Բաստիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաստիլ
ֆր.՝ la Bastille
Նկարագրություն
Տեսակդղյակ, բանտ և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ՏեղագրությունՓարիզ, Ֆրանսիա
Վարչական միավորՓարիզի 4-րդ շրջան
ԵրկիրՖրանսիա Փարիզ
Համալիրի մասWall of Charles V?
Կառուցված1370–1380 թվականներ (1370–1380 թվականներ)
ԿառուցողՇառլ Իմաստուն
ՊատվիրողՇառլ Իմաստուն
Շինանյութքար
Ավերվել է1789
ՃակատամարտերՀարյուրամյա պատերազմ և Հուգենոտյան պատերազմներ
Իրադարձություններշինարարություն, Բաստիլի գրավում, demolition? և Battle of the Faubourg St Antoine?
Քարտեզ
Քարտեզ
 Bastille Վիքիպահեստում

Բաստիլ, բանտ–ամրոց է Փարիզում հիմնականում քաղաքական բանտարկյալների համար, 14-18-րդ դարեր։ Քաղաքական բռնապետությունը մարմնավորող այդ ամրոցի գրավման օրը՝ 1789 թ. հուլիսի 14-ին քանդեցին Փարիզի ապստամբած բնակիչները։ 1880 Ֆրանսիայում նշվում է որպես ազգային տոն։

Բաստիլը կառուցվել է 1370–1382 Փարիզի հյուսիսային մատույցներում՝ Սենտ–Անտուան դարպասների մոտ։ Ունեցել է քարե 8 բարձր աշտարակներ, 30 մ ատամնավոր պատեր, շուրջը խոր խանդակ՝ շղթայավոր ամբարձիկ կամրջով։ Ֆրանսիայի թագավորներն ամրոցը կառուցել էին մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու նպատակով, բայց 15 դ. այն դարձել է պետական բանտ։

Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ 1791 հիմնահատակ կործանվել է ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող ամրոցը։ 1987 ոչ միայն Ֆրանսիան, այլև ամբողջ աշխարհը նշել է ֆրանսիական մեծ հեղափոխության 200 ամյակը, որը նոր դարաշրջան է բացել ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ համայն մարդկության պատմությամ մեջ[1]։ Փոխաբերական իմաստով Բաստիլ են անվանում ռեակցոն կառավարությունների ամեն մի մեծ քաղաքական բանտ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 2, հատոր 1, 2009, էջ 120
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 305
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաստիլ» հոդվածին։