Արմստրոնգ շրջան (Տեխաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմստրոնգ շրջան (այլ կիրառումներ)
Արմստրոնգ շրջան
Armstrong County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնԿլոդ
Բնակչություն (2010)1․901
Խտություն1
Տարածք2.367
Հիմնադրված է1876 թ. թ.
Սահմանակցում էՔարսոն շրջան, Գրեյ շրջան, Դոնլի շրջան, Բրիսկո շրջան, Սուիշեր շրջան, Ռենդոլ շրջան և Փոտեր շրջան
Ժամային գոտիCDT?
co.armstrong.tx.us(անգլ.)

Արմստրոնգ շրջան (անգլ.՝ Armstrong County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ Ընդհանուր տարածությունը 2.367 կմ² է, բնակչությունը՝ 1,901 մարդ (2010 թ. տվյալներով)[1]։ Շրջկենտրոնն է Կլոդ բնակավայրը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը կազմավորվել է 1876 և ճանաչվել 1890 թվականին[3]։ Իր անվանումը ստացել է այստեղ վերաբնակեցված առաջին ընտանիքներից մեկի պատվին։

Բնիկ Ամերիկացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալեոհնդկացիները սկսել են բնակվել դեռևս մ․թ․ա 10 000 թվականին։ Ապաչները թափառել են շրջանի տարածքում մինչև կոմանչների գերիշխումը (մոտ 1700 թվական)։ 1871 թվականի Կարմիր գետի պատերազմում կոմանչները պարտվեցին ԱՄՆ բանակին։ Վերջին ցեղերից էին՝ կայովաները, չայենները[4]։

Շրջանի ձևավորումը և զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմստրոնգ շրջանը ձևավորվել է Տեխասի Բեխար շրջանից 1876 թվականին և ճանաչվել 1890 թվականին՝ Կլոդ շրջկենտրոնով[4]։

Չարլզ Գուդնայթը և Ջոն Ջորջ Ադերը շրջանում ձևավորել են ռանչոներ։ 1876 թվականին Գուդնայթը Պալո Դուրո կիրճ բերեց 1600 անասուն։ JA ռանչոն զբաղեցնում էր ավելի քան 4000 կմ² տարածք՝ ներառելով Արմստրոնգ շրջանը և ևս հինգ հարակից շրջաններ։ Շրջանի տարածքը հիմնականում օգտագործվում էր ռանչոյի համար[5]։ Ռանչոյի այժմյան անվանումը ծագել է դրա հիմնադիր Ջորջ Ադերի անվան և ազգանվան առաջին տառերից։ Առաջին անվանումը եղել է «Գուդնայթ»։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[6][7]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
2 215 1 966 1 895 1 994 2 021 2 148 1 901

2000 թվականի մարդահամարի տվյալներով[8] շրջանը ուներ 2 148 բնակչությւոն, 802 տուն և 612 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 1 մարդ՝ քառակուսի կիլոմետրի հաշվով (1/կմ²)։ Բնակչության 95.44 %-ը սպիտակամորթներ էին, 0.28 %-ը՝ սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ, 0.65 %-ը՝ բնիկ ամերիկացիներ, 2.79 %-ը այլ ռասայի ներկայացուցիչներ էին, մնացած 0.84 %-ը ռասաների խառնուրդ էին։ Իսպանախոսները կազմում էին բնակչության 5.40 %-ը

Առկա էր 802 տուն, որոնց 33.90 %-ում կար 18-ից փոքր տարիքի երեխա, 67.20 %-ը ամուսնացած զույգեր էին, 6.10 %-ը՝ միայնակ կանայք և 23.60 %-ը ընտանիքներ չէին։ Միջին տան չափը 2.58 բնակիչ էր, ընտանիքի անդամների միջին քանակը՝ 2.99։

Շրջանում բնակչության 26.00 %-ը 18 տարեկանից փոքր էին, 6.10 %-ը 18-24 տարեկան, 24.80 %-ը՝ 25-44, 23.80 %-ը՝ 45-64, 19.20 %-ը՝ 65-ից մեծ։ Շրջանի բնակչի միջին տարիքը 46 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջ բաժին էր ընկնում 93.20 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջ բաժին էր ընկնում 90.30 տղամարդ։

Տան միջին եկամուտը կազմում էր 38 194 դոլար, իսկ ընտանիքինը՝ 43 894 դոլար։ Տղամարդկանց միջին եկամուտը 30 114 դոլար էր, կանանցը՝ 21 786 դոլար։ Շրջանում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կաղմում էր 17 151 դոլար։ Ընտանիքների մոտ 7.90 և բնակչության 10.60 %-ը աղքատության շեմից ներքև էին, որոնց 15.80 %-ը մինչև 18 տարեկան էին, 11.60 %-ը՝ 65-ից բարձր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «State & County QuickFacts». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. «Texas: Individual County Chronologies». Texas Atlas of Historical County Boundaries. Newberry Library. 2008. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  4. 4,0 4,1 Abbe, Donald R. «Armstrong County». Handbook of Texas Online. Texas State Historical Association. Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 21, 2010-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. Hagen, William Thomas (2007). «Launching the JA Ranch 1877-1880». Charles Goodnight: Father of the Texas Panhandle. University of Oklahoma Press. էջեր 45–60. ISBN 978-0-8061-3827-5.
  6. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  7. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  8. «American FactFinder». United States Census Bureau. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]