Բեյսբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեյսբոլ
Տեսակbat-and-ball game?, թիմային մարզաձև և օլիմպիական մարզաձև
Ծագման երկիր ԱՄՆ
Սեռարական
Կարգավիճակթիմային խաղ
Հարմարանքմական, ձեռնոց, բեյսբոլային գնդակ
Վայրբեյսբոլային դաշտ
Առաջին առաջնություն1846 թ-ի հունիսի 19
Օլիմպիական խաղեր1992–2008
Տարբերվում էBaseball?, British baseball? և Palant?
 Baseball Վիքիպահեստում


Հարձակվող թիմի հարվածող խաղացողը։
Բեյբ Ռութը 1920 թվականին

Բեյսբոլ (անգլ.՝ baseball, base - բազա, հիմք և ball - գնդակ), թիմային խաղ բեյսբոլային գնդակով և մականով։ Խաղին մասնակցում են երկու թիմ, յուրաքանչյուրում ինը (երբեմն տասը) խաղացողներ։

Բեյսբոլը տարածված սպորտաձև է ԱՄՆ-ում, Կուբայում, Ճապոնիայում, Չինաստանում և Հարավային Կորեայում։ Ներկայումս ավելի քան 120 երկրում խաղում են բեյսբոլ։ Գոյություն ունի նաև բեյսբոլի պարզեցված ձևը՝ սոֆթբոլը։

Ընդհանուր տեղեկություններ բեյսբոլի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյսբոլը սպորտի ազգային տեսակ է ԱՄՆ-ում։ Այդ խաղը հաճախ անվանում են ամերիկյան սպորտի հռչակավոր մարզաձև։ Համարվում է, որ բեյսբոլն առաջացել է ռաունդերս հինավուրց անգլիական խաղից, որը անգլիացի գաղութարարները Ամերիկա են բերել դեռևս 18-րդ դարում։ «Բեյս» և «բոլ» անգլերեն բառերը համապատասխանաբար նշանակում են հիմք՝ գետին, և գնդակ։ Բեյսբոլ խաղում են 9-ական խաղացող ունեցող 2 թիմերով շեղանկյուն հրապարակում (կողմի երկարությունը՝ 27,4 մ), որի անկյուններում կան հենակետեր՝ բազաներ։ Թիմերը հերթով գրավում են մե՛կ պաշտպանողական, մե՛կ հարձակողական դիրք։ Պաշտպանվող թիմի խաղացողը՝ փիթչերը (նետողը), գնդակը նետում է խաղի մեջ, իսկ հարձակվող թիմի խաղացողը՝ բեթթերը (հարվածողը), պետք է նետած գնդակը զարկանի՝ մականի հարվածով հետ մղի, այնուհետև վազքով հնարավորինս արագ շրջանցի բոլոր երեք բազաները և վերադառնա «տուն»՝ նախկին դիրք։ Եթե պաշտպանվող թիմի խաղացողը կարողանում է գնդակով հարվածել վազողին, մինչև նրա առաջին բազա հասնելը, վերջինս դուրս է գալիս խաղից։ Վազող բեթթերը խաղից դուրս է գալիս նաև այն դեպքում, երբ բաց է թողնում 3 սթրայք՝ 3 գնդակ սթրայքի գոտում («տան» տարածքի վրա՝ իր թևատակերի և ծնկների բարձրությամբ), կամ եթե պաշտպանվողներին հաջողվում է օդում բռնել մականի հարվածով հետ մղված գնդակը։ Իսկ եթե վազողին հաջողվում է վազքով շրջանցել բոլոր երեք բազաները և վերադառնալ «տուն» (դա կոչվում է «շրջանաձև վազք»), վազքը համարվում է հաշվված, և հարձակվող թիմը ստանում է միավորներ։ Խաղը բաղկացած է 9 խաղափուլից՝ իննինգից։ Խաղափուլը համարվում է ավարտված, երբ յուրաքանչյուր թիմից խաղից դուրս է գալիս երեքական խաղացող։ Հաղթում է այն թիմը, որը խաղի վերջում ավելի շատ է հավաքում վազք-միավորներ։ Բեյսբոլը մեծ ժողովրդականություն է վայելում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Ավստրալիայում, Նիդեռլանդներում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ճապոնիայում և Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներում։

Ընթերցե՛ք «բեյսբոլ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյսբոլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 388