Բարբարա Յակոբս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Յակոբս
Bárbara Jacobs
Ծնվել էհոկտեմբերի 19, 1947(1947-10-19)[1] (76 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունգրող, թարգմանչուհի, բանաստեղծուհի, ակնարկագիր և լրագրող
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
ԱշխատավայրՄեքսիկայի քոլեջ
Պարգևներ
ԱմուսինԱուգուստո Մոնտերրոսո և Vicente Rojo Almazán?

Բարբարա Յակոբս (իսպ.՝ Bárbara Jacobs, հոկտեմբերի 19, 1947(1947-10-19)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Յակոբսը ծնվել է 1947 թվականին, Մեխիկոյում։ Նրանց տանը խոսել են 5 լեզուներով։ Յակոբսի պապիկ-տատիկները եղել են Լիբանանի հրեաներ։ Դպրոց հաճախել է Մոնրեալում, Կանադա[2], այնուհետև վերադարձել է Մեխիկո և ավարտել Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի հոգեբանության բաժինը[3]։

1974-1977 թվականներին Յակոբսը ուսուցանել և հետազոտություններ է կատարել Մեքսիկայի քոլեջում[2]։ Տպագրվել սկսել է 1970 թվականից։ Նրա Las hojas muertas («Մահացած տերևներ», 1987 թվական) նովելն արժանացել է Խավիեր Վիլառուտիայի մրցանակի[4] և թարգմանվել է անգլերեն, իտալերեն, պորտուգալերեն։ Յակոբսի ստեղծագործությունները տպագրվել են անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և գերմաներեն ժողովածուներում՝ Մեքսիկայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Արգենտինայում և Իտալիայում։

Ամուսնացած է եղել Ագուստո Մոնտեռոսոյի (1921-2003) հետ, ով 2000 թվականին եղել է Աստուրիայի արքայադստեր մրցանակի դափնեկիր։ Բարբարան նրա գործը նվիրաբերել է Օվիեդոյի համալսարանին[5]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություններ
  • Un justo acuerdo, La Máquina de Escribir, 1979
  • Doce cuentos en contra, Martín Casillas, 1982, ISBN9789703508051
Նովելներ
  • Las hojas muertas, Era, 1987, Las hojas muertas. Ediciones Era. 2014 թ․ նոյեմբերի 6. ISBN 978-607-445-292-1.<
  • Las siete fugas de Saab, alias el Rizos, Alfaguara / CONCAULTA, Botella al Mar, 1992, ISBN 9789681904425
  • Vida con mi amigo, Alfaguara, Madrid, 1994, ISBN 9788420481586
  • Adiós humanidad, Alfaguara, 2000. ISBN 9789681906931
  • Florencia y ruiseñor, Alfaguara 2006. ISBN 9789707704633
  • Lunas. Ediciones Era. 2010 թ․ հունիսի 15. ISBN 978-607-445-093-4.
Էսսեներ
Ծաղկաքաղ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խավիեր Վիլառուտիա մրցանակ, 1987
  • Մեխիկոյի մշակույթի և արվեստի ազգային հիմնադրամ, կրթաթոշակ, 1992–1993
  • AT&T անդամ, Գրողների միջազգային ծրագիր, Այովայի համալսարան, 1993

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bárbara Jacobs (իսպ.)
  2. 2,0 2,1 Lockhart, 2013, էջ 278
  3. «Jacobs, Bárbara». escritores.org.
  4. «Premio Xavier Villaurrutia» (Spanish). El Poder de la Palabra. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Tejeda, Armando G. (2008 թ․ ապրիլի 18). «Bárbara Jacobs entregó legado de Monterroso a la Universidad de Oviedo» (Spanish). La Jornada. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]