Բիլի Ուիլյամս
Բիլի Ուիլյամս անգլ.՝ Billy Williams | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1929[1] (95 տարեկան) |
Ծննդավայր | Ուոլթեմսթոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | օպերատոր-բեմադրիչ, դերասան, կինոօպերատոր և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բրիտանական կինեմատոգրաֆիստների ընկերություն |
Բիլի Ուիլյամս (անգլ.՝ Billy Williams հունիսի 3, 1929[1], Ուոլթեմսթոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի կինոօպերատոր։ «Գանդի» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար «Օսկար» մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1929 թվականի հունիսի 3-ին Անգլիայի Ուելստեմսոու քաղաքում։ Նրա հայրը՝ Բիլի Ուիլյամս ավագը (1895-1966) աշխատել է որպես վավերագրական կինոնկարի օպերատոր։ 14 տարեկանում Բիլին սկսել է օգնել նրան ուսումնական և արդյունաբերական ֆիլմեր ստեղծելու գործում[2]։ Որպես կինոօպերատոր Ուլյամի առաջին աշխատանքը եղել է վավերագրական կարճամետրաժ «Ծննդյան օր» ֆիլմը[3]։ «Սատանա քշողը» (1973 թվական) ֆիլմի օպերատորներից մեկն է եղել։ Առավել հայտնի է ռեժիսոր Ռիչարդ Աթենբորոյի «Գանդի» ֆիլմով։ Այս պատկերում աշխատելու համար Բիլի Ուլյամը և երկրորդ օպերատոր Ռոնի Թեյլորը 1983 թվականին ստացել են «Օսկար» մրցանակ[4]։ 1996 թվականի հունվարին գնացել է թոշակի[2]։
1967 թվականից Բրիտանական կինոօպերատորների միության անդամ է, իսկ ներկայումս՝ պատվավոր անդամ[5]։ 1975-1977 թվականներին եղել է միության նախագահ[2]։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Ռեժիսոր |
---|---|---|---|
1968 | Կախարդը | The Magus | Գայ Գրին |
1969 | Սիրահարված կանայք | Women in Love | Քեն Ռեսել |
1971 | Կիրակի, անիծյալ կիրակի | Sunday Bloody Sunday | Ջոն Շլիզինգեր |
1975 | Քամին և առյուծը | The Wind And The Lion | Ջոն Միլիուս |
1976 | Անիծվածների ճամփորդությունը | Voyage of the Damned | Ռոզենբերգ Ստյուարտ |
1979 | Հեռանալ գեղեցիկ | Going In Style | Բրեստ Մարտին |
1980 | Սատուրն-3 | Saturn 3 | Ջոն Բարի (տիտրերում նշված չէ) |
1981 | Ոսկե լճում | On Golden Pond | Մարկ Ռաիյդել |
1982 | Գանդի | Gandhi | Ռիչարդ Աթենբորո |
1989 | Ծիածան | The Rainbow | Քեն Ռասել |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օսկար» մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար
- BAFTA մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար
- 1970 թվականին առաջադրվել է «Սիրահարված կանայք» և «Կախարդը» ֆիլմերի համար[8]
- 1972 թվականին առաջադրվել է «Կիրակի, անիծյալ կիրակի» ֆիլմի համար[9]
- 1983 թվականին Ռոնի Թեյլերի հետ առաջադրրվել է «Գանդի» ֆիլմի համար[10]
- 2000 թվականին կենսական ձեռքբերումների համար դարձել է կինոօպերատորական արվեստի «Camerimage» միջազգային փառատոնի դափնեկիր[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 «BILLY WILLIAMS». www.cinematographers.nl. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Birthday (1954)». Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 4,0 4,1 «The 55th Academy Awards | 1983». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «BSC Members | British Society of Cinematographers». bscine.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «The 43rd Academy Awards | 1971». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «The 54th Academy Awards | 1982». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «1970 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «1972 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «1983 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Camerimage - International Film Festival» (անգլերեն). www.camerimage.pl. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- В Интернет-энциклопедии кинооператоров Արխիվացված 2017-09-04 Wayback Machine(անգլ.)