Արքայածաղիկ բլրակային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքայածաղիկ բլրակային
Արքայածաղիկ բլրակային
Արքայածաղիկ բլրակային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Շուշանազգիներ (Liliaceae)
Ենթաընտանիք Շուշանայիններ (Lilioideae)
Ցեղ Արքայածաղիկ (Fritillaria)
Տեսակ Արքայածաղիկ բլրակային (F. collina)
Միջազգային անվանում
Fritillaria collina

Արքայածաղիկ բլրակային (լատին․՝ Fritillaria collina), շուշանազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ, գնդաձև սոխուկով սոխուկավոր բույս է։ 12-20 սմ բարձրությամբ ցողունը մերկ է, ստորին մասում` անտերև, կեսից վերև՝ 4-6 հերթադիր նեղ նշտարաձև տերևներով։ 30-40 մմ երկարությամբ ծաղիկը բաց դեղին է, խոշոր և լայն զանգականման։ Տուփիկը օվալ գուրզաձև է և բութ եռանիստ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Վերին Ախուրյանի, Շիրակի, Լոռու, Իջևանի և Սևանի ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Մեծ Կովկասը, Արևմտյան, Հարավարևմտյան, Կենտրոնական, Արևելյան և Հարավային Կովկասը[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի՝ ծովի մակարդակից 1700-2500 մ բարձրությունների վրա, ինչպես նաև կաղնու և կաղնու-բոխու անտառների եզրերին, բացատներում, կեչու կորաբուն անտառում և ենթալպյան մարգագետինների ժայռոտ տեղերում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Կովկասի էնդեմիկ բույսերից է։ Հայաստանում հայտնի է հինգ ֆլորիստիկական շրջաններում, սակայն ամենուրեք շատ հազվագյուտ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայածաղիկ բլրակային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայածաղիկ բլրակային» հոդվածին։