Բադ Մուսկաու (լեհ.՝ Mużaków), առողջարանային քաղաք Գերմանիայի Lուժիցկա շրջանում։ Վերջինս սահմանակից է Լեհաստանին։ Այն Սաքսոնիա մարզի Գերլից շրջանի մի մասն է։
Տեղակայված է Լենկնիցա քաղաքի դիմաց, Նիսա Լուժիցկա գետի մոտ, որը 1945 թվականից ի վեր ձևավորվել է որպես գերմանա-լեհական սահման։ Մունիցիպալիտետի արևմտյան հատվածում Մուսկաու պարկն է, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-իՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Մուսկաուն հիմնադրվել է 13-րդ դարում և առաջին անգամ հիշատակվել է 1249 թվականին։ Standesherrschaft Մուսկաուի ամենամեծ տարածքն էր Սրբազան Հռոմեական կայսրությունում։ Այն պատկանում էր Վերին Լուժիցային, որը Բոհեմյան արքայական տարածք էր։ 1635 թվականին ըստ «Պրահայի խաղաղություն» պայմանագրի դա անցել է Սաքսոնիայի կուրֆյուրստներին։ Վերին Լուժիցայի մի մասը նվաճվեց Պրուսիայի թագավորության կողմից, և այն դարձավ Սիլեզիա նահանգի մասը։
Մինչև 19-րդ դարի սկիզբը Մուսակուի ղեկավարները եղել են Կալենբերգի կոմսություններից, որոնք իրար հաջորդել են մինչև 1845 թվականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մուսկաուն բաժանվել է Նիսեի գետի երկայնքով Արևելյան Գերմանիայի ու Լեհաստանի Հանրապետության միջև։ Այգու շուրջ երկու երրորդը լեհական վարչակազմի հսկողության տակ է։ 1962 թվականին Մուսկաու անունը փոխարինվում է Բադ Մուսկաու անվամբ, այն բանից հետո, երբ այնտեղ կառուցվում է առողջարան։