Ավլոս Կոռնելիոս Ցելսոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ավլոս Կոռնելիոս Կելսոսից)
Ավլոս Կոռնելիոս Ցելսոս
Aulus Cornelius Celsus
Ծնվել էմ. թ. ա. 25 անհայտ
Մահացել էմոտ 50 անհայտ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունբժիշկ և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինլատիներեն[1][2]
 Aulus Cornelius Celsus Վիքիպահեստում
Ցելսոսի ,,Բժշկության մասին,, աշխատության առաջին հրատարակության կազմ,ը

Ավլոս Կոռնելիոս Ցելսոս (լատին․՝ Aulus Cornelius Celsus, մ. թ. ա. 25, անհայտ - մոտ 50, անհայտ), հռոմեացի փիլիսոփա և բժիշկ։ Գրել է շուրջ 20 գիրք (լատին․՝ «Artes») փիլիսոփայության և գիտության տարբեր ասպարեզներից (ճարտասանություն, իրավունք, գյուղատնտեսություն, ռազմական գործ և բժշկություն)։ Այդ աշխատությունից մեզ է հասել միայն բժշկությանը վերաբերող հատվածը (8 գիրք, լատին․՝ «De medicina»

De Medicina-ն հանրագիտարանային բնույթի աշխատություն է, որը, դեռևս Հիպոկրատեսի և Ասկլեպիադեսի ժամանակներից եկող ավանդույթի համաձայն, բաղկացած է երեք մասից՝ սննդակարգ (դիետա), դեղաբանություն և վիրաբուժություն[3]։ Աշխատությունը կազմված է ութ գրքից՚

  • 1-ին գիրք - – Բժշկագիտության պատմություն (ներառում է պատմություններ ութսուն բժշկագետների մասին, որոնցից ոմանք հայտնի են դարձել լոկ այս գրքի շնորհիվ[4])
  • 2-րդ գիրք - – Ընդհանուր ախտաբանություն
  • 3-րդ գիրք – Յուրահատուկ հիվանդություններ
  • 4-րդ գիրք – Մարմնի մասերը
  • 5-րդ և 6-րդ գրքեր – Դեղաբանություն
  • 7-րդ գիրք – Վիրաբուժություն
  • 8-րդ գիրք – Վնասվածքաբանություն

Ժամանակակիցները Ցելսոսին անվանել են «բժշկագիտության Ցիցերոն» (նրա հստակ, հասկանալի խոսքը նկատի առնելով), «հռոմեական Հիպոկրատ»։

De Medicina-ն առաջին անգամ տպագրվել է 1478 թվականին և երկար տարիներ եղել է բժշկագիտական գլխավոր ձեռնարկը Եվրոպայում։

Ցելսոսի աֆորիզմներից[5][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգործությունը թուլացնում է մարմինը, աշխատանքը՝ ամրապնդում. առաջինը հանգեցնում է վաղաժամ ծերության, երկրորդը երկարաձգում է երիտասարդությունը։
  • Ստամոքսը չափից դուրս լցնելը վնասակար է առողջության համար։
  • Հանգստությունը լավագույն դեղամիջոցն է։
  • Հիվանդությունը ոչ թե գեղեցիկ խոսքերով են բուժում, այլ՝ դեղերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mirabile: Digital Archives for Medieval Culture (իտալ.)SISMEL – Edizioni del Galluzzo.
  2. CONOR.Sl
  3. «On Medicine - De medicina». World Digital Library. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  4. Magill, Frank Northen; Aves, Alison (1998). Dictionary of World Biography. Taylor & Francis. ISBN 9781579580407. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  5. Celsus, De Medicina

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավլոս Կոռնելիոս Ցելսոս» հոդվածին։