Ավրիլ Հեյնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ավրիլ Հայնեսից)
Ավրիլ Հեյնս
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27, 1969(1969-08-27)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն (մայիս 2001)[1], Չիկագոյի համալսարան (հունիս 1992)[1] և Հանթեր քոլեջի ավագ դպրոց
Մասնագիտությունփաստաբան և պաշտոնյա
ԱշխատավայրOffice of the Director of National Intelligence?
Ծնողներհայր՝ Թոմաս Հ. Հեյնս
Զբաղեցրած պաշտոններDirector of National Intelligence?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Կայքavrilhaines.xyz
 Avril Haines Վիքիպահեստում

Ավրիլ Դանիկա Հեյնս (անգլ.՝ Avril Dannica Haines, օգոստոսի 27, 1969(1969-08-27)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), պատմությամն մեջ առաջին կինը, որը զբաղեցրել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի տեղակալի (2013-2015) և ԱՄՆ Ազգային անվտանգության նախագահի խորհրդականի տեղակալի պաշտոնները (2015-2017)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաքիմիկոս Թոմաս Հեյնսի և Ադրիան Ռապինի դուստրն է, որն իր գիտական կարիերան փոխել է նկարչի ուղու հետ։ Ընտանիքն ապրում էր Վերին Վեսթ-Սայդում` Նյու Յորքի բոհեմական շրջանում։ Երբ Ավրիլը 4 տարեկան էր, մայրը հիվանդացել է քրոնիկ էմֆիզեմայով, իսկ ավելի ուշ՝ թռչունների տուբերկուլյոզով։ 12 տարեկանում աղջկա վրա էր մոր ամենօրյա խնամքի պատասխանատվությունը, որն այս անգամ ծանր հիվանդ էր (նա մահացել է դստեր տասնվեցամյակից կարճ ժամանակ անց)։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո (այդ տարիներին նաև մասնակի աշխատել է մեքենաների վերանորոգման խանութում) Ավրիլը մեկնել է Ճապոնիա և որոշ ժամանակ Կոդոկանի ինստիտուտում անցկացնելուց հետո ստացել ձյուդոյի շագանակագույն գոտի։ Վերադառնալով ԱՄՆ՝ Չիկագոյի համալսարանում ուսումնասիրել է ֆիզիկա, արձակուրդին հայրենի Նյու Յորքում սիրահարվել է թռիչքային հրահանգիչ Դևիդ Դավիգիին, նրանք միասին վերականգնելով հին երկշարժիչ «Սեսնան»՝ փորձել են մեկնել Եվրոպա, սակայն ինքնաթիռը սառել է Լաբրադոր ծովում։ Նրանց հաջողվել է խուսափել ջրի վրա վայրէջքից։

1992 թվականին, երբ Հայնեսն ավարտել է Չիկագոյի համալսարանը, զույգը հաստատվել է Բալթիմոր քաղաքում, որտեղ Ավրիլը սկսել է Հոփկինսի համալսարանում պատրաստվել ֆիզիկայի դոկտորի կոչում ստանալու համար, իսկ Դեյվիդը առևտրային ավիաընկերությունում սկսել է աշխատել որպես օդաչու[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքրված էր միջազգային իրավունքով և մարդու իրավունքների պահպանման խնդրով, համալսարանն ավարտելուց հետո դաշնային վերաքննիչ դատարանի դատավորի աշխատասենյակում աշխատել է որպես գործակատար, իսկ 2003 թվականին ԱՄՆ պետդեպարտամենտում՝ իրավախորհրդատուի պաշտոնում։

2010 թվականից աշխատել է Օբամայի վարչակազմում՝ որպես նախագահի խորհրդականի օգնական, մասնագիտացել ազգային անվտանգության հարցերում, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդում աշխատել որպես իրավախորհրդատու։ 2013 թվականի հունիսի 12-ին ԿՀՎ տնօրեն Բրենան պաշտոնապես հայտարարել է 2013 թվականի օգոստոսի 9-ին ԿՀՎ փոխտնօրենի պաշտոնից Մայքլ Մորելի պաշտոնաթողության և նրա փոխարեն Ավրիլ Հայնեսի նշանակման մասին[3]։

2014 թվականի դեկտեմբերին Ավրիլ Հայնեսը նշանակվել է Սյուզան Ռայսի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Avril D. Haines» (անգլերեն). Bloomberg. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.intelligence.senate.gov/sites/default/files/documents/q-ahaines-011921.pdf
  2. Daniel Klaidman (2013 թ․ հունիսի 26). «Avril Haines, the Least Likely spy» (անգլերեն). Newsweek. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  3. Karen DeYoung and Greg Miller (2013 թ․ հունիսի 12). «CIA's deputy director to be replaced with White House lawyer» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  4. Simon Engler (2014 թ․ դեկտեմբերի 18). «Number 2 at CIA Moves to White House» (անգլերեն). Foreign Policy. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրիլ Հեյնս» հոդվածին։