Արթուր Վանեցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Գագիկի Վանեցյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԱԾ տնօրեն
2018 թվականի մայիսի 10 - 2019 սեպտեմբերի 16
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԱԾ Երևանի վարչության պետի տեղակալ
- 2018 թվականի մայիսի 10
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
2018 թվականի սեպտեմբերի 22 - 2019 թվականի նոյեմբերի 21
 
Կուսակցություն՝ Հայրենիք կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 8, 1979(1979-12-08) (44 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Հայր Գագիկ Վանեցյան
Մայր Մարգարիտ Ազարյան
Զավակներ 2 զավակ
 
Պարգևներ
Մարտական ծառայության մեդալ և «Վազգեն Սարգսյան» մեդալ

Արթուր Գագիկի Վանեցյան (դեկտեմբերի 8, 1979(1979-12-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական և պետական գործիչ, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն[1]։

Զինվորական կոչումը՝ գեներալ-մայոր։

2018 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 21-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 թ. ավարտել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։
  • 1999 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան։
  • 2002 թ. վերապատրաստվել է ՌԴ ԱԴԾ ակադեմիայում։
  • 2003 թ. ավարտել է Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997-1999 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
  • Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ում աշխատում է 2000 թվականից։ Զբաղեցրել է տարբեր պաշտոններ։
  • 2000-2003 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում որպես Մասիսի բաժնի օպերլիազոր։
  • 2003-2009 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում՝ սկզբում որպես ավագ օպերլիազոր, այնուհետև՝ որպես գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ։
  • 2009 – 2016 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային վարչությունում որպես Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ։
  • 2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը։
  • 2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
  • 2019 թվականի սեպտեմբերի 16-ին ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ակնարկել է այն մասին, որ միգուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արթուր Վանեցյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնի հեռացնելու պատճառը նրա օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելն էր, որի մասին «փաստերի ճնշման ներքո» Վանեցյանը ստիպված է եղել խոստովանել վարչապետին[3]։

Զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են Արթուր Վանցյանի կոչումներն ըստ թվականները՝

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ի տնօրենի կողմից բազմիցս պարգևատրվել է։ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արժանացել է Վազգեն Սարգսյան մեդալի։ ՀՀ նախագահի հրամանով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Վանեցյանն ամուսնացած է, ունի երկու զավակ։

Նախորդող
Գեորգի Կուտոյան
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Արթուր Վանեցյան

2018 թվականի մայիսի 10 - 2019 թվականի սեպտեմբերի 16
Հաջորդող
Էդուարդ Մարտիրոսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արթուր Վանեցյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարական է տալիս».
  2. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական ներկայացրեց
  3. Ես էլ իմ հերթին եմ ուզում հարց տալ Արթուր Վանեցյանին․ Հրաչյա Հակոբյան