Արամ Ասոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Ասոյան
Ծնվել էհունվարի 11, 1941(1941-01-11)
Շադրինսկ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էնոյեմբերի 25, 2020(2020-11-25) (79 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանՍմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունբանասեր, գրականագետ, պատմաբան, համալսարանի դասախոս, գրականության պատմաբան, գրական տեսաբան և գրականագետ
Հաստատություն(ներ)Շադրինսկի պետական մանկավարժական ինստիտուտ, Օմսկի Գորկու անվան պետական մանկավարժական համալսարան, Նովոսիբիրսկի պետական մանկավարժական համալսարան և Սանկտ Պետերբուրգի արհմիությունների հումանիտար համալսարան
Գործունեության ոլորտմշակութաբանություն, բանասիրություն[1], գրականագիտություն[1], Գրականության պատմություն[1], Գրականագիտություն[1] և արվեստի քննադատություն[1]
Ալմա մատերՈւրալի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1992)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Գիտական ղեկավարԲորիս Եգորով և Ալեքսանդր Գրուզդև

Արամ Հայկի Ասոյան (հունվարի 11, 1941(1941-01-11), Շադրինսկ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 25, 2020(2020-11-25), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս բանասեր և մշակութաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1992), Պետերբուրգի արհմիությունների հումանիտար համալսարանի արվեստագիտության ամբիոնի պրոֆեսոր, դանթեագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Հայկի Ասոյանը ծնվել է 1941 թվականի հունվարի 11-ին, Չելյաբինսկի մարզի Շադրինսկ քաղաքում. այժմ Կուրգանի մարզի մարզային ենթակայության քաղաք է։ Հայրը՝ Հայկ Մկրտչի Ասոյանը (1899-1943), եղել է Դաշնակցություն կուսակցության անդամ, կուսակցության մարտական խմբի կազմում մասնակցել է 1922 թվականի հուլիսին Թբիլիսիում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի դեմ կազմակերպված մահափորձին, ձերբակալվել, բանտարկվել է, ապա աքսորվել Սիբիր, Չելյաբինսկի մարզի Օլխովսկի շրջանի Օլխովկա գյուղ (այժմ գյուղը Կուրգանի մարզի Շադրինսկի շրջանի կազմում է)։ Այստեղ ամուսնացել է ռուս ուղղափառ եկեղեցու վարդապետի աղջկա՝ երկրորդ դասի դպրոցի ուսուցիչ Եկատերինա Վասիլիևնա Պլոտնիկովայի (1903-1967) հետ։ Մանկությունն անցել է Շադրինսկում։ 1955-1959 թվականներին սովորել է Սվերդլովսկի երկաթուղային տրանսպորտի էլեկտրատեխնիկական տեխնիկումում, աշխատել որպես էլեկտրասարքավորումների գործարանում (Սվերդլովսկ) որպես վարպետ։ Այդ ժամանակ նա հրապուրված է եղել պարաշյուտային սպորտով ԴՈՍԱԱՖ-ի աերոակումբում (110 պարաշյուտային թռիչք)։ 1960-1963 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում (օդադեսանտային զորքեր)։

Ժամկետից շուտ զորացվել է՝ Ուրալի Ա. Մ. Գորկու անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ընդունելության քննությունները հանձնելու համար[2]։ 1969 թվականին ավարտել է Ուրալի Ա. Մ. Գորկու անվան պետական համալսարանը։ Նրա ավարտական որակավորման աշխատանքը եղել է «Հեղինակային գիտակցության արտահայտման ձևերը 19-րդ դարի կեսերի ռուսական պոեզիայում» (գիտական ղեկավար՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա. Կ. Բազիլևսկայա), որն ուսանողական աշխատանքների համամիութենական մրցույթում արժանացել է դիպլոմի։ 1969-1975 թվականներին աշխատել է Կուրգանի մարզի Շչուչանսկի շրջանի Պեսչանսկի միջնակարգ դպրոցում, որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ։ Միևնույն ժամանակ զբաղվել է լրագրությամբ։ 1975-1978 թվականներին եղել է Լենինգրադի Ա. Ի. Գերցենի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական գրականության պատմության ամբիոնի ասպիրանտ։

1978 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ «Ապոլոն Մայկովի 1840-1860-ականների պոեմները» թեմայով։ 1983-1986 թվականներին եղել է Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի համաշխարհային գրականության ամբիոնի դոկտորանտ (գիտական ղեկավարներ՝ բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսորներ Բորիս Եգորովը և Ալեքսանդր Գրուզդևը, պաշտոնական ընդդիմախոսներ՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոլոմոն Ռեյսերը և ավագ գիտաշխատող Ի. Ս. Չիստովան)։ 1986 թվականից եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Դանթեի հանձնաժողովի անդամ[3], 1986 թվականի սեպտեմբերից՝ Շադրինսկի պետական մանկավարժական ինստիտուտի դոցենտ, 1986-1988 թվականներին ղեկավարել է բանասիրական ֆակուլտետի գրականության ամբիոնը[4]։ 1989 թվականից դասավանդել է Օմսկի Ա. Մ. Գորկու անվան պետական մանկավարժական ինստիտուտում։ 1989 թվականից եղել է ժամանակակից, ապա՝ նորագույն գրականության ամբիոնի դոցենտ, 1994 թվականի ապրիլի 8-ից՝ Օմսկի պետական մանկավարժական համալսարանի մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր։ Ակտիվորեն մասնակցել է գիտական հրապարակումների խմբագրմանը, ներառյալ ՕմՊՄՀ-ի «Մարդասիրական հետազոտություններ» տարեգրքը (1996-2000) և Պուշկինի ալմանախը (1999-2008)։ 1988-1999 թվականներին եղել է OՀՄԻ- ՕմՊՄՀ–ի դիսերտացիոն խորհրդի նախագահ։ 1997 թվականին դարձել է Բաց հասարակության ինստիտուտի «Գրականագիտության լավագույն մասնագիտացված դասընթացներ» մրցույթի դափնեկիր։ Օմսկի պետական մանկավարժական համալսարանում աշխատանքի ընթացքում նա պատրաստել է բանասիրական գիտությունների ավելի քան 20 թեկնածուներ[5]։ Նա ակտիվորեն մասնակցել է գիտության մասսայականացմանը։ Հանդես է եկել որպես հաղորդավար և փորձագետ Օմսկի հեռուստատեսության մի շարք հաղորդումների ժամանակ, համագործակցել է «Դրամատիկական արտիստների համագործակցություն- "Nota Bene" թատրոն» փորձարարական կամերային թատրոնի կոլեկտիվի հետ։

1992 թվականին Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում պաշտպանել է «Դանթեն և ռուսական գրականությունը» դոկտորական դիսերտացիան (հիմնված գիտական աշխատանքների ամբողջության վրա), (գիտական խորհրդատու՝ արվեստագիտության դոկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Դանթեի հանձնաժողովի նախագահ Իգոր Բելզան)։ 2001 թվականի սեպտեմբերից եղել է Նովոսիբիրսկի պետական մանկավարժական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր, 2002-2005 թվականներին՝ Տոմսկի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր (համատեղությամբ), 2005 թվականից՝ Սանկտ Պետերբուրգի արհմիությունների հումանիտար համալսարանի արվեստի ֆակուլտետի արվեստագիտության ամբիոնի պրոֆեսոր[6]։

Իր մանկավարժական կարիերայի ընթացքում դասավանդել է անտիկ գրականություն, արևմտաեվրոպական գրականության պատմություն, քսաներորդ դարի համաշխարհային գրականություն, կերպարվեստի նշանագիտություն, մեթոդաբանություն, տեսություն, գեղարվեստական քննադատության պատմություն և հատուկ դասընթացներ «Օրփեոսական առասպելի նշանագիտությունը ռուսական և եվրոպական մշակույթում», «Գրական տեքստի մշակութաբանական վերլուծություն», «Դանթեն և ռուսական գրականությունը»։ Եղել է դիսերտացիոն խորհրդի անդամ Ուրալի մանկավարժական համալսարանում (1996-2001) և Սանկտ Պետերբուրգի արհմիությունների հումանիտար համալսարանում (2007-2015), Պետրովսկի գիտությունների և արվեստի ակադեմիայի թղթակից անդամ[7]։

Ավելի քան 250 գիտական հրապարակումների հեղինակ է[8].:

Արամ Հայկի Ասոյանը մահացել է երկարատև հիվանդությունից հետո, 2020 թվականի նոյեմբերի 25-ին, Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Թաղված է Սանկտ Պետերբուրգ քաղաքի Վասիլիևսկի շրջանի Սմոլենսկի ուղղափառ գերեզմանատանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Ասոյանը ամուսնացել է երկու անգամ։

  • Երկրորդ կին՝ Տատյանա Իվանովնա Պոդկորիտովան (ծնվ.՝ 1953 թվականի ապրիլի 14-ին), բանասիրական գիտությունների թեկնածու, Շադրինսկի պետական մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնի դասախոս (մինչև 1988 թվական), այնուհետև Օմսկի պետական մանկավարժական համալսարանի գրականության և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ։
  • Որդի՝ Յուլի (ծնված 1964 թվականին, առաջին ամուսնությունից), փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական համալսարանի պատմության և մշակույթի տեսության ամբիոնի դոցենտ։
  • Որդի՝ Ալեքսանդր (ծնված 1980 թվականին, երկրորդ ամուսնությունից), բնապահպան է, «Գրադ» տարածաշրջանային պլանավորման ինստիտուտի առաջատար մասնագետ։

Գիտահետազոտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է գրական համանմանություններ, պոետիկա (դիցաբանություն), գրական տեքստերի նշանագիտություն, գեղարվեստական ստեղծագործությունների մշակութային վերլուծություն, ժամանակակից բանասիրական պրակտիկա (ապակառուցում), կրոն և գեղարվեստական գրականություն, արտասահմանյան ռուսական գրականություն, գրականության տեսություն՝ որպես ուսումնական առարկա։

Մասնակցել է գիտաժողովների, սեմինարների և սիմպոզիումների, այդ թվում միջազգային՝ «Պուշկինը և ժամանակակից աշխարհը» (Մոսկվա, 1997), «Մշակույթ և տեքստ» (Բառնաուլ - Սանկտ Պետերբուրգ, 1997), «Վյաչեսլավ Իվանով - Սանկտ Պետերբուրգ - համաշխարհային մշակույթ» (Սանկտ Պետերբուրգ, 2002), «Անտիկ աշխարհը և արծաթե դարի մշակույթը» (Մոսկվա, 2010), «Անգլիական գրականությունը համաշխարհային գրական գործընթացի համատեքստում» (Կիրով, 1996), «Ժամանակակից գիտության խնդիրները և ժամանակի մարտահրավերները» (Մոսկվա, 2013), «Մշակույթը գիտական պարադիգմայի կիզակետում» (Դոնեցկ, 2015), «Հանդիպումներ և երկխոսություններ գիտակցական մշակույթի դաշտում» (Օմսկ, 2011, 2016, 2017) և այլն։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ և ժողովածուներ
  • Данте и русская литература конца XIX-нач. ХХ вв. — Свердловск: Изд-во УрГУ, 1989. — 172 с.
  • Почтите высочайшего поэта… Судьба «Божественной комедии» Данте в России — М.: Книга, 1990. — 216 с.: ил.
  • Школа филологического ремесла: науч. сб. / под ред. А. А. Асояна — Омск: ОмГПУ, 1996. — 127 с.
  • Морфология дискурса лжи в литературе и культуре: [коллективная монография в 2 частях]. — Ч. 2: Дискурс лжи в литературе: структурно-функциональные аспекты / [Асоян А. А., Александрова М. А., Большухин Л. Ю. и др]. — Новосибирск: НГПУ, 2013. — 125 с.
  • Данте в русской культуре. — М., СПб: Центр гуманитарных инициатив, Университетская книга, 2015. — 286 с.
  • Семиотика мифа об Орфее и Эвридике. — СПб.: Алетейя, 2015. — 170 с.
  • Пушкин ad marginem. — СПб.: Алетейя, 2015. — 190 с.
  • Данте Алигьери и русская литература. — СПб: Алетейя, 2015. — 347 с.
  • От Дидро до Деррида. Философско-эстетические основы художественной критики. — СПб.: Алетейя, 2016. — 586 с.
  • Семиотика и метафорика художественных форм. — СПб: Алетейя, 2019. — 428 с.
  • «Языком Истины свободной». — СПб: Алетейя, 2020. — 224 с.
Հոդվածներ
  • Вл. Одоевский и Ф. Сологуб // Художественная индивидуальность писателя и литературный процесс ХХ в.: тезисы докладов межвуз. науч. конф. — 1995. — С. 10-13.
  • Асоян А. А., Резник Э. Р. Деструкция литературного портрета в «Елисейских полях» В. Яновского // Художественная индивидуальность писателя и литературный процесс ХХ в.: тезисы докладов межвуз. науч. конф. — 1995. — С. 33-35.
  • Учебная программа курса «введение в культурологию» // Педагогическая наука, технология практика. — 1997. — № 2. — С. 122-125.
  • Катарсис, «лук и лира» и гибель Пушкина // Вестник Омского университета. — 1997. — Вып. 2. — С. 64-67.
  • «Борис Годунов» и «История Государства Российского» Н. М. Карамзина // Пушкинский альманах: сб. науч. ст. — Омск, 1999. — С. 25-52.
  • Родословная Пушкина — история России // Пушкинский альманах: сб. науч. ст. — Омск, 1999. — С. 161-170.
  • Луи Деляр — переводчик и комментатор «Онегина» // Национальный гений и пути русской культуры: Пушкин, Платонов, Набоков в конце ХХ века: материалы регион. симп., 8-10 июня 1999 г. — Омск, 1999. — Вып. 1. — С. 40-47.
  • Метатексты пушкинской статьи «Александр Радищев» // Пушкинский альманах: сб. науч. ст. — Омск, 2001. — № 2. — С. 37-51.
  • Орфический сюжет в стихотворном романе А. Пушкина // Гуманитарные исследования: ежегодник. — Омск, 2002. — Вып. 7. — С. 144-149.
  • Ф. Достоевский и Вл. Ходасевич // Достоевский и современность: сб. науч. тр. и материалов. — Сургут, 2002. — № 2. — С. 66-75.
  • «Два голоса» Тютчева и «Илиада» Гомера // Пушкинский альманах: сб. науч. ст. — Омск, 2004. — № 3. — С. 115-125.
  • Мейнстрим и провинциальные топосы культуры // Встречи и диалоги в смысловом поле культуры: сб. — Омск, 2013. — № 3. — С. 123-130.
Ուսումնական հրապարակումներ
  • Русское литературное зарубежье: хрестоматия для старшеклассников. — Омск: ОмГПУ, 1994. — 592 с.
  • Прологомены. Лекции по теории литературы. — Омск: ОмГПУ, 1995. — 183 с.
  • Proscholium. Инструментарий и практика литературного анализа. Учебное пособие. — Омск: ОмГПУ, 2006. — 221 с.
  • Зарубежный роман первой половины ХХ века: учебное пособие. — Ишим: ИГПИ, 2010. — 101 с.
  • Prologos: лекции по теории литературы: учебное пособие. — Омск: ОмГПУ, 2010. — 157 с.

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանկտ Պետերբուրգի արհմիությունների մարդասիրական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2016)[9]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հանդիպումներ և երկխոսություններ մշակույթի իմաստային ոլորտում» միջառարկայական սեմինար Արամ Հայկի Ասոյանի և Անտոն Վադիմովիչ Սվեշնիկովի հիշատակին (Օմսկ, 12-13 մարտի, 2021)[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Александр Игнашов (30 августа 2015). «Арам Асоян: «Чем живет страна?»| Самарские судьбы». Самарские судьбы. Сайт для общения творческих людей (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Интервью с бывшими. Арам Асоян». vomske.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  4. «Непременно – с карнавальной весёлостью». vomske.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  5. Подкорытова Т. И. АСОЯН Арам Айкович // Энциклопедия города Омска: в 3 т. / под ред. И. А. Кольца, Г. А. Павлова, А. П. Толочко. — Омск: ООО «Издатель-Полиграфист», 2009—2011. — Т. 3: Омск в лицах. — 2011. — Кн. 1: А-К. — 2011. — С. 57-58.
  6. «Арам Айкович Асоян». gup.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  7. 11 января. 75 лет со дня рождения А. А. Асояна // Знаменательные и памятные даты Омского Прииртышья, 2016 / Омская государственная областная научная библиотека им. А. С. Пушкина. — Омск, 2015. — С. 7-9.
  8. «Асоян Арам Айкович». ghpa.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  9. «Почётные доктора и профессора Санкт-Петербургского Гуманитарного университета профсоюзов. Почётные профессора». gup.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  10. «Междисциплинарный семинар «Встречи и диалоги в смысловом поле культуры»: сохраняем традиции, открыты новому». omgpu.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]