Բերթա Բենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերթա Բենց
գերմ.՝ Cäcilie Bertha Benz
Դիմանկար
Ծնվել էմայիսի 3, 1849(1849-05-03)[1]
ԾննդավայրՊֆորցհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն[1]
Մահացել էմայիսի 5, 1944(1944-05-05)[1] (95 տարեկան)
Մահվան վայրԼադենբուրգ, Նացիստական Գերմանիա[1]
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մայրենի լեզուգերմաներեն
ԵրկերCar tourism?
Մասնագիտությունգործարար և ավտոարշավորդ
ԱմուսինԿառլ Բենց[2]
ԵրեխաներՌիխարդ Բենց և Eugen Benz?
 Bertha Benz Վիքիպահեստում

Բերթա Բենց (pronunciation , գերմ.՝ Bertha Benz, ծնյալ՝ Cäcilie Bertha Ringer, մայիսի 3, 1849(1849-05-03)[1], Պֆորցհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն[1] - մայիսի 5, 1944(1944-05-05)[1], Լադենբուրգ, Նացիստական Գերմանիա[1]), ավտոմոբիլային արդյունաբերության գերմանացի ռահվիրա, ավտոմեքենայի գյուտարար Կառլ Բենցի կինն ու բիզնես գործընկերը։ Առաջին անձնավորությունն էր, որ 1888 թվականի օգոստոսի 5-ին մեքենա է վարել երկար տարածության վրա՝ մանրակրկտորեն փորձարկելով Մոթորվագեն արտոնագիրը, ստեղծել է արգելակման բարձիկները, և այդ 65 մղոնանոց (105 կմ) ճամփորդության ընթացքում մի քանի գործնական հարցեր լուծել[3], որով համաշխարհային ուշադրություն է հրավիրել Բենցի արտոնագրված ավտոմեքենայի վրա ու նպաստել դրա առաջին նմուշների վաճառքին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք և ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերթա Բենցը 18 տարեկանում, մոտավորապես 1867 թվական

Սեսիլ Բերթա Ռինգերը ծնվել է հարուստի ընտանիքում 1849 թվականի մայիսի 3-ին Գերմանիայի Բադեն մեծ դքսության Պֆորցհայմ քաղաքում[4][5]։

Կառլ Բենցի հետ ամուսնությունից երկու տարի առաջ իր օժիտի ի մասն օգտագործել է՝ այն ներդնելով նրա երկաթե սարքավորումների գործարանում[6]։ Որպես դեռևս չամուսնացած կին նա դա կարող էր անել, սակայն ամուսնությունից հետո, ըստ գերմանական օրենքի, զրկվել է ներդրումներ կատարելու օրինական իրավունքից[7]։ 1872 թվականի հուլիսի 20-ին ամուսնացել է Բենցի հետ, որը նախաձեռնելով նոր արտադրական ձեռնարկություն, շարունակել է օգտագործել կնոջ օժիտը որպես ֆինանսական օգնություն։

Իր առաջին՝ առանց ձիու կառքը Բենցն ավարտել է 1885 թվականի դեկտեմբերին։ Բերթան այն փորձարկել է դաշտում, լրացումներ կատարել դրա դիզայնի վրա՝ մետաղամեկուսացում ավելացնելով և ստեղծելով կաշվե արգելակման բարձիկներ, որոնք պետք է փոխարինեին փայտե արգելակներին, եթե դրանք հանկարծ չաշխատեին։ Ավելին, նա հնարավորությունների մի քանի հիմնական ոլորտներ է առաջարկել, ինչպիսին է վառելանյութի տարայի դիզայնը, որը Բենցը հետագայում կատարեկագործել է։ Բացի մեքենայի դիզայնի վրա իր ներդրումները, Բերթան օգնել է ֆինանսավորել Մոթորվագենի կատարելագործումը։ Ըստ նոր օրենքի՝ նա կարող էր արտոնագրային իրավունքներ ունենալ, բայց որպես ամուսնացած կին իրավունք չի ունեցել որպես ներդրող հանդես գալ այդ արտոնագրի համար[8]։

Ունեցել են հինգ երեխա՝ Յուջինը (1873–1958), Ռիխարդը (1874–1955), Կլարան (1877–1968), Թիլդան (1882–1974) ու Էլենը (1890–1973)[փա՞ստ]։

Արտոնագրված ավտոմեքենա[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականին արտադրված Բենցի արտոնագրված N 3 ավտոմեքենան, որով Բերթա Բենցը կատարել է խիստ հրապարակայնացված իր առաջին՝ 106 կմ ճամփորդությունը

1886 թվականին Բենցն աշխարհին է ներկայացրել իր առաջին արտոնագրված ավտոմեքենան՝ մոդել I Մոթորվագենը։ Մեկ տասնամյակի ընթացքում ստեղծվել են 25 նմուշներ, որոնք, ունենալով հեծանվի կառուցվածք, հանդիսացել են արտոնագրված ավտոմեքենաներ և եղել աշխարհի առաջին մեքենաները[9][10]։

Մոդել II-ը եղել է չորս ակնանի, որից այլևս չի արտադրվել[փա՞ստ]։

Փոքր թողարկումներով արտադրված առաջին արտոնագրված մեքենան եղել է մոդել III-ը, որն ունեցել է երկաթով ու կոշտ ռետինով կապված հետևի անիվներ ու ղեկով ղեկավարվող առջևի անիվ։ Գնորդներին առաջարկվել է նմուշների բազմազանություն, որից նրանք կարող էին ընտրություն կատարել, օրինակ՝ նստատեղի հարմարեցումներով ու ծալովի վերնամասով[11]։

Առաջին ճանապարհորդություն ավտոմեքենայով[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ և Բերթա Բենցերի վերջին տունը Լադենբուրգում, որտեղ այժմ գործում է Gottlieb Daimler և Karl Benz Foundation հիմնադրամը

1888 թվականի օգոստոսի 5-ին 39-ամյա Բերթան, առանց ամուսնուն զգուշացնելու և առանց իշխանությունների թույլտվության, իր տասնհինգամյա և տասներեքամյա որդիներ Յուջինի ու Ռիչարդի հետ Մանհայմից մեքենայով ուղևորվել է դեպի Պֆորցհայմ՝ դառնալով թեև ապօրինաբար, բայց մեքենայով երկար տարածություն հաղթահարած առաջին անձը[3]։ Նախքան այս պատմական ճամփորդությունը մեքենաների փորձարկումները եղել են կարճ ու մեկնարկի վայր են վերադարձվել մեխանիկների օգնությամբ։ Բերթայի ճամփորդությունը տարածվել է 106 կմ[12][13]։

Թեև այս ճամփորդության առերևույթ նպատակը իր մայրիկին այցելելն էր, Բերթան ունեցել է այլ նպատակներ ևս․ ապացուցել իր ամուսնուն, որ մեքենան, որի վրա նրանք այդքան շատ ներդրումներ էին կատարել, կարող էր ֆինանսական հաջողություն բերել, եթե համընդհանուր հասարակությանը ցույց տրվեր դրա օգտակարությունը և հավատ ներշնչել իր ամուսնուն, որ նրա ջանքերն անպտուղ չէին մնա ապագայում[14]։

Մանհայմից դուրս է եկել լուսաբացին ու ճանապարհին բազմաթիվ խնդիրներ լուծել[15], ճամփորդության ընթացքում ցուցադրել իր տեխնիկական կարողությունները[16]։ Չունենալով վառելիքի բաք ու կարբյուրատորում ընդամենը 4.5 լիտր բենզին՝ ստիպված է եղել լիգրոին կոչվող նավթային լուծույթ փնտրել, որն անհրաժեշտ էր մեքենայի աշխատանքի համար։ Դա հանդիպում էր միայն դեղավաճառների խանութներում, և Վիսլոխ քաղաքում նա կանգ է առել դեղատան մոտ վառելիքը գնելու համար[11]։ Այդ ժամանակ բենզինն ու այլ վառելիքները կարելի էր գնել միայն դեղատներում, ահա թե ինչու է Վիսլոխի դեղատունը դարձել աշխարհում առաջին բենզալցակայանը[16]։

Վառելիքի խցանված խողովակը մաքրել է իր գլխարկի քորոցով և իր ծնկակապն օգտագործել որպես մեկուսացուցիչ[16][17]։ Ճանապարհին մի դարբին օգնել է ամրացնել շղթան, իսկ երբ փայտե արգելակներն սկսել են չաշխատել, այցելել է կոշկակարի ու կաշի տեղադրել՝ ստեղծելով աշխարհում առաջին արգելակների բարձիկները[6]։ Շարժիչը հովացնելու համար օգտագործվել է ջրահովացման համակարգ, որն ամբողջ ճամփորդության ընթացքում ջրի պաշարի խնդիր է առաջացրել[18]։ Մայրն ու որդիներն ամեն անգամ կանգնելիս իրենց հետ ջուր են վերցրել[11]։ Մեքենայի երկու ատամնանիվները բավարար չէին բարձրությունները հաղթահարելու համար, և Յուջինն ու Ռիչարդը հաճախ են ստիպված եղել վեր բարձրացող ճանապարհներին հրել մեքենան[11]։ Պֆորցհայմ հասել են մթնշաղից հետո և Կառլին հաջող ճամփորդության մասին տեղեկացրել հեռագրով։ Մի քանի օր անց հետ են վերադարձել Մանհայմ։

Կառլ և Բերթա Բենցերը 1925 թվականին

Արտասովոր ճամփորդությունը մեծ հասարակական արձագանք է ստացել, ինչպես և ցանկանում էր Բերթան։ Այն ավտոմոբիլի տեխնիկական զարգացման մեջ առանցքային նշանակություն է ունեցել։ Բերթայի փարձարկումից հետո զույգը մի քանի բարելավում է մտցրել, քանի որ նա հայտնել է ճանապարհին կատարված յուրաքանչյուր մանրուքի մասին ու կարևոր առաջարկներ արել, ինչպիսիք են՝ լրացուցիչ ատամնանիվի ավելացումը բարձունքներ հաղթահարելու համար և արգելակներն ուժեղացնելու համար արգելակների գիծ ավելացնելը։ Նրա ճամփորդությունն ապացուցել է, որ ավտոմոբիլային արդյունաբերության մեջ թեսթ-դրայվներն էական դեր են խաղալու[6][11]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախճանվել է Լադենբուրգի իրենց ամառանոցում, որտեղ 1906 թվականին տեղափոխվելուց հետո գործում էր Բենցի՝ «Բենց և որդիներ» ընտանեկան բիզնեսը։ 1925 թվականին Կառլ Բենցն իր հուշագրության մեջ գրել է․ «Միայն մեկ հոգի է ինձ հետ եղել կյանքի նավում, երբ թվացել է, թե այն խորտակվում է։ Դա իմ կինն էր։ Քաջաբար և վճռականորեն նա հույսի նոր առագասներ է բացել»[19]։

Մեծարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերթա Բենցի հիշատակի երթուղու պաշտոնական ցուցանակը
Բերթա Բենցի հուշարձանը Վիսլոխում, որտեղ նա քաղաքային դեղատան մոտ կանգ էր առել վառելիք լցնելու համար, որն էլ այժմ համարվում է «առաջին լցակայանն աշխարհում»
Գերմանիայի քարտեզը Բերթա Բենցի երթուղով՝ Մանհայմից Հայդելբերգով ու Վիսլոխով դեպի Պֆորցհայմ և հետ

2008 թվականին Բերթա Բենցի հիշատակի երթուղին[20] պաշտոնապես ընդունվել է որպես մարդկության արդյունաբերական ժառանգություն։ Կարելի է նրա երթուղով անցնել Մանհայմից Հայդելբերգով դեպի Շվարցվալդ ու հետ։

2011 թվականի սեպտեմբերի 10-ին և 11-ին Բերթա Բենցի հիշատակի երթուղում կազմակերպվել է պաշտոնական մեծ արարողություն ու ծննդյան երեկույթ՝ նվիրված ավելի քան 131 տարի առաջ Կառլ Բենցի կողմից առաջին ավտոմոբիլի ստեղծմանը։ Բաց է եղել միայն ապագայամետ տրանսպորտային միջոցների համար, որոնք ունեն վարման այլընտրանքային համակարգեր, ինչպիսիք են՝ հիբրիդային և էլեկտրական, ջրածնային ու այլ չափազանց խնայողական միջոցներ։ Նշանաբանը եղել է՝ Bertha Benz Challenge – Sustainable Mobility on the World's Oldest Automobile Road![21][22]։

2011 թվականի հունվարի 25-ին Deutsche Welle մեդիաընկերությունը հեռուստատեսային վավերագրական կինոնկար է հեռարձակել Կառլ Բենցի կողմից ավտոմոբիլի ստեղծման մասին՝ ընդգծելով վերջինիս կնոջ՝ Բերթա Բենցի կարևորագույն դերն այդ հարցում[21]։

Ուլի Կամպելմանի «Մեքենան ստեղծվել է» վավերագրական կինոնկարը կենտրոնացած է Բերթա Բենցի առաջին ճամփորդության վրա[23]։

2011 թվականին նկարահանվել է «Կառլ և Բերթա» հեռուստատեսային կինոնկարը Կառլ և Բերթա Բենցերի կյանքի մասին, որի պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 11-ին[24] և հեռարձակվել գերմանական հանրային Das Erste հեռուստաալիքով մայիսի 23-ին[25][26]։ Ֆիլմի թրեյլերը[27] և նկարահանման ընթացքը առկա են YouTube կայքում[28]։

2019 թվականի Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ժամանկակից «Դայմլեր» ընկերության պատվերով նկարահանվել է չորս րոպե տևողությամբ գովազդ, որտեղ ներկայացված էին հատվածներ Բերթա Բենցի 1888 թվականի ճամփորդությունից։ Գովազդը նկարահանվել է Mercedes-Benz-ի եվրոպական գործակալ «Անտոնի» գովազդային ընկերության կողմից ռեժիսոր Սեբաստիան Շտրասերի ղեկավարությամբ[29][30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #128818646 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Bertha Benz (geb. Cäcilie Bertha Ringer) Gründer und WegbereiterMBG.
  3. 3,0 3,1 Robertson, Patrick (2011), Robertson's Book of Firsts: Who Did What for the First Time, Bloomsbury Publishing USA, էջ 91, ISBN 9781608197385, Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին
  4. «First car ride in the world». German Patent and Trade Mark Office. 2020 թ․ մայիսի 8. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Bertha Benz». Daimler (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. 6,0 6,1 6,2 «Bertha Benz Hits the Road, 125 Years Ago – History in the Headlines». HISTORY.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  7. Angela Elis. «Bertha Benz: die erste Frau am Steuer» [Bertha Benz: the first woman at the wheel]. Cicero. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  8. "Frauen in der Geschichte des Rechts — Von der Frühen Neuzeit bis zum Gegenwart", Ute Gerhard e.a., Beck'se Verlagsbuchhandlung, München 1997, 3-406-42866-5, Pag 464
  9. «Der Streit um den "Geburtstag" des modernen Automobils» [The dispute over the "birthday" of the modern automobile] (German). German Patent and Trade Mark Office. 2014 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «The Benz Patent Motor Car from 1888 – The world's oldest original car». Daimler (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «August 1888: Bertha Benz takes world's first long-distance trip in an automobile | Daimler Global Media Site > Classic > Mercedes-Benz Cars > Mercedes-Benz Passenger Cars > Benz until 1926». media.daimler.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  12. stefanhock. «Motorradtour Mannheim – Bertha Benz Memorial Route Hinfahrt – GPSies». GPSies.com.
  13. Tweney, Dylan (2010 թ․ օգոստոսի 12). «Aug. 12, 1888: Road Trip! Berta Takes the Benz». WIRED. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  14. «Bertha Benz – Die Starke». Mercedes-Benz. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  15. stefanhock. «Motorradtour Pforzheim – Bertha Benz Memorial Route Rückfahrt – GPSies». GPSies.com.
  16. 16,0 16,1 16,2 e.V., Deutsche Zentrale für Tourismus. «The Bertha Benz Memorial Route». www.germany.travel. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  17. Lienhard, John H. «Bertha Benz's Ride». Engines of Our Ingenuity. John H. Lienhard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  18. «Mercedes-Benz: Benz Patent Motor Car». www.mercedes-benz.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
  19. Benz, Carl Friedrich (c. 1925). Lebensfahrt eines deutschen erfinders; erinnerungen eines achtzigjahrigen [The life of a German inventor; memories of an octogenarian] (գերմաներեն). Leipzig: Koehler & Amelang. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  20. Bertha Benz Memorial Route (German-government-approved non-profit official site)
  21. 21,0 21,1 The history of the Automobile includes the Bertha Benz Challenge, watch minutes 01:40 to 05:42 of the complete report (26:22 minutes). Արխիվացված 2 Փետրվար 2011 Wayback Machine
  22. «Aktuell – Bertha-Benz-Challenge Offen nur für Elektroautos und zukunftsgerechte Fahrzeuge». www.bertha-benz-challenge.de. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  23. Carl & Bertha Benz – The Car is Born – Trailer ՅուԹյուբում(չաշխատող հղում)
  24. Genialer Tüftler und bedingungslose Unterstützerin Արխիվացված 2011-11-28 Wayback Machine, SWR
  25. «Carl & Bertha (TV Movie 2011)». IMDb. 2011 թ․ մայիսի 25.
  26. ARD-Themenwoche "Der mobile Mensch" Karl & Bertha (English: "The mobile man" Karl & Bertha), ARD
  27. Carl & Bertha – Eine Liebe für das Automobil – SWR – DAS ERSTE ՅուԹյուբում (English: Carl & Bertha – a love of the automobile)
  28. Making of 'Carl & Bertha' (Film) ՅուԹյուբում
  29. Jardine, Alexandra (2019 թ․ մարտի 7). «Mercedes recreates the historic journey of Bertha Benz in International Women's Day ad». adage.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  30. Rechtsteiner, Katja (2019 թ․ մարտի 7). «Mercedes-Benz presents inspiring film at International Women's Day: Bertha Benz: the journey that changed everything». media.daimler.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Angela Elis (2010), Mein Traum ist länger als die Nacht. Wie Bertha Benz ihren Mann zu Weltruhm fuhr [My dream is longer than the night. How Bertha Benz drove her husband to world fame.] (German), Hamburg: Hoffmann und Campe, ISBN 978-3-455-50146-9{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերթա Բենց» հոդվածին։