Արեն Մկրտչյան
Արտաքին տեսք
Արեն Մկրտչյան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 14-ից | |||
| |||
2018 հունիսի 4 - 2019 հունվարի 14 | |||
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և քարտեզագիր | ||
Ծննդյան օր | ապրիլի 2, 1992 (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Ալավերդի, Հայաստան | ||
Քաղաքացիություն | Հայաստան |
Արեն Միքայելի Մկրտչյան (ապրիլի 2, 1992, Ալավերդի, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, քարտեզագիր, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008-2012 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում` ստանալով կադաստրային գործ և քարտեզագրություն մասնագիտության բակալավրի որակավորում։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011-2016 թվականներին, որպես սպորտային լրագրող, աշխատել է «1in.am» լրատվական կայքում և «Ժամանակ» օրաթերթում։
2016-2018 թվականներին եղել է «SOS» հաղորդման սցենարիստ[2]։ 2018 թվականի հունիսի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է վարչապետի օգնական[3][4]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները».
- ↑ «SOS-ի սցենարիստը նշանակվել է վարչապետի օգնական».
- ↑ «Արեն Մկրտչյանը նշանակվել է վարչապետի օգնական». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Արեն Մկրտչյանը նշանակվել է վարչապետի օգնական».