Արմեն Թախտաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թախտաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Թախտաջյան
Ծնվել էմայիսի 28 (հունիսի 10), 1910[1][2]
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2]
Մահացել էնոյեմբերի 13, 2009(2009-11-13)[4][5] (99 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանՍմոլենկայի հայկական գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Անդրկովկասյան կոմիսարիատ,  Անդրկովկասյան ԴՖՀ,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն,  Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն,  ԱԽՖՍՀ,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունբուսաբան, կենսաբան, պտերիդոլոգ, համալսարանի դասախոս և botanical collector
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1], Սանկտ Պետերբուրգի համալսարան[1] և Կոմարովի անվան բուսաբանական ինստիտուտ[1]
Գործունեության ոլորտբուսաբանություն
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[1], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[2], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[2], Լեոպոլդինա[1], Լեհական գիտությունների ակադեմիա և Լոնդոնի Լինեական ընկերություն[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1931)
Կոչումակադեմիկոս[1], պրոֆեսոր[2] և ԽՍՀՄ ԳԱ անդամ[1]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[2] (1944)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[6] և հայերեն
Գիտական ղեկավարՎլադիմիր Կոմարով և Դմիտրի Սոսնովսկի
Եղել է գիտական ղեկավարYuri Menitski? և Եվգենյա Ավետիսյան
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամուսին(ներ)Alisa Davtian Takhtajan?[7]
Երեխա(ներ)Լևոն Թախտաջյան
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Takht.
Ստորագրություն
Изображение автографа
 Armen Leonovich Takhtajan Վիքիպահեստում

Արմեն Լևոնի Թախտաջյան (ռուս.՝ Армен Леонович Тахтаджян, մայիսի 28 (հունիսի 10), 1910[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2] - նոյեմբերի 13, 2009(2009-11-13)[4][5], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ բուսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1972), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971), գիտության վաստակավոր գործիչ (1967)։ Բույսերի տաքսոնոմիայի Միջազգային ասոցիացիայի նախագահ (1975 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Թախտաջյանի հայրը` Լևոն Մելիքսանի Թախտաջյանը (1884-1950), և պապը` Մելիքսան Պետրոսի Թախտաջյանը (մահացել է 1930-ական թվականներ), մոտ 1900 թվական
Արմեն Թախտաջյանի կիսանդրին Երևանի բուսաբանական այգում

Արմեն Թախտաջյանը ծնվել է 1910 թվականի հունիսի 10-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում։

  • 1928 թվականին Թիֆլիսում ավարտել է դպրոցը, տեղափոխվել Լենինգրադ, եղել տեղի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ազատ ունկնդիր, լսել հայտնի գիտնական Վլադիմիր Կոմարովի դասախոսությունները բույսերի մորֆոլոգիայի մասին։
  • 1928-1931 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում
  • 1931 թվականին ընդունվել է Թբիլիսիի մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ինստիտուտ[8]
  • 1938-1948 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի բույսերի մորֆոլոգիայի և կարգաբանության ամբիոնի վարիչ
  • 1951-1955 թվականներին՝ Լենինգրադի համալսարանի կենսաբանա-հողագիտության ֆակուլտետի դեկան
  • 1949-1961 թվականներին՝ բարձրակարգ բույսերի ամբիոնի պրոֆեսոր
  • 1954 թվականից՝ նաև ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի բաժնի վարիչ
  • 1954 թվականից ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության լաբորատորիան, 1963 թվականից՝ բարձրակարգ բույսերի բաժինը
  • 1975 թվականից՝ բույսերի տաքսոնոմիայի Միջազգային ասոցիացիայի նախագահ
  • 1977-1986 թվականներին ՌԴ ԳԱ Վ. Կոմարովի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Թախտաջյանի գիտական աշխատանքները վերաբերում են բարձրակարգ բույսերի էվոլյուցիոն մորֆոլոգիային և կարգաբանությանը, ծաղկավոր բույսերի ծագմանը, բույսերի աշխարհագրությանը։ Նա ստեղծել է բույսերի մորֆոլոգների և կարգաբանների դպրոց և մշակել է նորագույն տարբերակ օրգանական աշխարհի ծագման մասին։

1954 թվականից Թախտաջյանի խմբագրությամբ լույս է տեսել «Հայաստանի ֆլորան» (հ. 1-6, 1954-1973, ռուսերեն)։ 1945 թվականին Ա. Ֆեդոտովի հետ հրատարակել է «Երևանի ֆլորան» (1972 թվական, ռուսերեն)։ Զբաղվել է նաև Հայաստանի բրածո բույսերի հարցերով։ Եղել է կենսաբանական գիտությունների միջազգային միության բուսաբանության բաժանմունքի (1975 թվականից) և բույսերի տաքսոնոմիայի գծով միջազգային ասոցիացիայի (1975 թվականից) նախագահ։

Արմեն Թախտաջյանն ակտիվ մասնակցություն է ունեցել «Բույսերի կյանքը» բազմահատորյակի հրատարակությանը, որի ծածկասերմ բույսերին վերաբերող հինգերորդ հատորը երկու գրքով իր խմբագրությամբ է։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ-ի Ազգային ԳԱ անդամ (1971 թվականից)։
  • Լոնդոնի Լիննեյյան ընկերության անդամ (1968 թվականից)։
  • Գերմանական բնագետների «Լեոպոլդինա» ակադեմիայի (1972 թվականից) և այլ գիտական ընկերությունների անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • «Անձնվեր աշխատանքի համար» «Ոսկե» մեդալ
  • ՀՀ ԳԱԱ «Ոսկե» մեդալ
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս
  • Վ. Կոմարովի և Ռ. Ալերտոնի անվան մրցանակների դափնեկիր (1969)։
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2009)[9]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հատկանիշների էվոլուցիոն հետերոխրոնիայի մասին / ՀՀ ԳԱԱ Զեկույցներ, 1946, հատոր՝ 5 (3). էջեր՝ 79-86.
  • Морфологическая эволюция покрытосеменных. - М., 1948.
  • Высшие растения, 1. - М.-Л., 1956.
  • Die Evolution der Angiospermen. Jena, 1959(գերմ.)
  • Основы эволюционной морфологии покрытосеменных. - М.-Л., 1964.
  • Flowering plants: origin and dispersal. 1969(անգլ.)
  • Происхождение и расселение цветковых растений. - Л., 1970.
  • Evolution und Ausbreitung der Blütenpflanzen. Jena. 1973(գերմ.)
  • A. L. Takhtajan: Floristic Regions of the World. Berkeley, 1986(անգլ.)
  • A. L. Takhtajan: Evolutionary trends in flowering plants. Columbia Univ. Press, New York 1991(անգլ.)
  • A. L. Takhtajan: Diversity and Classification of Flowering Plants. Columbia Univ. Press, New York 1997(անգլ.)
  • Armen Takhtajan. Flowering Plants. Springer Verlag. 2009. 918 P.(անգլ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Ա. Թախտաջյանը 1974 թ. Հայաստան կատարած գիտարշավի ժամանակ
1980-ականների լուսանկար
1980-ականների վերջերի լուսանկար
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 127
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Թախտաջյան» հոդվածին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Թախտաջյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Թախտաջյան» հոդվածին։