Ավո Ուվեզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավո Ուվեզյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 22, 1926(1926-03-22)[1]
ԾննդավայրԲեյրութ, Մեծ Լիբանան
Մահացել էմարտի 24, 2017(2017-03-24)[1] (91 տարեկան)
Մահվան վայրՕռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց
Մասնագիտությունդաշնակահար, գործարար և երաժիշտ

Ավո Ուվեզյան (մարտի 22, 1926(1926-03-22)[1], Բեյրութ, Մեծ Լիբանան - մարտի 24, 2017(2017-03-24)[1], Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ[2]), հայազգի հանրահայտ ջազ դաշնակահար և աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող AVO ֆիրմայի սիգարների ստեղծող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավո Ուվեզյանը ծնվել է 1926 թ. Բեյրութում, Լիբանանում երաժիշտների ընտանիքում։ Հայրը Լայպցիգում սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար էր։ Մայրը և կրտսեր քույրը ևս պրոֆեսիոնալ երաժիշտներ են։

16 տարեկանում Ավոն ստեղծում է ջազ խումբ։ Խումբը նվագում է Լիբանանում, այնուհետև նրանց հրավիրում են Բաղդադ և Թեհրան։ Մի օր պալատում նվագելիս նրան նկատում է շահ Ռեզա Փեհլևին։ Վերջինիս շնորհիվ Ավոն մեկնում է ԱՄՆ, որտեղ և ընդունվում է Նյու Յորքի Ջուլիարդ հայտնի երաժշտական դպրոցը։ Այնտեղ էլ Ավո Ուվեզյանը ամուսնանում է։

Ավո Ուվեզյան և Ֆրենկ Սինատրա[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թ. Լաս Վեգասում Ավո Ուվեզյանի աները նրան ծանոթացնում է հանրահայտ երաժիշտ Ֆրենկ Սինատրայի հետ։ Հանդիպելով Ֆրենկ Սինատրայի հետ՝ Ավոն ասում է, որ դա իր կյանքի ամենալավ օրն է, քանի որ հանդիպել է մեծագույն երգչի հետ։ Այդ ժամանակահատվածը Ֆրենկ Սինատրայի համար այդքան էլ հաջող չէր, և, թվում էր, նրա կարիերան մոտենում էր ավարտին։ Սինատրայի համար շատ հաճելի էր լսել, որ նրան անվանում էին մեծագույն երգիչ, և որոշ ժամանակ հետո նրա կարիերան սկսեց վերելք ապրել՝ այս անգամ արդեն կինոյի բնագավառում։

Մի քանի տարի հետո Ավոն իր երաժշտական գործերից մեկը՝ Կոտրված Կիթառ (Broken guitar) անունով, ներկայացնում է Ֆրենկ Սինատրային։ Վերջինիս շատ է դուր գալիս երաժշտությունը, բայց որոշում է փոխել դրա բառերը։ Այսպես ծնվում է աշխարհահռչակ «Strangers in the Night» երգը[3][4]։

Ավո Ուվեզյան և սիգարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնելով Պուերտո Ռիկո՝ Ավոն երկրորդ անգամ է ամուսնանում։ Այնտեղ նա ստեղծում է խումբ, որի հետ նվագում էր կուրորտային ռեստորաններում։ Մի օր նվագելիս նա հանդիպում է շվեցարահայ Ժակ Մելքոնյանին, ով միտք է հայտնում զբաղվել սիգարների արտադրությամբ։

Սկզբնական ժամանակներն Ավոն սիգարներ էր պատրաստում իր և իր ընկերների համար։ Այնուհետև 1988 թվականին նա 10 տուփ իր սիգարներից ուղարկում է աշխարհահռչակ Davidoff ընկերություն։ Սիգարները շատ արագ վաճառվում են, և ընկերությունը նոր պատվեր է անում։ Դրանից հետո Ավո Ուվեզյանը և Davidoff-ը անբաժան են։ 1996 թվականին Davidoff ընկերությունը 10 միլիոն դոլարով գնում է AVO սիգարային բրենդի իրավունքները[5]։ AVO տարբերանշանի հեղինակն է հայտնի անգլիացի դիզայներ Դառել Այրլենդը։

2000 թվականին Ավո Ուվեզյանը ստեղծում է Ավո Մադուրո (Avo Maduro) սիգարները, որոնք առանձնանում են իրենց քաղցր համով։ Ավո Ուվեզյանը երբեք չի բաժանվում երաժշտությունից։ Նա բեմ է դուրս եկել և նվագել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ռեյ Չարլզը, Ջեյմս Բրաունը, Թաջ Մահալը և ուրիշներ։ Նրա կուռքերն են Դյուկ Էլինգտոնը, Օսկար Պիտերսոնը, Չիկ Կորեան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://historygreatest.com/avo-uvezian-armenian-american-jazz-pianist-and-cigar-manufacturer-died-at-91
  2. Inc., M. Shanken Communications,. «Avo Uvezian, 91, Dies | News & Features». CigarAficionado.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. The New York Times: A Manhattan Theft Rooted in a Tale of Songwriting, Sinatra and Cigars
  4. Men's Journal: Sinatra Songwriter and Cigar Legend Avo Uvezian Dead at 91
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.