Բենի Սուեյֆ (մուհաֆազ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բենի Սուեյֆ (այլ կիրառումներ)
Բենի Սուեյֆ
արաբ․՝ بني سويف‎‎‎
Դրոշ Զինանշան


ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Կարգավիճակմուհաֆազա
Մտնում էԵգիպտոս
ՎարչկենտրոնԲենի-Սուեյֆ[1]
ԲԾՄ128 մետր
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2006)
2 290 527[2] (16-րդ տեղ)
Խտություն209 ( 17-րդ տեղ)
Տարածք10 954  (11-րդ տեղ)
Սահմանակցում էԱլ-Գիզա, Կարմիր ծով, Սուեզ, Էլ Մինյա և Ալ-Ֆայում
ISO 3166-2 կոդEG-BNS
sharkia.gov.eg/default.aspx

Բենի Սուեյֆի մարզ (արաբ․՝ بني سويف‎‎), Եգիպտոսի Արաբական Հանրապետության 29 մուհաֆազաներից մեկը[3]։ Բենի Սուեյֆի մաուֆազայի վարչական կենտրոնը համարվում է համանուն քաղաքը, որը հանդիսանում է նաև վարչական միավորի ամենախոշոր բնակավայրը։ Մուհաֆազան դեպի ծով ելք չունի։

Մաուֆազան զբաղեցնում է 10 954 կմ² տարածք և համարվում է 11-րդ ամենամեծ վարչական միավորը երկրի ներսում։ Համարվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր զբոսաշրջային մարզերից մեկը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաուֆազան իր հերթին բաժանված է 7 շրջանների, որոնցից մի քանիսը ունեն քաղաքային կարգավիճակ։ 7 շրջաններն իրենց հերթին բաժանված են 222 գյուղական բնակավայրերի.

և այլն

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի տվյալներով մաուֆազայի ընդհանուր բնակչությունը կազմում է 2,771,138 մարդ։ Այդ ցուցանիշով այն գրավում է 16-րդ տեղը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մարզերի շարքերում։ Բնակչության միջին խտությունը կազմում է 209,1 մարդ/կմ²։

Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք մեծ մասամբ դավանում են իսլամ։ Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են բեդվիններն[Ն 1] ու նուբիացիները։

Բենի Սուեյֆի մուհաֆազայի պաշտոնական լեզուն արաբերեն է, որը աֆրասիական ընտանիքի սեմական լեզվախմբին պատկանող լեզու է։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բեդվին են կոչում արաբական այն ցեղերին, անկախ ազգությունից և կրոնական պատկանելիությունից անմիջականորեն առնչվում են անասնաբուծությունն ու անասնապահությունը երկրագործության հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում Մարզեր և շրջաններ
  2. Եգիպտոսի Արաբական Հանրապետության մասին Որոշում Եգիպտոսի վարչատարածքային բաժանման վերաբերյալ և տվյալներ բնակչության թվերի մասին
  3. Եգիպտոսի մուհաֆազաներ և բնակչության թիվ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում և վիճակագրական տվյալներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենի Սուեյֆ (մուհաֆազ)» հոդվածին։