Արփիկ Հասրաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արփիկ Հասրաթյան
Ծնվել էհունիսի 25, 1950(1950-06-25)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 27, 2020(2020-03-27)[2] (69 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
բնական մահով
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունհամաճարակաբան
Հաստատություն(ներ)Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան և Նիկոլայ Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտ
Գործունեության ոլորտհամաճարակաբանություն, Վիրուսոլոգիա և վարակիչ հիվանդություն
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1973)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1997) և պրոֆեսոր (1998)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Ամուսին(ներ)Միշիկ Ղազարյան
 Arpik Asratyan Վիքիպահեստում

Արփիկ Աշոտի Հասրաթյան (հունիսի 25, 1950(1950-06-25)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 27, 2020(2020-03-27)[2], Մոսկվա, Ռուսաստան), հայ համաճարակաբան, իմունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (1998): ՌԴ բժշկատեխնիկայի ակադեմիայի անդամ (2003): Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին բժշկական համալսարանի պրոֆեսոր, գիտական քարտուղար[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփիկ Հասրաթյանը ծնվել է 1950 թվականին Երևանում՝ ինժեներ-շինարար Աշոտ Ասատուրի Հասրաթյանի և ինժեներ-տեխնոլոգ Սեդա Հովհաննեսի Աղավելյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի Ա. Պ. Չեխովի անվ․ թիվ 55 միջնակարգ դպրոցում։ 1973 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1973 թվականից աշխատել է ՌԴ ԲԳԱ Մոսկվայի համաճարակաբանության և միկրոկենսաբանության ԳՀԻ-ում, 1997 թվականից եղել է առաջատար գիտաշխատող, միաժամանակ 1997 թվականից դասախոսել է Սեչենովի անվան Մոսկվայի Առաջին պետական բժշկական համալսարանում։ Պրոֆեսոր Հասրաթյանը եղել է պրոֆեսոր Վ. Վասիլևայի և ակադեմիկոս Հ. Բարոյանի ուսանողը։ 1977 թվականին պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուի թեզը, իսկ 1997 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը «Հեպատիտ A և B վիրուսների ժամանակակից համաճարակաբանական բնութագրերը» թեմայով[4]։ Աշխատանքները վերաբերում են համաճարակաբանության, վիրուսային և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հարցերին[5]։ 1998 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ Արփիկ Հասրաթյանի հիմնական գիտական հետաքրքրությունները վիրուսային հեպատիտներն էին։ Եղել է երկրի վիրուսային հեպատիտների բնագավառի առաջատար մասնագետներից։ Հասրաթյանը նաև հայտնի է եղել ցիտոմեգալովիրուս, միկոպլազմա հոմինիս, ՄԻԱՎ վարակների և տուբերկուլյոզի վերաբերյալ աշխատանքներով։ Պրոֆեսոր Հասրաթյանի անմիջական մասնակցությամբ ստեղծվել են Ռուսաստանում առաջին դիագնոստիկումները։ Ելքային նյութեր հավաքելու համար Հասրաթյանն իր գործընկերների հետ միասին աշխատել է նախկին ԽՍՀՄ շատ մասերում` Հեռավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայի հանրապետություններում, ինչպես նաև Ռուսաստանի շատ քաղաքներում։ 1997 թվականին նա ակադեմիկոս Չերկասկիի կողմից հրավիրվել է Սեչենովի անվան Մոսկվայի Առաջին պետական բժշկական համալսարանի մասնագիտական կրթության ինստիտուտի համաճարակաբանության ամբիոն։ Պրոֆեսոր Հասրաթյանը ավելի քան 20 տարի նվիրել է ամբիոնի կայացմանն ու զարգացմանը, գիտական և դասախոսական գործունեությանը։ Հասրաթյանը գիտական հանդեսներում ավելի քան 200 հրապարակումների և մենագրությունների մի շարք գլուխների հեղինակ է[6]։ Նրա ղեկավարությամբ գրվել են բազմաթիվ թեկնածուական ատենախոսություններ, պատրաստվել են գործնական համաճարակաբանության բարձր որակավորում ունեցող մասնագետներ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփիկ Հասրաթյանը մահացել է COVID-19 կորոնավիրուսային վարակից, ինչից 10 օր անց նույն ախտորոշմամբ մահացել է նաև նրա ամուսինը՝ Միշիկ Ղազարյանը։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասրաթյանը ամուսնացած էր, ուներ երկու զավակ։ Ամուսինը լազերային ֆիզիկայի և օպտիկայի բնագավառում ակնառու գիտնական, պրոֆեսոր Միշիկ Հայրազատի Ղազարյանն էր։ Հասրաթյանի դուստրը՝ Սերինե Ղազարյանը, մանկաբարձ-գինեկոլոգ է, բժշկական գիտությունների թեկնածու[7], որդին ՝ Հայրազատ Ղազարյանը վիրաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[8]։ Արփիկ Հասրաթյանը բժիշկ-ֆիզիոլոգ Հասմիկ Հասրաթյանի քույրն էր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԺՏՆՑ արծաթե մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Профилактика внутрибольничных инфекций. Москва, 1993 (համահեղինակ).
  • Частная эпидемиология, том 1-2, Москва, 2002.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9733
  2. 2,0 2,1 2,2 В больнице в Коммунарке скончалась профессор-эпидемиолог, госпитализированная с коронавирусом
  3. Օտարերկրյա պետությունների հայազգի գիտնականների ցուցակ՝ ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների
  4. «А.А.Асратян, «Современная эпидемиологическая характеристика вирусных гепатитов А и В», автореферат диссертации доктора медицинских наук». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. «Светлой памяти Асратян Арпик Ашотовны». Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  7. «С.М.Казарян,GMS Clinics». Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  8. «А.М.Казарян,Сеченовский Университет». Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.