Բաղաբուրջի հուշահամալիր (Կապան)
Բաղաբուրջի հուշահամալիր (Կապան) | |
---|---|
Տեսակ | հուշահամալիր և մշակութային արժեք |
Ստեղծում | 1970 |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Կապան |
Գտնվելու վայր | Գերեզմանոց Արցախյան պատերազմում զոհված կապանցիների |
Ներկա վիճակ | Կանգուն |
ՀՀ ՊՄԱՀ | 9.1/16 |
Բաղաբուրջի հուշահամալիր, հուշահամալիր Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքից 200 մ հարավ, Բաղաբուրջ տանող ճանապարհի ձախակողմյան բարձունքին։ Հուշակոթողն ընդգրկված է Կապանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հուշահամալիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշահամալիրը կառուցապատվել է 1970-1990 թթ։ Բաղկացած է չորս հարթակներից[1]։
Առաջին հարթակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հարթակում կանգնեցված է Մեծ եղեռնի և 1988 թվականի Սումգայիթի ու Բաքվի զոհերին նվիրված հուշակոթող սյունը։ Քառանկյուն, քանդակազարդ, մոտ 5-6մ վեր խոյացող սյուն է, որը վերջանում է գլխադիր քարե խաչով։ Տեղադրվել է 1990 թվականին։ Հեղինակն է Յուրիկ Գևորգյանը։
Երկրորդ հարթակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ հարթակում Արցախյան ազատամարտում զոհված կապանցի հայորդիների եղբայրական գերեզմանոցն է։ Կառուցվել է 1992-1994 թթ.։
Երրորդ հարթակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշահամալիրի երրորդ հարթակի վրա է գտնվում անհայտ զինվորի հիշատակին նվիրված խաչքարը, որը տեղադրվել է 2005 թվականին։
Չորրորդ հարթակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորրորդ հարթակում Երկրորդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշարձանն է։ Հուշարձանի կենտրոնում կիսաշրջանաձև պատ է կանգնեցված։ Պատի վրա նշված է զոհվածների թիվը՝ 3050 և հիշատակություն՝ թամանցիներին։ Պատի աջ և ձախ կողմերում երկու մեծ քանդակներ են, որոնցից մեկը խորհրդանշում է սպասող մորը, մյուսը՝ ամուսնուն սպասող երիտասարդ կնոջը։ Կառուցվել է 1987 թվականին, հեղինակներ՝ Ց. Արմենյան, Ռ. Դանիելյան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կապանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Սյունիքի մարզ)
- Հայոց ցեղասպանության հուշարձան (Կապան)