Jump to content

Արտյոմ Ծառուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտյոմ Ծառուկյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստան
Կրթություն՝ ՀԱՊՀ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 28, 1987(1987-05-28) (37 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Արտյոմ Ռաֆայելի Ծառուկյան (մայիսի 28, 1987(1987-05-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1987 թվականին մայիսի 28-ին Երևանում։ 2008 թվականին ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետը։ 2016 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։ Ամուսնացած չէ։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին աշխատել է «ԱրմենՏել» ՓԲԸ խոշոր բիզնեսի հետ զբաղվող բաժնի ավագ մասնագետ։ 2013-2017թ թվական՝ ՀՀ վերահսկիչ պալատի առաջատար մասնագետ։ 2018 թվականի հունվարից մինչև 2019 թվականի հունվարը եղել է «Սոֆթկոնստրակտ» ՍՊԸ-ում ապրանքատեր։ 2017 թվականին եղել է «Հավասարություն» հկ նախագահ։ 2010 թվականից եղել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի (ՀՀՖ) նախագահության անդամ։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Պարգևատրվել է ՀՀՖ ոսկյա կրծքանշանով (2013 թվական), ՀՀ ՊՆ շնորհակալագրով (2016 թվական)։ Մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արտյոմ Ծառուկյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  2. «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».