Բերնիս Ռուբենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերնիս Ռուբենս
Ծնվել էհուլիսի 26, 1923(1923-07-26)[1][2][3]
ԾննդավայրՔարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն[4]
Մահացել էհոկտեմբերի 13, 2004(2004-10-13)[5][6][7] (81 տարեկան)
Մահվան վայրԹագավորական անվճար հիվանդանոց, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔարդիֆի համալսարան, Ուելսի համալսարան[4] և Cardiff High School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնհուդայականություն
Մասնագիտացումվիպասան, գրող, սցենարիստ, կինոռեժիսոր և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0747885

Բերնիս Ռուբենս (անգլ.՝ Bernice Rubens, հուլիսի 26, 1923(1923-07-26)[1][2][3], Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն[4] - հոկտեմբերի 13, 2004(2004-10-13)[5][6][7], Թագավորական անվճար հիվանդանոց, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), վալլիացի անգլալեզու կին գրող, սցենարիստ և ռեժիսոր, «Ընտրված անդամ» վեպի համար արժանացել է Բուքերյան մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնիս Ռուբենսը ծնվել է Քարդիֆում (Միացյալ Թագավորության Ուելս վարչական տարածքում) 1928 թվականին։ Նրա հայրը՝ Էլի Ռուբենսը, հրեա էր Լիտվայից, որը 1900 թվականին՝ 16 տարեկանում, որոշել էր թողնել Եվրոպա մայրցամաքը այն հույսով, որ Նյու Յորքում կսկսի նոր կյանք։ Խաբված լինելով տոմս գնելիս՝ նա չի գնացել Ամերիկա և որոշել է մնալ Ուելսում։ Քարդիֆում նա հանդիպել է Լեհաստանից արտագաղթած Դորոթի Քոենին և ամուսնացել նրա հետ։ Բերնիսը մեկն էր նրանց չորս երեխաներից, որոնք մեծացել էին երաժշտական ընտանիքում։ Նրա երկու եղբայրները՝ Հարոլդը և Կիրիլը, դարձել են նշանավոր ջութակահարներ։ Հարոլդը հետագայում ստիպված էր թողնել նվագելը՝ առողջական վիճակից ելնելով, իսկ Կիրիլը Լոնդոնյան սիմֆոնիկ նվագախումբում ջութակահար էր։ Բերնիսը չի հետևել իր ընտանիքի երաժշտական ավանդույթներին՝ չնայած ավելի ուշ սկսել է դաշնամուր և թավջութակ նվագել։ Նա ավարտել է Քարդիֆի միջնակարգ դպրոցը աղջիկների համար, ապա սովորել է անգլերեն լեզու և գրականություն Ուելսի համալսարանում, որտեղ նա ստացել է մշակույթի բակալավրի աստիճան 1947 թվականին։ Նա ամուսնացել է գինեվաճառ և վիպասան Ռուդի Նասաուերի (անգլ.՝ Rudi Nassauer) հետ։ Նրանք ունեին երկու դուստր՝ Ռեբեկան և Շարոնան։

1950 թվականից մինչև 1955 թվականը՝ մինչ կինոարտադրություն տեղափոխվելը, որտեղ հիմնականում աշխատել է վավերագրական ֆիլմերում, նա դասավանդել է Բիրմինգհեմի դպրոցում։ 1960 թվականին նրանց են պատկանել 10 Compayne այգիների NW3, որտեղ բանաստեղծ Ջոն Սիլկինը վարձակալել էր ձեղնահարկը և մի սենյակ՝ Դեվիդ Մերսերի համար, որը պետք է Վեստ Էնդի և հեռուստատեսության համար դառնար արգասաբեր դրամատուրգ, և Մալկոլմ Ռոս- Մակդոնալդը հետագայում պետք է դառնար բեղմնավոր պատմավիպասան։

Բերնիս Ռուբենսի առաջին վեպը՝ «Օսկոմինա», հրատարակվել է 1960 թվականին։

Իր «Տիկին Սուզացկա» վեպի հիման վրա 1988 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմ, որտեղ գլխավոր դերեր են խաղացել Շիռլի Մակլեյնը և Շաբանա Ազմին։

1980 թվականին իր՝ 1975 թվականին գրված «I sent a letter to my love» վեպը էկրանավորել է Մոշե Միզրախին՝ «Սիրելի անծանոթուհին» վերնագրով, որտեղ գլխավոր դերում են Սիմոնա Սինյորեն և Ժան Ռոշֆորը։

1985 թվականի նրա «Միստր Ուեյքֆիլդի խաչակրաց արշավանքը» վեպի էկրանավորումը նախատեսված էր BBC հեռուստատեսության համար 1992 թվականին, գլխավոր դերում՝ Պիտեր Կապալդի և Մայքլ Մելոնի։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օսկոմինա», 1960 թվական
  • «Տիկին Սուզացկա», 1962 թվական
  • «Մատ երեք քայլից», 1966 թվական
  • «Ընտրյալ ժողովուրդ», 1969 թվական
  • «Ընտրված անդամ»1969 թվական , Բուքերյան մրցանակ 1970 թվական
  • «Sunday Best», 1971թվական
  • «Go Tell the Lemming», 1973 թվական
  • «Ես նամակ եմ ուղարկել իմ սիրելիին», 1975 թվական
  • «The Ponsonby Post», 1977 թվական
  • «Հնգամյա ժամկետ», 1978 թվական
  • «Գարնանային սոնատ», 1979 թվական
  • «Չվող թռչուններ», 1981 թվական
  • «Եղբայրներ», 1983 թվական
  • «Միստր Ուեյքֆիլդի խաչակրաց արշավանքը», 1985 թվական
  • «Հայր մեր», 1987 թվական
  • «Kingdom Come», 1990 թվական
  • «Միայնակ վիշտ», 1991 թվական
  • «Մայր Ռուսաստան», 1992 թվական
  • « Autobiopsy», 1993 թվական
  • «Hijack», 1993 թվական
  • «Yesterday in the Back Lane» , 1995 թվական
  • «Սպասվող խաղ», 1997 թվական
  • «Ես Դրեյֆուսն եմ», 1999 թվական
  • «Միլուոկի», 2001 թվական
  • «Ինը կյանք», 2002 թվական
  • «Սերժանտի հեքիաթը», 2003 թվական
  • « When I Grow Up», 2005 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]