Բակի սարկոֆագ
Արտաքին տեսք
Բակի սարկոֆագ | |
---|---|
[[Պատկեր:|280px|]] ' | |
նյութ | Բազմագույն փայտ |
բարձրություն | 200 սմ |
լայնություն | 65 սմ |
ստեղծվել է | Մ.թ. ա. 1539-1077 |
Բակի սարկոֆագ (իսպ.՝ Sarcófago de Bak), փայտե բազմագույն դագաղ, որը պատկանել է Բակ անունով մի մարդու։
1866 թվականին Փաշա բեյ Դանինոսն այն նվիրաբերել է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանին, որտեղ էլ այն գտնվում է 15208 համարի ներքո[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարկոֆագը պատրաստված է դեղին ներկված փայտից, վրան կան ձևավորումներ և արձանագրություններ։ Կափարիչի վրա պատկերված է Իսիդա աստվածուհին։ Սարկոֆագի վրա կան արձանագրությունների հինգ գծեր, որոնք տարանջատված են եգիպտական դիցաբանության կերպարներով, պատկերված են Հորի չորս զավակները՝ Անուբիսը, Նուտը, Գեբը, Շուն[2]։