Բաղդադում Հայաստանի դեսպանություն
Արտաքին տեսք
Բաղդադում Հայաստանի դեսպանություն | |
---|---|
Հավատարմագրված երկիր | Հայաստան |
Ընդունող երկիր | Իրաք |
Հասցե | House 5, Street 11, Section 215 |
Կայք | iraq.mfa.am |
Բաղդադում Հայաստանի դեսպանությունը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունն է Իրաքում։ Դեսպանատունը գտնվում է Բաղդադի միջազգային գոտում (Կանաչ գոտի)։
2018 թվականի նոյեմբերից Իրաքում Հայաստանի դեսպանը Հրաչյա Փոլադյանն է[1]։
Երկկողմ հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի և Իրաքի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի փետրվարի 12-ին։ Հայաստանն իր դեսպանությունը Բաղդադում բացել է 2000 թվականին, իսկ Իրաքի դեսպանությունը Երևանում բացվել է 2001 թվականին։
2003 թվականի պատերազմի պատճառով Հայաստանն ու Իրաքը ընդհատել են իրենց դեսպանությունների գործունեությունը։ 2010 թվականին վերաբացվել է Բաղդադում Հայաստանի դեսպանությունը, իսկ 2012 թվականին իր գործունեությունն է սկսել Երևանում Իրաքի դեսպանությունը[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ LLC, Helix Consulting. «Ambassador - Embassy of Armenia to Iraq». iraq.mfa.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Structure & Contacts - Embassy of Armenia to Iraq». iraq.mfa.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.