Jump to content

Բիլ Քլինթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բիլ Քլինտոնից)
Բիլ Քլինթոն
անգլ.՝ Bill Clinton
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Hot Springs High School? (1964), Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց (1968), Համալսարանի քոլեջ (1970) և Եյլի իրավունքի դպրոց (մայիս 1973)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ, ինքնակենսագիր, գրող, ուսուցիչ, պետական գործիչ, սաքսոֆոնահար, Նահանգապետ և իրավաբան
Դավանանք մեթոդիզմ և Միացյալ մեթոդիստական եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 19, 1946(1946-08-19)[1][2][3][…] (78 տարեկան)
Ծննդավայր Hope, Արկանզաս, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ William Jefferson Blythe III
Հայր Ուիլյամ Ջեֆերսոն Բլայթ կրտսեր
Մայր Վիրջինիա Քլինթոն Քելլի
Ամուսին Հիլարի Քլինթոն[5]
Զավակներ Չելսի Վիկտորյա Քլինթոն[5]
 
Կայք՝ clintonlibrary.gov
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Բիլ Քլինթոն (անգլ.՝ Bill Clinton, օգոստոսի 19, 1946(1946-08-19)[1][2][3][…], Hope, Արկանզաս, ԱՄՆ[4]) Ամերիկայի Միացյալ Նահանգների 42-րդ նախագահն է։ Այս պաշտոնը զբաղեցրել է հունվար 20, 1993 թվականից մինչև հունվար 20, 2001։ ԱՄՆ նախագահի պաշտոնում նա ընտրվել է Դեմոկրատական կուսակցությունից։

Մինչև նրա ծնունդը, դժբախտ պատահարի արդյունքում մահանում է նրա հայրը։ Չորս տարի անց նրա մայրը ամուսնանում է ավտոմեքենաների վաճառքով զբաղվող Ռոջեր Քլինթոնի հետ, որի ազգանունն է պաշտոնապես կրում իր որդին։

Վիլյամ Ջեֆերսոն Բլեյթ III ( William Jefferson Blythe III ) ծնվել է 1946 թ. օգոստոսի 19-ին Արկանզաս նահանգի Հոուպ քաղաքում։ Երեք ամիս առաջ ավտովթարից մահացել է հայրը։ Երբ Բիլը չորս տարեկան էր, մայրը ամուսնանում է Ռոջեր Քլինթոնի հետ։ Տասնհինգ տարիների ընթացքում Բիլը վերցրել է խորթ հոր ազգանունը։ Սովորել է Արկանզաս նահանգի Hot Springs քաղաքի միջնակարգ դպրոցում։ Հասել է հաջողությունների ուսման և սակսաֆոն նվագելու մեջ, ցանկանում էր դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտ։ Ուսանողական խմբի հետ մեկնել է Վաշինգտոն նախագահ Ջոն Քենեդիի հետ հանդիպման, իսկ դրանից հետո որոշել է զբաղվել քաղաքականությամբ։ Ընդունվել է Ջորջթաունի համալսարան, այն ավարտել է 1968 թ. Միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ, բակալավարի աստիճանով։ 1968 թվականին Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում երկու տարի ուսանելու տարիներին ստացել է Ռաուդսի (Rhodes Scholarship) անվան կրթաթոշակ։ 1973 թվականին ավարտել է համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Ուսումն ավարտելուց հետո Քլինթոնը մինչև 1976 թ. Դպրոցում դասավանդել է Արկանզասի համալսարանի իրավունքները։ Այնտեղ իր հայրենի նահանգում զբաղվել է քաղաքականությամբ։

  • 1974 թ. Մասնակցել է ընտրություններին, որը ավարտվել է անհաջողությամբ,
  • 1975 թ. ամուսնացել է իր նախկին համակուրսեցի Հիլարի Ռոդեմի հետ,
  • 1980 թ. Բիլ և Հիլարի Քլինթոններին ծնվել է աղջիկ՝ Չելսին,
  • 1976 թ. Քլինթոնը ընտրվել է Արկանզաս նահանգի գլխավոր փաստաբան,
  • 1978 թ. ընտրվել է նահանգապետ,
  • 1980 թ. ընտրական երկրորդ ժամկետում պարտվեց,
  • 1982 թ. վերընտրվել է,
  • 1992 թ. մասնակցել է նախագահական ընտրություններին և հաղթանակ է տանում Ջորջ Բուշ կրտսերի նկատմամբ,
  • 1996 թ. Քլիթոնը նորից հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլ Քլինթոն» հոդվածին։