Բիբի Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիբի Անդերսոն
շվեդ.՝ Bibi Andersson
Ծնվել էնոյեմբերի 11, 1935(1935-11-11)[1][1][2][…]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[3]
Մահացել էապրիլի 14, 2019(2019-04-14)[4][5][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա[6]
Քաղաքացիություն Շվեդիա[7]
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Kjell Grede? և Per Ahlmark?
Պարգևներ և մրցանակներ

Բիբի Անդերսոն (շվեդ.՝ Bibi Andersson) Ի ծնե անունը՝ Բերիտ Էլիզաբեթ Անդերսոն (շվեդ.՝ Berit Elisabeth Andersson), (նոյեմբերի 11, 1935(1935-11-11)[1][1][2][…], Ստոկհոլմ, Շվեդիա[3] - ապրիլի 14, 2019(2019-04-14)[4][5][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[6]), շվեդ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թերսերուսի թագավորական դրամատիկական թատրոնում։ Աշխատել է Մալմյոի թատրոնում՝ Ինգմար Բերգմանի ղեկավարությամբ։ Անդերսոնը խաղացել է փոքրիկ դրվագ «Ամառային գիշերվա ժպիտներ» ֆիլմում։ Դա իր առաջին դերն էր։ Հանրաճանաչություն է ձեռք բերել Բերգմանի «Յոթերորդ կնիքը», «Մորու բացատը», «Դեմք» ֆիլմերում նկարահանվելուց հետո։ Նա խաղացել է ռեժիսորի տասնմեկ ֆիլմերում։ Լավագույն դերերից մեկը համարվում է բուժքույր Ալմայի դերը 1965 թվականին նկարահանված «Պերսոնա» ֆիլմում։

Բիբին նկարահանվել է նաև շվեդ ռեժիսոր Վիլգոթ Շյոմանի «Սիրուհի» (1962), «Անկողին քրոջ և եղբոր համար, 1782» (1966), «Ես կարմրում եմ» (1980) ֆիլմերում։ 1970-ականներին Անդերսոնը խաղացել է սովետական ռեժիսորների՝ Յուրի Եգորովի «Մի մարդ մյուս կողմից», և Միխայիլ Բոգինի «Սիրո մասին» ֆիլմերում։

2009 թվականի գարնանը Անդերսոնը կաթված է ստանում, որից հետո նա տեղափոխվում է Ստոկհոլմի ծերերի հիվանդանոց։ Բիբի Անդերսոնը մահացել է 2019 թվականի ապրիլի 14-ին։

Ընտանեկան կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիբի Անդերսոնը 2004 թվականին ամուսանացել է բժշկ Գաբրիել Բաեզայի հետ։ Նախկինում նա ամուսնացած էր եղել սցենարիստ և կինոռեժիսոր Չել Գրեդի հետ (1960-1973) և քաղաքական գործիչ Պեր Ալմարկի հետ (1978-1981)։ Երեք ամուսնություններն էլ ավարտվել են ամուսնալուծությամբ։ Բիբի Անդերսոնի ավագ քույրը՝ Գերդ Անդերսոնը բալետի պարուհի էր և դերասանուհի։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954 — Գիշերը Գլիմինջի ամրոցում
  • 1955 — Ամառային գիշերվա ժպիտներ / Sommarnattens leende — դերասանուհի
  • 1957 — Յոթերորդ կնիքը / Det sjunde inseglet — Միա
  • 1957 — Մորու բացատը / Smultronstället — Սառա
  • 1958 — Կյանքի սահամնին / Nära livet — Յորդիս Փեթթերսոն
  • 1958 — Դեմք / Ansiktet — Սառա
  • 1960 — Սատանայի աչք/ Djävulens öga — Բրիտ-Մարի
  • 1963 — Սիրուհի / Älskarinnan — աղջիկ
  • 1964 — Բոլոր այս կանանց մասին / För att inte tala om alla dessa kvinnor — Գումլան
  • 1966 — Պերսոնա / Persona — Ալմա
  • 1966 — Անկողին քրոջ և եղբոր համար / Syskonbädd 1782 — Շառլոտտա
  • 1969 — Կիրք / En passion — Էվա Վերգերուս
  • 1970 — Կրեմլյան նամակներ / The Kremlin Letter — Էրիկա Կոսնով
  • 1970 — Սիրո մասինաղջիկ, որը օդանավակայանում դիմավորում է Նիկոլային
  • 1971— Հպում / Beröringen — Կարին Վերգերուս
  • 1971 — Մարդը ՝ մյուս կողմից — Բրիտ Ստագնելիուս
  • 1973— Տեսարաններ ամուսնական կյանքից / Scener ur ett äktenskap — Կատրինա
  • 1976  — Շիկահերը / Blondy
  • 1976 — Սանտյագոյում անձրևում է — Մոնիկա Կալվե
  • 1978 — Սերը հարցականի տակ / L`amour en question — Հարվի Վուդ
  • 1979 — Կին գումարած կին / Twee vrouwen — Լաուրա
  • 1979 — Հնգյակ / QuintetԱմբրոզիյա
  • 1981 — Ես կարմրում եմ / Jag rodnarՍվի Անդերսոն
  • 1983— Տեսադաշտում/ Exposed — Մարգարետ
  • 1987 — Բաբետի խնջույքը / Babettes gæstebud — շվեդ պալատական
  • 2002 — Էլինա, կարծես չեմ էլ եղել / Elina — Som om jag inte fanns
  • 2007 — Առն։ Ասպետ-տաճարականը / Arn — Tempelriddaren — Ռիկիսայի մայրը
  • 2008 — Առն։ Ճանապարհի վերջում
  • 2009 — Սառնամանիք/ The Frost — Առնետաորս տատիկը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիբի Անդերսոն» հոդվածին։