Ատրիայի անվան գենդերային հավասարության և կանանց պատմության ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատրիայի անվան գենդերային հավասարության և կանանց պատմության ինստիտուտ
Տեսակարխիվ և գիտահետազոտական ինստիտուտ
Երկիր Նիդերլանդներ
Հիմնադրված1935
ՂեկավարKaouthar Darmoni?
Կայքatria.nl(նիդեր.)

Ատրիայի անվան գենդերային հավասարության և կանանց պատմության ինստիտուտ (հոլ.՝ Atria, kennisinstituut voor emancipatie en vrouwengeschiedenis), գենդերային հավասարությանն ու կանանց պատմության վավերագրմանն ու արխիվին նվիրված հանրային գրադարան և հետազոտական ինստիտուտ Ամստերդամում։ Մինչև 2009 թվականը կոչվել է Միջազգային տեղեկատվական կենտրոն և կանանց շարժման արխիվ (IIAV) (-2009 թ.) և Կանանց պատմության Ալետայի անվան ինստիտուտ (2009-2013 թթ.)[1][2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալետա Յակոբս
Ռոզա Մանուս, հեղինակ՝ "J.H. Sp." (Koos Speenhoff), Ռոզա Մանուս (1881-1942), Ալետա Յակոբսի գործընկերը, ֆեմինիստական և պացիֆիստական ակտիվիստ

1935 թվականի դեկտեմբերի 3-ին Առաջին ֆեմինիստական ալիքի հոլանդացի ակնառու ակտիվիստներ Ռոզա Մանուսը, Յոհաննա Նաբերը և Ուիլեմիյն Պոստումուս ֆան դեր Գուտը հիմնադրել են Կանանց շարժման միջազգային արխիվը (հոլ.՝ Internationaal Archief voor de Vrouwenbeweging, IAV), որը ներառում էր գրադարան, նպատակ էր հետապնդում վավերագրել կանանց պատմությունը և հեշտացնել ակադեմիական հետազոտությունը։ Հիմնադիրները կազմակերպությանը նվիրաբերեցին իրենց գործունեության արխիվները, այդ թվում` Ալետա Յակոբսի անձնական արխիվը։ Հաստատությունը տեղակայված էր Keizersgracht 264 հասցեում՝ Սոցիալական պատմության միջազգային ինստիտուտի նախկին շենքում (IISG):

Երկրորդ համաշխարհային պատերազմ և վերստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստական Գերմանիայի կողմից Նիդեռլանդներ ներխուժումից հետո Անվտանգության ծառայությունը (Sicherheitsdienst) 1940 թվականի հունիսին կողոպտեց Կանանց շարժման միջազգային արխիվը, և 1940 թվականի հուլիսի 12-ին փաստաթղթերը տեղափոխեց Բեռլինի Frauenamt: 1944 թվականին անվտանգության նկատառումներով այն տեղափոխեցին Սուտենդլենդ։ Խորհրդային Միության կողմից Չեխոսլովակիայի ազատագրումից հետո արխիվը տեղափոխվեց Մոսկվա, որտեղ Ստալինը հատուկ արխիվում այն պահեց որպես «պատերազմական ավար»։ 1947 թվականին ամերիկյան զորքերի կողմից գրավված բուն արխիվի մի փոքր մաս վերադարձվեց Ամստերդամ։ Այս հավաքածուն, ինչպես նաև հետագա տարիների ձեռքբերումները 1950-ական թվականներին տեղավորեցին Herengracht nr. 262-266 հասցեում գտնվող շենքում։ Երբ 1975 թվականին՝ Կանանց միջազգային տարվա ընթացքում Կանանց շարժման միջազգային արխիվը կառավարությունից ձեռք բերեց դրամաշնորհ, հավաքածուն սկսեց ընդլայնվել։

Միաձուլում և նոր շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին կազմակերպությունը տեղափոխվեց ավելի ընդարձակ տարածք Keizersgracht nr. 10 հասցեում և միաձուլվեց Կանանց շարժման հոլանդական տեղեկատվական և վավերագրման կենտրոնին (Informatie- en Documentatiecentrum voor դե Vrouwenbeweging), որը կենտրոնացած էր հավաքելու ժամանակակից տեղեկատվություն Երկրորդ ֆեմինիստական ալիքի վերաբերյալ և հրապարակեց ֆեմինիստական մշակութային «Կին-տղամարդ շարժման» Lover ամսագիրը։ 1992 թվականին գրադարանային վավերագրման համար տպագրվեց Կանանց մասնագիտացված հանրագիտարան (Women's thesaurus): 1993 թվականի վերջում Միջազգային տեղեկատվական կենտրոն և կանանց շարժման արխիվ (IIAV) կազմակերպությունը կրկին տեղափոխվեց բյուզանդական վերածննդի ոճով կառուցված նախկին եկեղեցու շենք Ամստերդամ Օսթում։ 2011 թվականի հոկտեմբերի 4-ից ինստիտուտը տեղակայված է Ամստերդամի Vijzelstraat 20 հասցեում։

Վերականգնված արխիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին հոլանդական NRC Handelsblad օրաթերթի Մոսկվայի թղթակից Մարկ Յանսենը Ռուսաստանում պատահաբար հայտնաբերեց Կանանց շարժման միջազգային արխիվ կազմակերպության բնօրինակ արխիվի մի մասը, հատուկ արխիվը, որն անձեռնմխելի էր մնացել 1945-1946 թվականներից ի վեր։ Ձգձգված դիվանագիտական բանակցություններից հետո 2003 թվականի մայիսին փաստաթղթերը վերադարձվեցին Ամստերդամ։ Այնուամենայնիվ, ամբողջական արխիվը դեռ չի վերականգնվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. This article is a part translation of the corresponding article on the Dutch wikipedia Atria, kennisinstituut voor emancipatie en vrouwengeschiedenis
  2. Atria page on the history of the collection

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]