Արաբական թերակղզու անապատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբական թերակղզու անապատներ
Տեսականապատ
ՄայրցամաքԱսիա
Երկիր Սաուդյան Արաբիա,  Օման,  Եմեն,  Իրաք,  Հորդանան և  ԱՄԷ
Երկարություն2100 կմ
Լայնություն1100 կմ
Ամենաբարձր կետՋաբալ ան-Նաբի Շուայբ
Մակերես2 330 000 կմ²
Մասն էցամաք և Սաուդյան Արաբիայի աշխարհագրություն
Քարտեզ
Քարտեզ

Այս հոդվածը Ասիայում գտնվող անապատների մասին է:Աֆրիկայում գտնվող անպատների մասին,տես՝ Արաբական անապատներ

Արաբական անապատ

Արաբական թերակղզու անապատներ, անապատների համախումբ, որոնք գտնվում են Արաբական թերակղզում։ Անգլալեզու աշխարհագրությունում կոչվում է Արաբական անապատ ( անգլ.՝ Arabian Desert):

Բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անապատի գերակշիռ մասը ընկած է Սաուդյան Արաբիայում,բայց նաև ներթափանցում է Հորդանանի, Իրաքի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, ՄԱԷ-ի և Եմենի տարածքներ։ Անապատի որոշ հատվածներ ունեն իրենց անունները՝ Ռուբ ալ-Խալի[1], Մեծ Նեֆուտ, Դեհնա,Նեֆուտ-Դահի, Էլ Հասա, Վահիբա, Ջաֆուրա, Տիհամա։ Այն մեծությամբ երկրորդ անապատն է աշխարհում՝ Սահարայից հետո, տարածքը կազմում է մոտ 2 300 000 կմ²։

Կեսօրին դիտվող բարձր ջերմաստիճանները (մինչև 56°С) և գիշերային ցածր ջերմաստիճանները (մինչև -12°С)[2], անբարենպաստ պայմաններ են ստեղծում, որի պատճառով բուսական և կենդանական աշխարհն աղքատ է։ Խոշոր կենդանիներից այստեղ ապրում են վիթեր (մասնավորապես՝ ջեյրաններ), թավշյա կատուներ, օրիքսներ, փշապոչ ագամաներ (մողես)։ Այստեղ մշտապես բնակվող մարդկանց կողմից գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են գծավոր բորենիները, շնագայլերը և մեղրակերները։ Հայտնաբերվել են հնում անապատի տեղում գոյություն ունեցող գետերի և լճերի մնացորդներ[3], հավանաբար մի քանի տասնյակ հազարամյակներ առաջ այստեղ անտառ է եղել[4]:Անապատում հետախուզվել են նավթի խոշոր հանքավայրեր, հայտնաբերվել են բնական գազ, ֆոսֆատներ և ծծումբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անապատի կենդանական աշխարհը։ Անապատներում ապրող կենդանիների բնութագրում։ Անապատային կենդանիներ, ովքեր ապրում են Աֆրիկայի անապատում». cesaarean.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  2. Аравийская пустыня — Климат на сайте britannica.com
  3. 7 Deserts That Used To Be Verdant Fields and Forests Արխիվացված 2019-09-09 Wayback Machine на сайте revmodo.com, 26 июля 2012
  4. «Ancient network of rivers and lakes found in Arabian Desert». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին. на сайте ox.ac.uk, 30 апреля 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբական թերակղզու անապատներ» հոդվածին։