Jump to content

Ավտոլիկոս (Դեիմախոսի որդին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավտոլիկոս (այլ կիրառումներ)
Ավտոլիկոս
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռարական
Հունական գրաձևΑὐτόλῠκος
ՎայրՍինոպ
ՀայրԴեիմաքոս
Քույր/ԵղբայրPhlogios? և Deileon?
Կապված կերպարներՀերակլես
Կապված իրադարձություններԱրգոնավորդների արշավանք,
Ամազոնուհիների գոտի

Ավտոլիկոս (հուն․՝ Αὐτόλῠκος, «միայնակ գայլ»), հին հունական դիցաբանության կերպար։ Դեիմաքոսի որդին։ Հերակլեսի ուղեկիցը, որը իր երեք եղբայրների հետ ուղևորվել է ամազոնուհիների գոտու հետևից։ Նա և իր երեք եղբայրները մնում են Մերձսևծովյան ավազանում և այնուհետև միանում են արգոնավորդներին[1]։

Ավտոլիկը գրավել է տեղանք, որտեղ հետագայում հիմնադրվում է Սինոպը։ Սինոպում նրան պաշտում էին ինչպես աստծու, այնտեղ կանգնած էր նրա արձանը[2]։ Երազում հայտնվում է Լուկուլոսին՝ երբ վերջինս պաշարել էր Սինոպը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ապոլոնի Ռոդոսացի։ Արգոնավտիկա, II հատոր, էջ 949; Վալերի Ֆլակ։ Արգոնավտիկա, հատոր III, էջ 113; Գիգին։ Առասպելներ, հատոր 14 (էջ 35)
  2. Ստրաբոն։ Աշխարհագրություն, հատոր XII էջ 3, հատոր 11 (էջ 546)
  3. Պլուտարքոս։ Լուկուլոս էջ 23; Ապպիան։ Պռոմեական պատմություն հատոր XII, էջ 83