Բիլյալ Շիմշիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլյալ Շիմշիր
Ծնվել է1933
Մասնագիտությունպատմաբան և դիվանագետ

Բիլյալ Շիմշիր (ծ. 1933 թ.), թուրք դիվանագետ և պատմաբան, Օսմանյան կայսրությունում ազգամիջյան հարաբերություններին նվիրված աշխատությունների հեղինակ է։ Զբաղվել է Բալկանյան թերակղզում հաստատված թուրքերի խնդիրներով և հայկական հարցով։ Ուսումնասիրություններն աչքի են ընկնում միտումնավորությամբ և փորձում են արդարացնել Օսմանյան կայսրության ղեկավար շրջանների գործողությունները։ Շիմշիրը գտնում է, որ հայերը Օսմանյան կայսրությունում ունեցել են լայն իրավունքներ ե մասնակցել տնտեսական և առևտրական կյանքին։ Անգլերեն հրատարակել է «Բրիտանական փաստաթղթերը օսմանյան հայերի մասին» (հ. 1-2, 1982-1983) ժողովածուն, ուր հավաքված են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հրապարակած և չհրապարակած փաստաթղթեր։ Չնայած ժողովածուի նյութերի աչառու ընտրությանը (Հայկական հարցի թուրքական տեսակետը պաշտպանող փաստաթղթեր), դրանք արտացոլում են արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում ապրող հայերի իրական վիճակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։