Բերգամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բերգամա
թուրքերեն՝ Bergama[1]
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մակերես1544 կմ²
ԲԾՄ68±1 մետր
Բնակչություն103 185 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ232
Փոստային դասիչ35700
Ավտոմոբիլային կոդ35
Պաշտոնական կայքbergama.gov.tr(թուրքերեն)
Բերգամա (Թուրքիա)##
Բերգամա (Թուրքիա)

Բերգամա (թուրքերեն՝ Bergama), քաղաք և շրջան Թուրքիայում, Իզմիրի մարզում։ Հայտնի է ավանդական արհեստների արտադրությամբ` բամբակյա հագուստ, ոսկե զարդեր, հայտնի բերգամական գորգեր։

Քաղաքը գտնվում է Բաքիրչայ գետի վրա, Եգեյան ծովի ափից 26 կիլոմետր հեռավորության վրա։ Շրջանն արևմուտքում սահմանակից է Դիքիլի քաղաքին, հարավում` Ալիագա շրջանին, արևելքում` Քինիքին, հարավ-արևելքում և արևելքում` Մանիսայի մարզին, հյուսիսում` Բալըքեսիրի մարզին։ Բնակչությունը՝ 103 185 մարդ (2018

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից քաղաքի հյուսիս-արևմուտքում հնագույն ժամանակաշրջանում գտնվում էր տարածաշրջանի խոշորագույն քաղաքը` Պերգամոնը։ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում քաղաքը հասել է իր գագաթնակետին, որտեղ բնակեցված էր 150000 բնակիչ[2]։

1912 թվականին այստեղ ապրել են հույներ` 25277 մարդ, թուրքեր` 22735 մարդ, հայեր` 1500 մարդ[3]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սելջուկյան մինարե, 14-րդ դար
  • Չուկուրխան քարվանսարա, 14-րդ դար
  • Տաշխան քարվանսարա, 1432
  • Մեծ մզկիթ, 1399
  • Շադիրվանլի մզկիթ, 1550

Հունիսի 18-24-ը Բերգամայում տեղի է ունենում ամենամյա «Bergama Kermesi» փառատոնը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգամայի տեսքը Պերգամոյից
Բերգամայի տեսքը Պերգամոյից


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.e-icisleri.gov.tr/Anasayfa/MulkiIdariBolumleri.aspx
  2. Bergama Արխիվացված 2010-02-05 Wayback Machine LookLex Encyclopaedia
  3. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերգամա» հոդվածին։