Արշակ Քոչինյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշակ Քոչինյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1963 |
Ծննդավայր | Վահագնի, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 22, 2024[1] (61 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Արշակ Քոչինյան Վիքիքաղվածքում |
Արշակ Քոչինյան (հունվարի 1, 1963, Վահագնի, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 22, 2024[1]), հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ (2007)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշակ Քոչինյանը ծնվել է 1963 թվականի հունվարի 1-ին, Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Ավարտել է Գրադարանների կենտրոնացված համակարգի ժողովրդական համալսարանի արվեստի և գրականության բաժինը։ 1994 թվականին մասնակցել է Արցախի պաշտպանական գործողություններին։ Հեղինակ-երգերի կատարող է։ 1995 թվականին ունեցել է հեղինակային երգերի մենահամերգ։ Քոչինյանի ստեղծագործությունները տպագրվել են ամսագրերում, անթոլոգիաներում, թերթերում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քնար քերթության, Երևան, 2020։
- Բեստիարներ-եռերգություն, Երևան, 2010[3]։
- Բեստիարներ, Երևան, 2004։
- Հիշողության հայելի, Երևան, 1994։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալ, 2011
- «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական ԲՀԿ «Հայոց արծիվ» մեդալ, 2009
- «Մխիթար Սեբաստացի» գրական մրցանակ, 1999
- ՀՀ ՊՆ «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան, 1997
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
- ↑ Արշակ Քոչինյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ Քոչինյան, Արշակ (2010). Բեստիարներ։ Բանաստեղծություններ. Նոր-Դար. ISBN 978-99941-35-34-9.