Արամ Ավետիսյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Ավետիսյան
Ծնվել էհունվարի 6, 1925(1925-01-06)[1] (99 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտություննկարիչ և արվեստագետ
Արամ Ավետիսյան Վիքիդարանում

Արամ Նիկոլայի Ավետիսյան (հունվարի 6, 1925(1925-01-06)[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, արվեստաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1954-1966 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող։ Արամ Ավետիսյան գրաֆիկական աշխատանքներում նոր հնչողությամբ են արտահայտված հայկական մանրանկարչության ավանդույթները։ Ստեղծել է աստվածաշնչյան, Մեծ Եղեռնի, Հայրենական պատերազմի, Սումգայիթի հայկական կոտորածի, 1988 թվականի երկրաշարժի թեմաներով գեղանկարներ։

Հեղինակ է «Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը» (1971) մենագրության[2]։

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական պատերազմի նկարաշարեր

  • «Համակենտրոնացման ճամբար», «Փշալարերի ետևում», «Կախաղան», 1974-1985
  • «Ստեփանավան. տարվա եղանակները», 1984-1988

Մեծ եղեռնի նկարաշարեր

  • «Մեծ Եղեռնը», «Դեր Զոր», «Ողբ», «Հիշողության լույսը», 1985-1993

Աստվածաշնչյան կոմպոզիցիաներ

  • «Բիբլիական Արարատ», 1990-ական թվականներ
  • «Օրհներգություն ծիածանին», 1993
  • «Սինա լեռան ճառագայթումը», 1993

Սումգայիթի, 1988 թվականի երկրաշարժի նկարաշարեր

  • «Սումգայիթ», 1989
  • «Սպիտակ-88», 1989
  • «Փրկիր հոգիները նրանց», 1989
  • «Հուշեր՝ մահվան ճամբարի զոհերը», նկարաշար, 1993-1994

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13556
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Ավետիսյան Արամ Նիկողոսի, ՀԱՊ