Բարբրո Վեստերհոլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբրո Վեստերհոլմ
 
Կուսակցություն՝ Լիբերալ ժողովրդական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բժիշկ և հետազոտող
Ծննդյան օր հունիսի 16, 1933(1933-06-16)[1]
Ծննդավայր Ստոկհոլմ, Շվեդիա[1]
Վախճանի օր մարտի 13, 2023(2023-03-13)[2] (89 տարեկան)
Քաղաքացիություն  Շվեդիա
 
Պարգևներ

Բարբրո Վեստերհոլմ (շվեդ.՝ Barbro Westerholm, հունիսի 16, 1933(1933-06-16)[1], Ստոկհոլմ, Շվեդիա[1] - մարտի 13, 2023(2023-03-13)[2]), շվեդ քաղաքական գործիչ, Լիբերալների կուսակցության անդամ։ Ստոկհոլմյան շրջանի շվեդական Ռիքսդագի անդամ (1988-1999 թվականներ, 2006 թվականից)։ 2020 թվականի դրությամբ Ռիքսդագի ամենատարեց անդամն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբրո Վեստերհոլմը ծնվել է 1933 թվականի հունիսի 16-ին Ստոկհոլմում, ապահովագրության վիճակագիր Հելգե Լագերհենի և նրա կնոջ` Հերնհիլդի (ծննդյամբ Վերներ) ընտանիքում[3]։

1959 թվականին ստացել է բժշկության լիցենզիատի գիտական աստիճան։ 1965 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիան Կարոլինյան ինստիտուտում։ 1960-ականների կեսերից ակտիվ գործունեություն է ծավալել դեղագործական հսկողության ոլորտում՝ դառնալով Շվեդիայի դեղագործական հսկողության առաջամարտիկներից մեկը։ Նա նաև մասնակցել է ԱՀԿ թմրանյութերի բառարանի կազմմանը, մասնակցել է ԱՀԿ դեղամիջոցների մոնիտորինգի միջազգային ծրագրին[4]։

1979-1985 թվականներին զբաղեցրել է Առողջապահության և սոցիալական ապահովության ազգային խորհրդի գլխավոր տնօրենի պաշտոնը։ 1979 թվականին Վեստերհոլմի նախաձեռնությամբ խորհուրդը հոմոսեքսուալությունը հանել է հոգեկան հիվանդությունների ցուցակից[5]։

1998 թվականին ընտրվել է Ռիքսդագի անդամ և վերընտրվել 1991, 1994 և 1998 թվականներին։ 1999 թվականին կամավոր հեռացել է պատգամավորությունից, որից հետո մինչև 2005 թվականը զբաղեցրել է Շվեդիայի կենսաթոշակառուների ասոցիացիայի նախագահի պաշտոնը։ Ռիքսդագի անդամ կրկին ընտրվել է 2006 թվականին և վերընտրվել 2010, 2014 և 2018 թվականներին։ Ներկայումս Շվեդիայի խորհրդարանի ամենատարեց անդամն է։ Ռիքսդագում ակտիվորեն պաշտպանում է տղամարդկանց և կանանց հավասարությունը։ Դեմ է համասեռամոլների նկատմամբ խտրականությանը, մասնավորապես նա միասեռ ամուսնությունների ճանաչման վերաբերյալ օրենսդրական մի շարք նախաձեռնությունների հեղինակ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 – Ինգեմար Գեդենիուսի մրցանակ՝ հումանիզմի ոգով երկարատև և արժեքավոր աշխատանքի համար։
  • 2009 - Հյուսիսային առողջապահական համալսարանի մրցանակ՝ տարեցների նկատմամբ խտրականության դեմ պայքարի համար։
  • 2016 - Մալմյոյի համալսարանի պատվավոր դոկտոր[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին Բարբրո Լագերհենն ամուսնացել է ֆինն-շվեդ Պիտեր Վեստերհոլմի հետ, որը նույնպես բժիշկ է եղել։ Նրանք ունեցել են չորս երեխա, որոնցից ամենահայտնին բլոգեր և լրագրող Յոհան Վեստերհոլմն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sveriges befolkning 1990Ramsele: National Archives of Sweden, 2011. — ISBN 978-91-88366-91-7
  2. 2,0 2,1 2,2 https://www.dn.se/sverige/fore-detta-riksdagsledamoten-barbro-westerholm-dod/
  3. Westerholm, Barbro, professor, riksdagsledamot, Sthlm Vem är det : Svensk biografisk handbok / 1993 / s 1168
  4. Finney DJ (2003). From thalidomide to pharmacovigilance: a personal account. Meyler’s Side Effects of Drugs Annual 2003, in vol. 26.
  5. «6, 2010 International Humanist and Ethical Union, 8 September 2008». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. «Malmö högskola, «Hedersdoktorer»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբրո Վեստերհոլմ» հոդվածին։