Բերաթ Ալբայրաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բերատ Ալբայրակից)
Բերաթ Ալբայրաք
 
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝ İstanbul University School of Business? և Kadir Has University?
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գործարար
Ծննդյան օր հունվարի 1, 1978(1978-01-01) (46 տարեկան)
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա[1]
Քաղաքացիություն  Թուրքիա
Հայր Սադըք Ալբայրակ
Ամուսին Esra Erdoğan?

Բերաթ Ալբայրաք (ծնվ. հունվարի 1, 1978(1978-01-01), Ստամբուլ, Թուրքիա[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք բիզնեսմեն և քաղաքական գործիչ, 2018 թվականի հուլիսի 10-ից Թուրքիայի ֆինանսների նախարար։ Զբաղեցրել է Çalık Holding-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի հուլիսի 8-ը զբաղեցրել է Թուրքիայի էներգետիկայի նախարարի պաշտոնը։ Բերաթ Ալբայրաքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1978 թվականի հունվարի 1-ին Ստամբուլում։ Բերաթի հայրը Սադըք Ալբայրակը թուրք հայտնի լրագրող և քաղաքական գործիչ է։ Սադըք ավագը Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ ընկերն է։ Սովորել է Ստամբուլի համալսարանի բիզնես կառավարման դպրոցում։

1999 թվականից աշխատել է Çalık Holding-ում, 2002 թվականին նշանակվել է հոլդինգի ամերիկյան մասնաճյուղի ֆինանսական գծով տնօրեն։ 2006 թվականին Բերաթ Ալբայրաքը վերադարձել է Թուրքիա, իսկ արդեն 2007 թվականին նշանակվել է հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ[2][3]։ Բերաթ Ալբայրաքը այդ պաշտոնը զբաղեցրել է մինչ 2013 թվականը[4]։

2015 թվականին ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի անդամ` Արդարություն և զարգացում կուսակցությունից, իսկ արդեն նոյեմբերի 24-ին նշանակվել է էներգետիկայի նախարար[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հուլիսի Բերաթ Ալբայրաքը ամուսնացել է Էսրա Էրդողանի հետ[4]։ Նրանք ունեն երեք երեխա` Ահմեդ Ակիֆ (2006), Էմինե Մախինուր (2009) և Սադըք (2015)[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.enerji.gov.tr/en-US/Pages/Biography
  2. Çalık Holding, DR. BERAT ALBAYRAK — CEO
  3. Milliyet, 30 March 2007, Berat Albayrak, Çalık Holding Genel Müdürü oldu
  4. 4,0 4,1 Gundogan, Dilay (2015 թ․ նոյեմբերի 24). «Erdogan son-in-law wins key post in new Turkey cabinet». Yahoo. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  5. Հուրիեթ, 24 November 2015, Turkish PM Davutoğlu forms 64th government of Turkey
  6. «Enerji Bakanı Albayrak'ın mutlu günü». Sabah. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերաթ Ալբայրաք» հոդվածին։