Արտավազդ (Բյուզանդիայի կայսր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավազդ (այլ կիրառումներ)
Արտավազդ
Բյուզանդիայի կայսր
Իշխանություն741–743
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝անհայտ
Երկիր Բյուզանդական կայսրություն
ՆախորդԿոստանդին V
ՀաջորդողԿոստանդին V
ՈւղեկիցԱննա
ՏոհմՄամիկոնյաններ
միապետ
ԵրեխաներՆիկեփորոս, Նիկետաս
Հավատքուղղափառություն և քրիստոնեություն

Արտավազդ (լատին․՝ Artabasdus, հուն․՝ Ἀρταύασδος կամ Ἀρτάβασδος, ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են), Բյուզանդական կայսրության հայազգի զորավար, կայսր Արմենիակների բանակաթեմից։ Գահակալել է 741 - 743 թվականներին։ Գահ է բարձրացել՝ ապստամբելով Կոստանդին V-ի դեմ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտավազդի օգնությամբ Լևոն III Իսավրացին 717 թվականին տիրացել է բյուզանդական գահին։ Վերջինս որպես հատուցում իր դուստր Աննային կնության է տվել Արտավազդին և նրան շնորհել Կյուրապաղատի աստիճան։ Լևոն III-ի մահից հետո (741) Արտավազդն ապստամբել է նրա որդու՝ Կոստանդին V-ի դեմ։ Վերջինս ստացել է Անատոլիկոն և Թրակեսիոն բանակաթեմերի օժանդակությունը, իսկ Արտավազդը՝ Արմենիակների և Օպսիկիոնի (այդ ժամանակ Արտավազդը Օպսիկիոն բանակաթեմի զորավարն էր)։ Կոստանդնուպոլսում ապստամբության կողմնակիցները և Անաստասիոս պատրիարքը Արտավազդին հռչակել են կայսր։ Արտավազդը մտել է Կոստանդնուպոլիս, իսկ Կոստանդինն ամրացել Ամորիոն քաղաքում։

Արտավազդն իր որդի Նիկետասին զորավար է նշանակել և ուղարկել Արմենիակների բանակաթեմ, իսկ մյուս որդուն՝ Նիկեփորոսին, հռչակել գահակից։

Սարդես քաղաքի մոտ Արտավազդը Կոստանդինից պարտվել է և նահանջել Կյուզիկոս, ապա վերադարձել Կոստանդնուպոլիս։ Անկյուրայի մոտ պարտություն է կրել նաև Արտավազդի որդին՝ Նիկետասը։ Երբ Կոստանդինը գրավել է մայրաքաղաքը, Արտավազդը փախել է Օպսիկիոն բանակաթեմ, ուր և ձերբակալվել է, բերվել Կոստանդնուպոլիս և երկու որդիների հետ կուրացվել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Theophanis Chronographia, ed․ С․ de Boor, v․ 1, Lipsiae, 1883․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտավազդ (Բյուզանդիայի կայսր)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 143