Բեռլինի կենդանաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռլինի կենդանաբանական այգի
Изображение логотипа
Տեսակկենդանաբանական այգի, կազմակերպություն, տուրիստական վայր և տեսարժան վայր
Կազմված էQ114837240?
Երկիր Գերմանիա
ՎարչատարածքՄիտտե
ՏեղագրությունՏիրգարտեն[1]
Հիմնվել է1884, օգոստոսի 1
Մակերես0,35
Ֆլորա և ֆաունաU. maritimus, հիմալայան արջ, M. ursinus և N. nasua?
ՍեփականատերԲեռլին[2]
ԱնդամակցությունԿենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական միություն, Verband der Zoologischen Gärten?, Կենդանաբանական այգիների և ակվարիումների համաշխարհային ասոցիացիա և Բեռլինի համայնքային գործատուների միություն[3]
Բեռլինի կենդանաբանական այգիը գտնվում է Գերմանիաում
Բեռլինի կենդանաբանական այգի
Բեռլինի կենդանաբանական այգիը գտնվում է Երկիրում
Բեռլինի կենդանաբանական այգի

Բեռլինի կենդանաբանական այգի, (գերմ.՝ Zoologischer Garten Berlin) կենդանաբանական այգի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում։ Գերմանիայի ամենամեծ կենդանաբանական այգին։ Կենդանաբանական այգին աշխարհի ամենաշատ այցելու ունեցող այգիներից է։

Այգում հանդիպում են մոտ 1500 տեսակների 15.000 կենդանիներ։ Կենդանաբանական այգուն կից գործում է ակվարիում, որը կազմված է երեք հարկերից։ Երեք հարկերում ցուցադրվում են ոչ միայն ձկների, այլ նաև սողունների, երկկենցաղների, միջատների և այլ անողնաշարավորների շատ տեսակներ։ Բեռլինի կենդանաբանական այգին Բեռլինի հիմնական տեսարժան վայրերից մեկն է։

Ամեն տարի, կենդանաբանական այգի են այցելում շուրջ 2,6 միլիոն մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռլինի կենդանաբանական այգին Գերմանիայի առաջին և աշխարհի իններորդ ամենամեծ կենդանաբանական այգին է, որը հիմնադրվել է 1884 թվականի օգոստոսի 1-ին։

1869 թվականին տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Հենրիխ Բոդինուսը։ Կենդանաբանական այգում կառուցված աղավնատնից հետո (այն կազմված էր էկզոտիկ ոճով), այն դարձավ զբոսաշրջության նշանավոր կենտրոն։ Ավելի ուշ, այստեղ կառուցվեցին բաժիններ, որոնք նախատեսված են փղերի, ջայլամների, ֆլամինգոների, առյուծների և այլ կենդանիների համար։

1888 թվականին կենդանաբանական այգու տնօրեն է դառնում Լյուդվիգ Հեքը։ Նրա օրոք ստեղծվեց կենդանաբանական այգու հիմնադրամը և սկսվեց համագործակցություն Միացյալ Թագավորության Լոնդոն քաղաքի կենդանաբանական այգու հետ։

1913 թվականին արդեն ստեղծված էր կենդանաբանական այգու հիմնական բաժինները, սակայն դրանց ավելացմանը խոչընդոտեց Առաջին աշխարհամարտի սկսելը։ Այդ պատճառով ողջ մնացած կենդանիները տեղափոխվեցին որոշ ժամանակով խաղաղ գոտի՝ Համբուրգ։

Առաջին աշխարհամարտի աղետներին որոշ ժամանակ անց փոխարինեց ավելի կատաղի երկրորդ աշխարհամարտը։ Դրա արդյունքում կենդանաբանական այգու կառույցները ամբողջությամբ ավերվեցին, իսկ 3715 կենդանատեսակներից ողջ մնացին միայն 91-ը, այդ թվում երկու առյուծներ, երկու բորենիներ, մեկ Ասիական փիղ, մեկ արու գետաձի, տասը համադրիլ կապիկ, մեկ շիմպանզե, մեկ արագիլ և մեկ Աֆրիկյան թռչուն։

1945 թվականից 1956 թվականներին այգու տնօրեն է դարձել այգու պատմության մեջ առաջին կին տնօրենը՝ Օսկար Հայնրոտան։ Նա կարողացել է վերակառուցել կենդանաբանական այգու բաժինները, ինչպես նաև կառուցել պարիսպ գետաձիերի անվտանգության համար։

Կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինի կենդանաբանական այգի» հոդվածին։