Բեխար շրջան (Տեխաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեխար շրջան
Bexar County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնՍան Անտոնիո
Բնակչություն (2010)1.714.773
Խտություն534
Տարածք3.230
Հիմնադրված է1836 թ. թ.
Սահմանակցում էՔենդալ շրջան, Քոմալ շրջան, Գուադալուպե շրջան, Վիլսոն շրջան, Ատասկոսա շրջան, Մեդինա շրջան և Բանդերա շրջան
Ժամային գոտիCDT?
Անվանված էPresidio San Antonio de Bexar?[1]
bexar.org(անգլ.)

Բեխար շրջան (անգլ.՝ Bexar County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2010 թվականին բնակչության թիվը կազմում էր 1 714 773 մարդ[2], ինչը դարձրել է շրջանը Տեխասի չորրորդ և ԱՄՆ-ի 19-րդ խոշոր շրջանը։ Շրջկենտրոնը Սան Անտոնիո բնակավայրն է[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեխար շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1836 թվականի դեկտեմբերի 20-ին և ի սկզբանե զբաղեցնում էր Տեխասի Հանրապետության գրեթե ամբողջ արևմտյան կեսը։ Իր անվանումը ստացել է Տեխասի 23 մեքսիկական մունիցիպալիտետներից մեկի՝ Սան Անտոնիո-դե-Բեխարի պատվին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Բեխար շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 3250 կմ², որից 3200 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 41 կմ²-ն կամ 1.3 %-ը՝ ջրային տարածքները[4]։

Հարևան շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թիվը 2010 թվականի դրությամբ կազմում էր 1 714 773 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 534 մարդ/կմ²։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 72,9 %, աֆրոամերիկացիներ – 7,5 %, ասիացիներ – 2,4 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,8 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ – 0,1 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 12,7 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 3,5 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 58,7 %–ը (անկախ ռասայից)։

Տարիքային կազմը հետևյալն է՝ 28,50 % - 18 տարեկանից փոքր, 10,70 % - 18-24 տարեկան, 30,60 % - 25-44 տարեկան, 19,90 % - 45-64 տարեկան և 10,40 % 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 32 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 94,70 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 91,20 տղամարդ։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[5][6]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
500 460 687 151 830 460 988 800 1 185 394 1 392 931 1 714 773

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://tshaonline.org/handbook/online/articles/hcb07
  2. «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  3. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  4. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  5. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  6. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.