Արքայական Ալբերտա թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքայական Ալբերտա թանգարան
Տեսակթանգարան և պատմության թանգարան
Երկիր Կանադա[1]
ՏեղագրությունԷդմոնտոն[1]
Հիմնադրվել էդեկտեմբերի 6, 1967
Մակերես419 000 square foot
Կայքroyalalbertamuseum.ca(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Արքայական Ալբերտա թանգարան (անգլ.՝ Royal Alberta Museum (RAM)), համաշխարհային և բնական գիտությունների պատմության թանգարան Կանադայի Ալբերտա նահանգի Էդմոնտոն քաղաքում։ Տեղակայված է քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանից դեպի հյուսիս։ Թանգարանն ամենամեծն է արևմտյան Կանադայում իր ավելի քան 7․600 քմ ցուցահանդեսային տարածքով և 38․900 քմ ընդհանուր տարածքով։

Հիմնադրվել է Ալբերտայի կառավարության կողմից 1967 թվականի դեկտեմբերին որպես Ալբերտայի նահանգային թանգարան, այնուհետև 2005 թվականին ստացել է Եղիսաբեթ II թագուհու արքայական հովանավորությունը և վերանվանվել Արքայական Ալբերտա թանգարանի։ 2011 թվականին հայտարարվել է թանգարանը նոր շենք տեղափոխելու պլանների մասին, սակայն այն շարունակել է գործել Էդմոնտոնի մերձակայքի Գլենորա բնակելի թաղամասում մինչև հանրության համար 2015 թվականի դեկտեմբերին փակվելը։ Թեև թանգարանը հանրության համար փակ է եղել, նրա բաժիններից մի քանիսը շարունակել են աշխատել կա՛մ նախապատրաստելով հավաքածուն տեղափոխման համար[2], կա՛մ դաշտային հետազոտական աշխատանքներ կատարելով[3]։ Նոր շենքի կառուցումն ավարտվել է 2016 թվականի օգոստոսին, իսկ թանգարանը կրկին բացվել է հանրության առջև 2018 թվականի հոկտեմբերին։

Թանգարանում գործում են Ալբերտայի բնաշխարհն ու մշակույթը ներկայացնող ընդարձակ սրահներ, Կանադայից և ամբողջ աշխարհից շրջիկ ցուցահանդեսներ ցուցադրող խաղարկային պատկերասրահ, 650 քմ տարածքով ինտերակտիվ մանկական պատկերասրահ և կենդանիների սենյակ՝ կենդանի անողնաշարավորներով և տեսանելի տնկարանով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադայի կառավարության «Կանադական հարյուրամյակ» ծրագիրն ու Ալբերտայի կառավարությունը 1950 թվականին սկսել են թանգարան նախագծել։ 1962 թվականին նրանք Վանկուվերի ծովային թանգարանի նախագծման մեջ ներգրավված ավստրալիացի ճարտարապետ Ռայմոնդ Օ․ Հարիսոնին նշանակել են թանգարանի նախագծման աշխատանքների ղեկավար[4]։ Հարիսոնին հատկացվել է 5 միլիոն դոլլար թանգարանի կառուցման համար աշխատակիցներ ընտրելու համար[5]։

Former buildings of the Royal Alberta Museum, in Glenora
Արքայական Ալբերտա թանգարանը 1967-2018 թվականներին գործել է Գլենորա բնակելի թաղամասում

Թանգարանը հանրության առջև բացվել է 1967 թվականի դեկտեմբերի 6-ին որպես Ալբերտայի նահանգային թանգարան։ Բացման օրը թանգարանի առաջին հարկում եղել են մորթու առևտուրը, Կանադայի բնիկներին ներկայացնող սրահներ, Էռնեստ Բրաունի ու Հարի Փոլարդի հեղինակած կանադական աբորիգենների լուսանկարներ։ Երկրորդ հարկի սրահներն ավելի ավարտուն են եղել և ցուցադրել գյուղատնտեսական ցուցանմուշներ, առաջին ներգաղթյալների կյանքը պատկերող ցուցանմուշներ, ինչպես նաև ցուցանմուշներ արդյունաբերության և առևտրի վերաբերյալ[6]։ 1967-1970 թվականներին թանգարանն ընդլայնել է ցուցանմուշների թիվը, հոգբարձուների ծրագրերն ու անձնակազմը։ 1968 թվականին Ալբերտայի դինոզավրերին պատկերող նոր ցուցանմուշներ են ավելացվել բնական պատմության բաժնում, ինչպես նաև հիմնական ցուցանմուշներ «Ալբերտայի անցյալի տրանսպորտային միջոցներ», «Տեսուչ Ֆորբսի համազգեստներ», «Գյուտարար Ռ․ Գոնսետ» և «Սասկաչևանի առաջին կառույցը» համաշխարհային պատմության բաժիններում[6]։ 1969 թվականին բնական գիտության բաժնում ավելացվել են ցուցանմուշներ հրաբուխների, ճնճղուկանմանների դասին պատկանող կեռնեխների վերաբերյալ, ինչպես նաև համաշխարհային պատմության սրահներում ցուցադրություններ «Կենցաղային իրեր», «Աբորիգենների պատմություն» և «Նոր գյուղատնտեսական նմուշներ» թեմաներով։ Նույն տարում ստեղծվել է եղջերուների դիորաման՝ Ալբերտայի բնական միջավայրի տանվեց նախագծված ցուցադրություններից առաջինը[6]։

1981 թվականին նահանգային թանգարանի հնէաբանության բաժինը նահանգային կառավարության որոշմամբ անջատվել է թանգարանից․ դրա հիման վրա 1985 թվականին բացվել է Հնէաբանության Տիրելի թանգարանը[7][8]։

1990 թվականից մուտքը դարձել է վճարովի[5]։ 1991 թվականին կաթնասուններին ու թռչուններին վերաբերող սրահն արդիականացվել է «Գոյատևում և վերարտադրություն», իսկ հաջորդ տարի՝ «Թռչունների գեղեցկություն և գիտություն» թեմաներով ցուցադրությամբ[6]։ 1992 թվականի ամռանն անցկացված «The Bug Room» կոչվող ժամանակավոր ցուցադրության մեջ ընդգրկված էին կենդանի միջատներ, և դա այնպիսի հաջողություն է ունեցել, որ 1993 թվականին թանգարանը որոշել է այն նորից կյանքի կոչել՝ որպես թանգարանի ավելի մեծ և մշտական բաղադրիչ[6]։ Եվս մեկ նոր մշտական ցուցասրահ «Երկրագիտության պատկերասրահ» վերնագրով բացվել է 1993 թվականի դեկտեմբերին, թեև ավարտին հասցվել է միայն հաջորդ մայիսին[6]։ Նաև 1993 թվականին է թանգարանը մեկնարկել աբորիգեն արտեֆակտների՝ «Իրենց բոլոր մանրուքներով» ցուցահանդեսը, որպես «Աբորիգենային մշակույթի Սինկրուդ պատկերասրահի» առաջին դրսևորում։ Սինկրուդ պատկերասրահի ամբողջական տարբերակը հանդիսավոր բացվել է 1997 թվականի նոյեմբերին[6]։ Այս ցուցասրահը հետագայում համալրվել է 2006 թվականի մայիսի 8-ին Սոթբիս աճուրդային տանից ձեռք բերված Ջեյմս Քարնեգիի ընտանիքից կատարված մի գնումով։ Ջեյմս Քարնեգիի հավաքածուի այս վաճառքը համարվել է հյուսիսային Ամերիկայի հնդկացիական արտեֆակտների ամենակարևոր աճուրդը, որտեղ եղել է նաև 1859 թվականի թանկարժեք ուլունքազարդ մի զգեստ, որն արժեցել է 497․600 ԱՄՆ դոլլար[9]։

2002 - 2006 թվականներին թանգարանը հյուրընկալել է Հյուսիսային Էդմոնտոնի քանդակագործության արհեստանոցի խոշորածավալ պողպատե քանդակների շարքի բացօթյա ցուցահանդեսը

2003 թվականին Հաբիթաթի պատկերասրահը մեծապես վերանորոգվել է՝ դառնալով նոր «Վայրի Ալբերտա» ինտերակտիվ ցուցահանդես[6]։ 2002 - 2006 թվականներին Արքայական Ալբերտա թանգարանը հյուրընկալել է Հյուսիսային Էդմոնտոնի քանդակագործության արհեստանոցի խոշորածավալ պողպատե քանդակների շարքի բացօթյա ցուցահանդեսը[10][11][12][13][14][15][16]։

2005 թվականին, Ալբերտայի հարյուրամյակի տարում, վերոնշյալ արհեստանոցը թողարկել է Ալբերտայի հարյուրամյակին նվիրված քանդակների ցուցահանդես[10], իսկ 2005 թվականի մայիսի 24-ին թանգարան է այցելել թագուհի Եղիսաբեթ II-ն ու թանգարանին թագավորական հովանավորության արժանացրել[17]։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին բացումից 48 տարի անց թանգարանը փակվել է՝ նոր տարածք տեղափոխվելու համար[18]։

Նոր շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ապրիլին հայտարարվել է, որ թանգարանի համար նոր շենք է կառուցվելու Էդմոնտոնի քաղաքային կենտրոնում, քաղաքապետարանից ու դատարանից դեպի հյուսիս, CN Tower երկնաքերից դեպի արևելք, մի տարածքում, որը նախկինում զբաղեցրել է Կանադայի փոստի Էդմոնտոնի բաժանմունքը։ 36․000 քմ մակերոսը, որն զբաղեցնում է կրկնակի անգամ ավելի մեծ պատկերասրահային տարածք, ըստ հաշվարկների արժեցել է 340 միլիոն դոլլար և ավարտին է հասցվել 2015 թվականին։ Վարչապետ Էդ Ստելմախը և Ալբերտայի կառավարությունը նշել են, որ նոր կառույցի տարածքը կարելի է օգտագործել գերարագ երկաթուղու Էդմոնտոն-Կալգարի տերմինալի համար, իսկ հին տարածքը կարող է զբաղեցնել Ալբերտայի փոխարքան[19][20]։

Նոր շենքի նախասրահը բացումից մի քանի օր անց, 2018 թվականի հոկտեմբեր

Նոր շենքի կառուցումն ավարտվել է 2016 թվականի օգոստոսի 5-ին, իսկ բացման օրվա՝ 2018 թվականի հոկտեմբերի 3-ի մասին հայտարարվել է 2018 թվականի սեպտեմբերին[21][22]։ Նոր կառույցն ամենամեծ թանգարանն է արևմտյան Կանադայում իր ավելի քան 7․600 քմ ցուցահանդեսային տարածքով և 38․900 քմ ընդհանուր տարածքով։ Թանգարանում գործում են Ալբերտայի բնաշխարհն ու մշակույթը ներկայացնող ընդարձակ սրահներ, Կանադայից և ամբողջ աշխարհից շրջիկ ցուցահանդեսներ ցուցադրող խաղարկային պատկերասրահ, 650 քմ տարածքով ինտերակտիվ մանկական պատկերասրահ և կենդանիների սենյակ՝ կենդանի անողնաշարավորներով և տեսանելի տնկարանով։ Նոր կառույցի շինարարությունն ու տեղափոխությունը կազմել են մոտավորապես 253 միլիոն կանադական դոլար, որից 253 միլիոնը ներդրել է Ալբերտայի կառավարությունն, իսկ 122.5 միլիոնը՝ Կանադայի դաշնային կառավարության կառուցման ֆոնդը[5]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուում առկա են մի քանի բրածոներ

Հավաքածուն բաժանվում է չորս մեծ խմբի․

  • Կենսաբանություն․ Բուսաբանություն, Ձկնաբանություն, անողնաշար կենդանիներ, կաթնասուններ ու թռչուններ – 577,745 ցուցանմուշ
  • Երկրագիտություն․ հնագիտություն, երկրաբանություն, չորրորդական հնաբանություն և չորրորդական միջավայրեր – 9,224,075 ցուցանմուշ
  • Մարդկության պատմություն․ ազգաբանություն, մշակութային ուսումնասիրություններ, ռազմական և քաղաքական պատմություն և Արևմտյան Կանադայի պատմություն – 137,610 ցուցանմուշ
  • Հավաքածուների ծառայություններ․ հավաքածուների կառավարում, պահպանություն, տեղեկատվական ռեսուրսների կառավարում, ռեսուրսների գրադարան – 70,103 ցուցանմուշ[23]։

1989 - 2001 թվականների ընթացքում թանգարանում ցուցադրվել են 175 շրջիկ ցուցահանդեսներ։ Դրանց թվում էին՝ «Նախապատմական գիգանտիզմ» (1990), «Կետեր, ավելի մեծ, քան դինոզավրերը» (1992), «Շնաձկներ․ փաստեր և երևակայություն» (1993), «Գիշերվա տերերը․ չղջիկների իրկան պատմությունը» (1994), «Կամոզավրե՛ր» (1995), «Bugsworld» (1996), «Չինգիզ Խան» (1997), «Սիրիա-քաղաքակրթությունների երկիր» (2001) և «Տարվա՝ վայրի բնության միջազգային լուսանկարիչ» (2003)[23]։

Պատկերասրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են թանգարանում ներկայումս գործող սրահները․

  • Բնական պատմության սրահ․ պարունակում է դիորամաների, բրածոների, կենդանիների և բույսերի հավաքածու, որոնք ներկայացնում են Ալբերտայի վայրի բնությունը։ Ունի չորս մեծ բաժիններ՝ Սառցե դարաշրջանի Ալբերտա (բույսեր ու կենդանիներ, որ ապրել են Ալբերտայում 1000 տարի առաջ), Հին Ալբերտա, ակնեղեն և օգտակար հանածոներ, Ալբերտայի վայրի բնություն[24]։
Տեսարան մարդկության պատմության սրահից, որտեղ ցուցադրված է Ալբերտայի պատմությունը
  • Մարդկության պատմության սրահ․ ներկայացնում է Ալբերտայի անցյալն ու նրա ժողովրդին։ Ունի վեց բաժիններ՝ Նախնյաց հողեր (պատմություն, բնիկ մարդկանց ապրելակերպ, ովքեր ապրել են Ալբերտայի տարածքում), Աշխարհները հանդիպում են (1680-1880 թվականներին բնիկների և եվրոպական եկվորների միջև մշակութային և տնտեսական փոխանակման բազմակի հեռանկարներ), Բուֆալոյից հետո (պատմություններ 1859-1900 թվականներին Ալբերտայում դիմադրության և դիմադրողականության, տառապանքի և հույսի մասին), Ալբերտայի ձևավորում (պատմություններ 1880-ական թվականներից Ալբերտայի նահանգ դառնալու մասին՝ ուսումնասիրելով տնտեսագիտությունը, մշակույթը, հոգևոր համոզմունքները և քաղաքական համոզմունքները), Ալբերտան փոխակերպվում է (պատմություններ՝ 1945-ից հետո Ալբերտայի, նավթի, բնակչության աճի, առողջապահության նկատմամբ հնադարյան վերաբերմունքի մասին և հավասար իրավունքների արթնացում), Ինչն է մեզ ուժեղ դարձնում (Ալբերտայի տարբեր բնիկ համայնքների գիտելիքների և արժեքների փոխանակում)[25]։
  • Միջատների սրահ․ ցուցադրված են միջատներ, սարդեր և այլ անողնաշարավորներ ինչպես Ալբերտայից, այնպես էլ ամբողջ աշխարհից[26]։
  • Մանկական սրահ․ նախատեսված է միջավայր ապահովոլու համար, որպեսզի փոքրիկ այցելուները ներգրավվեն, խաղան և սովորեն։ Ունի մի քանի բաժին[27]։
  • Խաղարկային սրահ․ սահմանափակ ժամանակով ներկայացված պատկերասրահ է, որը ցուցադրվում է կարճ ժամանակահատվածում[28]
  • Փոփոխվող ցուցահանդես․ այցելուներին հնարավորություն է տալիս ներգրավվել Ալբերտայի պատմության և ժամանակակից պատմությունների մեջ[29][30]։

Նախկին պատկերասրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ սրահները գործել են թանգարանում, երբ այն գտնվել է Գլենորայում․

  • Վայրի բնության սրահ։
  • Աբորիգենյան մշակույթի Սինկրուդ սրահ։
  • Բնության պատմության սրահ․ որտեղ ցուցադրվել են աշխարհի ամենամեծ միջատները[31]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://royalalbertamuseum.ca/about/
  2. «Royal Alberta Museum prepares for the move downtown». CBC News. Canadian Broadcasting Corporation. 2016 թ․ հունվարի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  3. Dreidger, Brenton (2017 թ․ հունվարի 13). «Royal Alberta Museum to crack open 1,600-year-old roasting pit with meal still inside». Global News. Corus Entertainment Inc. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  4. Raymond O. Harrison fonds, Heritate Resources Management Information System, Provincial Archives of Alberta
  5. 5,0 5,1 History Արխիվացված 2014-05-03 Wayback Machine, Royal Alberta Museum
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Past Exhibits Արխիվացված 2016-05-01 Wayback Machine, Royal Alberta Museum
  7. Currie, Philip J.; Koppelhus, Eva B. (2015). «The significance of the theropod collections of the Royal Tyrrell Museum of Palaeontology to our understanding of Late Cretaceous theropod diversity». Canadian Journal of Earth Sciences. 52 (8): 620. Bibcode:2015CaJES..52..620C. doi:10.1139/cjes-2014-0173.
  8. Gardner, James D.; Henderson, Donald M.; Therrien, François (2015). «Introduction to the Special Issue commemorating the 30th anniversary of the Royal Tyrrell Museum of Palaeontology, with a summary of the museum's early history and its research contributions». Canadian Journal of Earth Sciences. 52 (8): 7. Bibcode:2015CaJES..52D...5G. doi:10.1139/cjes-2015-0059.
  9. The Globe and Mail. Museum digs deep to acquire native artifacts Արխիվացված 2008-09-06 Wayback Machine
  10. 10,0 10,1 «Royal Alberta Museum: Past Exhibits». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. Gilbert Bouchard, “Come to Expect ‘Big Things’”, Edmonton Journal, July 19, 2002
  12. Erik Floren, “Big Impressions”, The Edmonton Sunday Sun, July 28, 2002
  13. Mike Berezowsky, “Sculpture Exhibit Gets a Big Response”, Edmonton Examiner, September 11, 2002
  14. «"Multiple Directions Merge In Single Exhibit", Edmonton Journal, October 5, 2007».
  15. Gilbert Bouchard, “Bianca Khan's One-Tonne Challenge”, Edmonton Journal, July 23.
  16. Mari Sasano, “The Museum Wants You To Think Big. Really Big”, Edmonton Journal, August 25, 2006
  17. «Royal Visit». royalalbertamuseum.ca. Government of Alberta. 2005 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  18. Heidenreich, Phil (2015 թ․ դեկտեմբերի 7). «Edmontonians say farewell to Royal Alberta Museum in Glenora». Corus Entertainment Inc. Global News Edmonton. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  19. «Royal Alberta Museum to be built in downtown Edmonton». CBC News. 2011 թ․ ապրիլի 7. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
  20. «Downtown Edmonton site of new RAM». Edmonton Journal. 2011 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
  21. Franson, Jason (2018 թ․ սեպտեմբերի 12). «New Royal Alberta Museum set to open in downtown Edmonton on Oct. 3». National Post.
  22. Gerein, Keith (2018 թ․ սեպտեմբերի 12). «New Royal Alberta Museum will open Oct. 3 with six free days of entry». Edmonton Journal. Edmonton.
  23. 23,0 23,1 «Royal Alberta Museum Website». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 21-ին.
  24. «Natural History Hall at the RAM». royalalbertamuseum.ca. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  25. «Human History Hall at the RAM». royalalbertamuseum.ca. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  26. «Bug Gallery at the RAM». royalalbertamuseum.ca. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  27. «Children's Gallery at the RAM». royalalbertamuseum.ca. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  28. «The Vikings are Coming!». royalalbertamuseum.ca. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  29. «Changing Exhibitions at the RAM». royalalbertamuseum.ca. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  30. «Our Galleries at the RAM». royalalbertamuseum.ca. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  31. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայական Ալբերտա թանգարան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայական Ալբերտա թանգարան» հոդվածին։