Արլեն Ռեյվեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արլեն Ռեյվեն
Ծնվել էհուլիսի 12, 1944(1944-07-12)[1]
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Վախճանվել էօգոստոսի 1, 2006(2006-08-01)[2] (62 տարեկան)
Վախճանի վայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Մասնագիտությունպատմաբան, արվեստագետ, լրագրող և ֆոնդապահ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋորջ Վաշինգտոն համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան և Հուդ քոլեջ
ԱշխատավայրՄերիլենդի ինստիտուտի արվեստի քոլեջ
Պարգևներ

Արլեն Ռեյվեն, (Արլեն Ռուբին, անգլ.՝ Arlene Raven, հուլիսի 12, 1944(1944-07-12)[1], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - օգոստոսի 1, 2006(2006-08-01)[2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ֆեմինիստ արվեստագետ, գրող, քննադատ, ուսուցիչ և կուրատոր։ 1970-ական թվականներին Ռեյվենը եղել է Լոս Անջելեսի ֆեմինիստական արվեստի մի շարք կազմակերպությունների համահիմնադիրը։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արլեն Ռեյվենի ծնողները՝ Ջոզեֆ և Աննետ Ռուբինը հրեա-ամերիկյան ծագման միջին խավի ներկայացուցիչներ էին, որոնք հաստատվել էին Մերիլենդի Բալթիմոր քաղաքում[4]։ Ռեյվենի հայրը բարի սեփականատեր էր, մայրը՝ տնային տնտեսուհի[4]։

1965 թվականին Ռեյվենն Մերիլենդի Հուդ քոլեջում ստացել է Արվեստի բակալավրի աստիճան, այնուհետև շարունակել է կրթությունը[5]։ Ռեյվենը ստացել է Ջորջ Վաշինգտոն համալսարանի Արվեստի մագիստրոսի գիտական աստիճան գեղանկարչության ոլորտում, իսկ 1975 թվականին Ջոնս Հոփքինսի համալսարանում արվեստագիտության ոլորտում դոկտորական ատենախոսություն է պաշտպանել[5]։

Ռեյվենը Ֆեմինիստական արվեստի շարժման կարկառուն ներկայացուցիչներից էր, որը ջանք չէր խնայում կին արվեստաագետներին կրթելու և վերջիններիս՝ իրենց իսկ կանացի փորձառությունն անմիջականորեն արտացոլող գործեր ստեղծելու հնարավորություն տալու համար[6]։ 1973 թվականին Ջուդի Չիկագոյի և Շեյլա Լեվրան դե Բրետվիլի հետ համատեղ Ռեյվենը հիմնադրեց Ֆեմինիստական արվեստանոց-ստուդիան[7]։ Ֆեմինիստական արվեստանոց-ստուդիայի նպատակն էր (արվեստի այս անկախ դպորցն ի վերջո տեղակայվեց Լոս Անջելեսի Կանանց շենքում) «միավորել բոլոր այն աշխատող անհատներին, որոնց գործունեությունը բխում է մեր ընդհանուր կանացի փորձառությունից և ընդհանուր սոցիալական իրադրությունից»։ Այս համատեքստում շեշտը գլխավորապես դրվում էր «համագործակցության և գաղափարակից քույրերի միջև ջերմ հարաբերությունների պահպանման վրա»[6]։ Նույն տարում Ռեյվենը Ջոն Հոփկինսոնի համալսարանում կրթություն ստացած իր կոլեգայի՝ արվեստագետ Ռութ Իսկինի հետ միասին հիմնադրում է Արվեստագիտական հետազոտությունների ֆեմինիստական կենտրոնը[8]։ Կենտրոնի գործունեությունն ուղղված էր կին արվեստագետների ստեղծագործական կյանքի ուսումնասիրությանը, ֆեմինիզմի արվեստագիտական մեթոդաբանության մշակմանը և կանանց ստեղծագործական արխիվի ստեղծմանը[8]։ Ռեյվենը նաև համահիմնադրել և խմբագրել է կանանց մշակութային գործունեությանը նվիրված «Chrysalis» ամսագիրը[9]։ 1976 թվականին եղել է «Լեզբիական արտ նախագծի»-ի հիմնադիր անդամներից մեկը, Ռեյվենը ինքն էլ լեզբուհի է եղել[7][10]։ Անդամներին արվեստի գործերի միջոցով ուսումնասիրում էին լեզբիանիզմը, անցյալի այնպիսի լեզբի արվեստագետների գործունեությունը, ինչպիսին է Ռոմեյն Բրուքսը՝ կասկածի տակ դնելով հենց բուն «լեզբի» տերմինի մշակութային իմաստը[11]։ Ռեյվենը եղել է նաև «Արվեստի աջակցության կանանց միության» կազմակերպության հիմնադիրներից մեկը[12]։

Բացի Ֆեմինիզմի արվեստանոց-ստուդիայում դասավանդելուց, Ռեյվենը դասավանդել է նաև Կալիֆորնիայի արվեստի ինստիտուտում, Մերիլենդի ինստիտուտի արվեստի քոլեջում, Փարսոնսի դիզայնի դպրոցում, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում և Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում[12]։ 1980-ական թվականներին Ռեյվենը դարձել է «Village voice» պարբերականի գլխավոր քննադատը[9]։

Ռեյվենն անցկացրել է տասը ցուցահանդես, այդ թվում՝ Բալթիմորի գեղարվեստի թանգարանում և Լոնգ Բիչի արվեստի թանգարանում[5]։ Ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը, որը «միավորել է արվեստագետներից շատերին՝ միառժամանակ մոտեցնելով անցյալ տասնամյակի ողջ ընթացքում Ռեյվենի կողմից քարոզվող զանազան գաղափարներ», անցկացվել է «Տնային պայմաններում»[13]։

2000 թվականին Ռեյվենը դարձել է Մերիլենդի ինստիտուտի արվեստի քոլեջի Ռեյնհարթի քանդակագործության դպրոցի քննադատը[5]։ 2002 թվականին արվեստի քննադատության ոլորտում իր գործունեության համար Քոլեջի արվեստի միության կողմից Ռեյվենն արժանացել է Ֆրենկ Ջուեթ Մեզեթի անվան մրցանակի[14]։

Ռեյվենը մահացել է 2006 թվականի օգոստոսի 1-ին քաղցկեղից Նյու Յորքի Բրուքլին քաղաքում գտնվող իր տանը 62 տարեկան հասակում[5]։ Նրա հայրը, քույրը՝ Ֆիլիսը (Գելման) և Նենսի Գրոսմանը, որը շուրջ 23 տարի հարաբերությունների մեջ է եղել Ռեյվինի հետ, շատ ավելի երկար ապրեցին[15][16]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյվենը լույս է ընծայել 9 գիրք, այդ թվում

  • Feminist Art Criticism: An Anthology (1988) (նաև խմբագիր) OCLC 581561464 0835718786
  • Crossing Over: Feminism and Art of Social Concern (1988) OCLC 901903194 0835720179
  • Art in the Public Interest (1989) OCLC 502660046 0306805391
  • New feminist criticism: art, identity, action (1994) OCLC 27816089 0064309096

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 http://www.artnet.com/magazineus/news/artnetnews/artnetnews8-4-06.asp
  3. 3,0 3,1 3,2 The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2006. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  4. 4,0 4,1 [1] Joseph Rubin Obituary, Baltimore Sun, 20 August 2014. Note that Joseph Rubin's obituary lists Arlene as a decedent family member, but spells the last name "Ravan".
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Woo, Elaine. «Arlene Raven, 62; Established L.A. Center to Support Female Artists». Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. 6,0 6,1 Arlene Raven; Judy Chicago; Sheila de Bretteville (April–May 1973). «The Feminist Studio Workshop». Womanspace. 1: 17.
  7. 7,0 7,1 «The Woman's Building». Timeline. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. 8,0 8,1 Wilding, Faith (1977). By Our Own Hands. Santa Monica, CA: Double X. էջ 93.
  9. 9,0 9,1 Chicago, Judy. «Arlene Raven Feminist Art Activist 1944 – 2006». We Remember. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
  10. Summers, Claude J. (2004). The Queer Encyclopedia of the Visual Arts - Claude J. Summers - Google Books. ISBN 9781573441919. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. Terry Wolverton (2011). Sondra Hale and Terry Wolverton (ed.). From Site to Vision: The Woman's Building in Contemporary Culture. Los Angeles, CA: OTIS College of Art and Design. էջ 354.
  12. 12,0 12,1 «Biography: Arlene Raven». Lesbian Photography on the West Coast, 1972–1977. Women Artists of the American West. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
  13. Lovelace, Carey (Nov 2006). «Bringing It All Back Home». Artforum International. 45 (3): 61–62.
  14. «Awards». The College Art Association. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11-ին.
  15. «Joseph Rubin Obituary, Baltimore Sun, 20 August 2014». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  16. Woo, Elaine (2006 թ․ օգոստոսի 13). «Arlene Raven, 62; Established L.A. Center to Support Female Artists». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին – via LA Times.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]