Բարբարա Եպպե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Եպպե
Ծնվել էմայիսի 21, 1921(1921-05-21)
ԾննդավայրՓիլգրիմս Ռեսթ, Thaba Chweu Local Municipality, Էհլանզենի, Մպումալանգա, ՀԱՀ
Վախճանվել էհունիսի 20, 1999(1999-06-20) (78 տարեկան)
Մահվան վայրՅոհաննեսբուրգ, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտությունծաղիկներ պատկերազարդող և նկարչուհի
 Barbara Jeppe Վիքիպահեստում

Բարբարա Եպպե (գերմ.՝ Barbara Jeppe, մայիսի 21, 1921(1921-05-21), Փիլգրիմս Ռեսթ, Thaba Chweu Local Municipality, Էհլանզենի, Մպումալանգա, ՀԱՀ - հունիսի 20, 1999(1999-06-20), Յոհաննեսբուրգ, ՀԱՀ), բույսեր նկարող հարավաֆրիկացի նկարչուհի, պատկերազարդող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավաֆրիկյան Ehretia rigida, 1972

Բարբարա Եպպեն ծնվել է 1921 թվականին Փիլգրիմս Ռեսթ քաղաքում, հողային վերահսկիչ Վիկտոր Բրերետոնի և Գլեյդիս Էվանսի ընտանիքում։ Վաղ տարիքից մայրը Բարբարային ծանոթացրել է վայրի ծաղիկների աշխարհի հետ։

Ամուսնացել է հոգեբույժ Կառլ Լուիս Եպպեի հետ։ Զույգն ունեցել է չորս երեխա՝ Լեյ, Մարի, Կառլ և Դեյվիդ։ Ամուսնությունից 20 տարի անց Բարբարան պատկերազարդել է իր առաջին գիրքը՝ Trees and Shrubs of the Witwatersrand (Ուիթվաթերսթենդ համալսարանի տպագրություն) որով մուտք է գործել բուսաբանական արվեստի աշխարհ։

Քեյփում ապրելու տարիներին պատկերազարդել և գրել է տեքստեր ՔԵյփի սոխուկների վերաբերյալ գրքերի համար։ Սոխուկների հանդեպ հակումը պատճառ դարձավ Արևմտյան Քեյփի գարնանային և ձմեռային ծաղկող սոխուկների հրապարակման համար (Oxford University Press): Պիետ Վորսթերի հետ համագործակցությամբ հրապարակվելիք Amaryllidaceae-ի հետ կապված աշխատանքների նկարազարդումներն ավարտին է հասցրել նրա դուստրը՝ Լեյ Վոյթը[1]։ Բացի բուսաբանական նկարները, Բարբարա Եպպեն մեծ հակում է ունեցել դեպի թիթեռները և բազմաթիվ նկարազարդումներ է արել ընկերների և ընտանիքի համար։ Երբեմն ստեղծել է բնապատկերներ[2]։

Մահացել է 78 տարեկան հասակում, Յոհաննեսբուրգում թոքաբորբից[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Հարավային Աֆրիկայի Բուսաբանական ընկերության կողմից պարգևատրվել է երկու ոսկե մեդալով Հարավային Աֆրիկայում բուսաբանական պատկերազարդումների համար, 1991 թվականին արծաթե մեդալ է ստացել Տրանսավաալի այգեգործական ընկերության կողմից։

Պատկերազարդած գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Եպպե» հոդվածին։