Ավատար 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավատար 3
անգլ.՝ Avatar 3
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ և ֆանտաստիկ ֆիլմ
Թվականդեկտեմբերի 19, 2025
Լեզուանգլերեն և նավի
ՌեժիսորՋեյմս Քեմերոն
ՊրոդյուսերՋեյմս Քեմերոն և Ջոն Լանդաու
Սցենարի հեղինակՋեյմս Քեմերոն, Ռիկ Ջաֆֆա և Ամանդա Սիլվեր
ԴերակատարներՍեմ Ուորթինգտոն, Զոի Սալդանա, Սթիվեն Լենգ, Սիգուրնի Ուիվեր, Ջոել Մուր, Սիսիէյչ Փաունդեր և Միշել Եո
ՕպերատորՌասել Քարփինթեր
ԵրաժշտությունՄաուրո Ֆիորե
ՄոնտաժԴևիդ Բրեններ
Նկարահանման վայրՆոր Զելանդիա
Կինոընկերություն20th Century Studios և Lightstorm Entertainment
Բյուջե250 000 000 $[1]
ՆախորդԱվատար 2
ՀաջորդԱվատար 4
IMDbID 1757678
ԿինոՊոիսկID 570402
Պաշտոնական կայքէջ

«Ավատար 3» (անգլ.՝ Avatar 3[2]), սպասվելիք ամերիկյան էպիկ գիտաֆանտաստիկ ֆիլմ, որի ռեժիսորը, պրոդյուսերը, համահեղինակը և համախմբագիրը Ջեյմս Քեմերոնն է։ Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2023 թվականի դեկտեմբերի 22-ին[3]։ Այն 2009 թվականին լույս տեսած «Ավատար» ֆիլմի չորս նախատեսված սիքվելներից երկրորդն է և լինելու է «Ավատար 2» ֆիլմի սիքվելը՝ դառնալով «Ավատար» ֆիլմաշարի երրորդ ֆիլմը։ Հայտարարվել է, որ Քեմերոնն արտադրելու է ֆիլմը Ջոն Լանդաուի հետ, իսկ Ռիք Ջաֆան և Ամանդա Սիլվերը լինելու են սցենարի համահեղինակները։ Սակայն ավելի ուշ հայտարարվել է, որ Քեմերոնը, Ջաֆան, Սիլվերը, Ջոշ Ֆրիդմանը և Շեյն Սալեռնոն մասնակցել են բոլոր սիքվելների սցենարները գրելու գործընթացին, ինչն անհասկանալի է դարձնում այն, թե ով է նշվելու վերջնական տիտրերում[4][5][6][7][8]։ Դերասաններ Սեմ Ուորթինգտոնը, Զոյի Սալդանան, Սթիվեն Լենգը, Սիգուրնի Ուիվերը, Ջոել Դևիդ Մուրը, ՍիՍիԷյջ Փաունդերը, Դիլիփ Ռաոն և Մեթ Ջերալդը ենթադրաբար կերտելու են առաջին երկրորդ ֆիլմերում իրենց դերերը։ Երկրորդ ֆիլմից իրենց դերերը կրկնելու են Քլիֆ Քուրտիսը, Էդի Ֆալկոն, Բրենդան Քոուելը, Միշել Եոն, Ջեմեյն Քլեմենթը և Ունա Չապլինը[9]։

2017 թվականի օգոստոսի 15-ին «Ավատար 3» ֆիլմը սկսել է նկարահանվել զուգահեռաբար «Ավատար 2»-ի հետ։ Երկու լրացուցիչ սիքվելները սկսելու են նկարահանվել, երբ երկրորդ և երրորդ մասերն ավարտեն հետարտադրությունը։ «Ավատար 4» և «Ավատար 5» ֆիլմերը ենթադրաբար լույս են տեսնելու համապատասխանաբար 2025 թվականի դեկտեմբերի 19-ին և 2027 թվականի դեկտեմբերի 17-ին։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա'վի
  • Սեմ Ուորթինգտոն՝ Ջեյք Սալի, նախկին մարդ, որը սիրահարվել է Նեյթիրիին և ընկերացել է Նա'վիի հետ, դառնալով Ավատար ծրագրի մի մասը, ինչից հետո պայքարել է իրենց կողմից մարդկանց դեմ և, ի վերջո, հաղթանակ տարել։ Առաջին ֆիլմի վերջում նա դառնում է Օմատիկայայի (պատմության մեջ Նա'վիի կենտրոնական կլան) առաջնորդը և ընդմիշտ տեղափոխում է իր բանականությունն իր ավատարի մեջ[10][11]։
  • Զոյի Սալդանա՝ Նեյթիրի, Ջեյքի կին և կլանի նախորդ ղեկավարի դուստր[10]։
  • ՍիՍիԷյջ Փաունդեր՝ Մո'ատ, Օմատիկայայի հոգևոր առաջնորդ և Նեյթիրիի մայր[12][13]։
  • Քլիֆ Քուրտիս՝ Տոնովարի, Մեթքեյնա ռիֆային ժողովրդի կլանի առաջնորդ[14][15]։
  • Դևիդ Թյուլիսի դերը դեռ չի բացահայտվել։ Թեև այն գաղտնի է պահվում կերպարի բնույթի պատճառով, Թյուլիսը նշել է, որ «շատ բան ունի անելու [ֆիլմերում]», որ իրա դերը շարժական գրաֆիկա է պահանջում և, որ այն ընդգրկվելու է «Ավատար» ֆիլմաշարի երրորդ, չորրորդ և հինգերորդ ֆիլմերում[16][17][18]։ 2020 թվականի հունվարին նա նշել է, որ իր կերպարը Նա'վի է[16][19][20][21]։
Մարդիկ
  • Ջոել Դևիդ Մուր՝ բժիշկ Նորմ Սփելման, Ավատար ծրագրի նախկին մաս, որն առաջին ֆիլմում ընդունել է Նա'վիի կողմը[22]։
  • Մեթ Ջերալդ՝ կապրալ Լայլ Ուեյնֆլիթ, զինվոր, որն ատում է Նա'վի ժողովրդին[23]։
  • Ջիովանի Ռիբիզի՝ Փարքեր Սելֆրիջ, RDA ընկերության կորպորատիվ ադմինիստրատորն առաջին ֆիլմում[24]։
  • Դիլիփ Ռաո՝ բժիշկ Մաքս Փաթել, գիտնական, որն աշխատել է Ավատար ծրագրում և որոշել է աջակցել Ջեյքին RDA-ի դեմ վերջինիս ապստամբության ժամանակ[25]։
  • Էդի Ֆալկո՝ գեներալ Արդմոր, հրամանատար, որը պատասխանատու է RDA-ի շահերի համար[26]։
  • Բրենդան Քոուել՝ Միք Սքորսբի, Պանդորայում որսորդական նավի կապիտան[27]։
  • Միշել Եո՝ բժիշկ Կարինա Մոգ[28]։
  • Ջեմեյն Քլեմենթ՝ բժիշկ իան Գարվին[29]։
Անհայտ
  • Սթիվեն Լենգ՝ գնդապետ Մայլզ Քուորիչ, որն առաջնորդել է իր մարդկանց Նա'վիի հետ հակամարտությանը։ Թեև կերպարը մահացել է «Ավատար» ֆիլմի վերջում, 2010 թվականին Քեմերոնը հաստատել, որ Լանգը վերադառնալու է առաջին երեք սիքվելներում, ասելով․ «Ես չեմ պատրաստվում ասել, թե ինչպես ենք մենք նրան հետ բերելու, բայց, վերջիվերջո, սա գիտաֆանտաստիկ պատմություն է։ Նրա կերպարն ընդգրկվելու է մեր նոր երեք ֆիլմից բաղկացած շարքի սյուժետային գծի իսկապես անսպասելի մասերում»[30]։ Ավելի ուշ նա հայտնել է, որ Քուորիչը կրկին հանդես է գալու որպես բոլոր չորս սիքվելների գլխավոր անտագոնիստ[31]։
  • Սիգուրնի Ուիվեր՝ Ուիվերն ի սկզբանե նկարահանվել է առաջին ֆիլմում բժիշկ Գրեյս Օգուստինի դերում՝ մի մարդու, որն ընտրել է Նա'վիի կողմը և մահացել է հակամարտության ընթացքում։ Թեև ինչպես Քեմերոնը, այդպես էլ Ուիվերը հաստատել են, որ վերջինս վերադառնալու է սիքվելներում, 2014 թվականին Սիգուրնին հայտնել է, որ չի կերտելու նույն կերպարը[32][33][34]։
  • Ունա Չապլին՝ Վարանգ, «ուժեղ և վառ կենտրոնական կերպար, որը մասնակցու է ֆիլմաշարի բոլոր սիքվելներում»[35][36][37]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 31-ին հայտարարվել է, որ Նոր Զելանդիայում գործունեությունը ծավալող Weta Digital տեսողական էֆեկտների ստուդիան սկսել է աշխատել «Ավատար» ֆիլմի սիքվելների վրա[38]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսին Մեթ Ջերալդը պաշտոնապես պայմանագիր է կնքել առաջին ֆիլմում իր կողմից մարմնավորված կապրալ Լայլ Ուեյնֆլիթի կերպարը հետագա բոլոր սիքվելներում կերտելու համար[23]։ 2017 թվականի օգոստոսին Empire-ի հետ հարցազրույցում Քեմերոնը հայտնել է, որ Սթիվեն Լենգը ոչ միայն վերադառնալու է բոլոր չորս սիքվելներում, այլ լինելու է նաև բոլոր այդ ֆիլմերի հիմնական անտագոնիստը[30]։ 2017 թվականի հոկտեմբերի 3-ին Քեյթ Ուինսլեթը պայմանագիր է ստորագրել, որի համաձայն բոլոր չորս սիքվելներում անորոշ դեր է կատարելու, որը Քեմերոնի կողմից նկարագրվել է որպես «Ռոնալ»[39]։ 2018 թվականի հունվարի 25-ին հաստատվել է, որ Դիլիփ Ռաոն վերադառնալու է բժիշկ Մաքս Փաթելի դերում[25]։

2018 թվականի ապրիլին Դևիդ Թյուլիսը հայտարարել է ֆիլմաշարում իր մասնակցության մասին, հայտնելով, որ նա ընդգրկվելու է չորս սիքվելներից երեքում։ 2020 թվականի հունվարին Թյուլիսն ասել է, որ նրա կերպարը Նա'վի է[16][17][19]։ Այս պատճառով Թյուլիսին հաճախ վերագրում էին «Ավատար 2» ֆիլմի դերասանական կազմին, սակայան, 2020 թվականի հունվարին նա հայտնել է, որ նկարահանվելու է միայն վերջին երեք սիքվելներում[21]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավատար 2» և «Ավատար 3» ֆիլմերի նկարահանման շրջանները սկսվել զուգահեռաբար 2017 թվականի սեպտեմբերին 25-ին Կալիֆոռնիա նահանգի Մանհեթեն Բիչ քաղաքում[40]։ 2018 թվականի նոյեմբերի 14-ին Քեմերոնը հայտարարել է, որ հիմնական դերասանական կազմի հետ նկարահանումներն ավարտվել են[41]։ Հաջորդ երկու սիքվելների նկարահանումները սկսվելու են, երբ առաջին երկու սիքվելների հետարտադրությունն ավարտվի[42]։

Պրոդյուսեր Ջոն Լանդաուի խոսքով՝ «Ավատար 3»-ի և դրան նախորդող ֆիլմի խաղարկային նկարահանումները սկսվել են Նոր Զելանդիայում 2019 թվականի սկզբին[43]։

2020 թվականի մարտի 17-ին Լանդաուն հայտարարել է, որ «Ավատար»-ի սիքվել ֆիլմերի նկարահանումները Նոր Զելանդիայում սառեցվել են COVID-19 համավարակի պատճառով։ Նա նաև հաստատել է, որ արտադրությունն անցկացվելու է միայն Լոս Անջելեսում[44]։ Սակայն տեսողական էֆեկտների վրա աշխատանքը շարունակվելու է Վելինգտոնում Weta Digital ընկերության կողմից[45]։

Մայիսի սկզբին Նոր Զելանդիայի կառավարությունը հավանություն է տվել առողջապահության և անվտանգության արտադրության արձանագրություններին, ինչը թույլ է տվել վերսկսել նկարահանումները երկրում։ Այնուամենայնիվ ֆիլմի արտադրության անձնակազմը դեռ չի վերադարձել Նոր Զելանդիա[46]։ Մայիսի 31-ին «Ավատար»-ի անձնակազմի մի մասը, ներառյալ Ջեյմս Քեմերոնին, Նոր Զելանդիա մուտք գործելու թույլտվություն է ստացել «զգալի տնտեսական արժեք» ներկայացնող նախագծի համար անհրաժեշտ համարվող օտարերկրացիների համար սահմանային բացառությունների հատուկ կատեգորիայի շրջանակներում[47]։ 2020 թվականի հունիսի 1-ին Լանդաուն իր ինստագրամյան կայքէջում լուսանկար է հրապարակել իր և Քեմերոնի հետ, ցույց տալով, որ նրանք վերադարձել են Նոր Զելանդիա՝ նկարահանումները վերսկսելու համար։ Նոր Զելանդիա նրանց ժամանումից հետո մեկնած նկարահանող խմբի բոլոր 55 անդամները կառավարության հսկողության ներքո 2 շաբաթ ժամանակահատվածով մեկուսացվել են Վելինգտոնի հյուրանոցներից մեկում, նախքան նկարահանումները վերսկսելը։ Այսպիսով «Ավատար 2» և «Ավատար 3» ֆիլմերը դառնալու են առաջին խոշոր հոլիվուդյան բլոկբաստերները, որոնց արտադրությունը վերսկսվել է համավարակի պատճառով հետաձգվելուց հետո[48][49][50][51]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

20th Century Studios-ը նախատեսում է թողարկել «Ավատար 3» ֆիլմը 2023 թվականի դեկտեմբերի 22-ին՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին «Ավատար 2» ֆիլմի թողարկումից երկու տարի անց[52]։

Սիքվելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավատար 3»-ը 2009 թվականին լույս տեսած «Ավատար» ֆիլմի չորս նախատեսված սիքվելներից երկրորդն է։ «Ավատար 4» և «Ավատար 5» ֆիլմերի թողարկումը նախատեսվում է երրորդ ֆիլմից հետո[53]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://collider.com/avatar-sequels-budget/
  2. Sharf, Zack (2019 թ․ փետրվարի 7). «James Cameron Verifies Those Crazy 'Avatar' Sequel Titles, But They Aren't Locked Just Yet». IndieWire (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
  3. McNary, Dave (2017 թ․ ապրիլի 22). «'Avatar' Sequel Release Dates Set, Starting in December 2020». Variety. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  4. Fleming, Mike (2013 թ․ օգոստոսի 1). «'Avatar' Sequels Upped To Three; Fox, James Cameron Set Trio of Writers to Spearhead». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. «James Cameron Talks Avatar Sequels». Empire. 2014 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. «James Cameron Opens Up About 'Avatar' Sequels». Inquisitr. 2014 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. «James Cameron Has Found Avatar's Darth Vader: It's Stephen Lang». Deadline Hollywood. 2013 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. «Avatar 2 Filming Starts This Week!». SuperHeroHype. 2017 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  9. Bilal Butt, Muhammad (2020 թ․ հունվարի 29). «Avatar 3 Upcoming American Movie casting to be appear Matt, Stephen, Kate and Dileep». Youth Press Pakistan. Youth Publishers. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 14-ին.
  10. 10,0 10,1 «James Cameron Planning 'Avatar' Trilogy». Yahoo!. 2010 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  11. Eric Ditzian (2009 թ․ դեկտեմբերի 21). «James Cameron Talks 'Avatar' Sequel Plans». MTV. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 2-ին.
  12. Dave McNary (2017 թ․ հուլիսի 24). «CCH Pounder to Return for 'Avatar' Sequels». Variety. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. Patrick Hipes (2017 թ․ հուլիսի 24). «CCH Pounder Rejoins 'Avatar' Team For Sequels». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. Adam Chitwood (2017 թ․ մայիսի 9). «'Avatar' Sequels Add 'Fear the Walking Dead' Star Cliff Curtis in Lead Role». Collider. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. Anthony D'Alessandro (2017 թ․ մայիսի 9). «'Avatar' Sequels Update: 'Fear The Walking Dead's Cliff Curtis Signs On For Lead Role». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. 16,0 16,1 16,2 «David Thewlis Updates on Avatar 2 & Avatar 3 & working with James Cameron». YouTube. HeyUGuys. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
  17. 17,0 17,1 «David Thewlis Joins Avatar Sequels Cast». RCNTV. RedCarpetNewsTV. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
  18. David Thewlis Says He’s Not in ‘Avatar 2’, But He’s in 3, 4 and 5
  19. 19,0 19,1 «David Thewlis Talks 'Avatar' Sequels». ET Canada. Entertainment Tonight. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  20. Gemmill, Allie. «David Thewlis Says He's Not in 'Avatar 2', But He's in 3, 4 and 5». Collider. Collider. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  21. 21,0 21,1 «'HARRY POTTER' STAR DAVID THEWLIS SAYS HE'S NOT IN 'AVATAR 2' BUT WILL BE IN 'AVATAR 3' AND OTHER FILMS». Tampa Dispatch. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  22. Amanda N'Duka (2017 թ․ մայիսի 31). «Joel David Moore Returning For 'Avatar' Sequels». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  23. 23,0 23,1 D'Alessandro, Anthony (2017 թ․ օգոստոսի 7). «Matt Gerald Returning To James Cameron's 'Avatar' World; Boards Crackle's 'The Oath'». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  24. Amanda N'Duka (2017 թ․ հոկտեմբերի 13). «'Avatar': Giovanni Ribisi Returning For All Four Sequels». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  25. 25,0 25,1 N'Duka, Amanda (2018 թ․ հունվարի 25). «Dileep Rao To Reprise His Role In James Cameron's 'Avatar' Films». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  26. D'Alessandro, Anthony (2019 թ․ փետրվարի 6). «Edie Falco Joins James Cameron's 'Avatar' Franchise».
  27. «'Avatar' Sequels Cast 'Game of Thrones' Actor Brendan Cowell». The Hollywood Reporter.
  28. N'Duka, Amanda (2019 թ․ ապրիլի 15). «Michelle Yeoh Boards 'Avatar' Sequels».
  29. McNary, Dave (2019 թ․ մայիսի 15). «James Cameron's 'Avatar' Sequels Casts Jemaine Clement».
  30. 30,0 30,1 Dyer, James (2017 թ․ օգոստոսի 8). «James Cameron Reveals Avatar Sequel Details». Empire (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  31. Max Evry (2017 թ․ օգոստոսի 8). «Colonel Quaritch Will be the Main Villain in the Avatar Sequels». ComingSoon.net. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  32. «BBC News – Sigourney Weaver Avatar 2 role confirmed». BBC News. 2011 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.
  33. «Avatar 2 Movie Spoilers, Release Date: Sigourney Weaver Alive, Will Play Crucial Role in New Trilogy». BreatheCast. 2014 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  34. «Avatar 2 Will See Sigourney Weaver Play a Brand New Character».
  35. Dave McNary (2017 թ․ հունիսի 20). «'Games of Thrones' Star Oona Chaplin Joins James Cameron's 'Avatar' Sequels». Variety. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  36. Rebecca Ford (2017 թ․ հունիսի 20). «'Avatar' Sequels Add 'Game of Thrones' Actress Oona Chaplin». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  37. Anthony D'Alessandro (2017 թ․ օգոստոսի 7). «Matt Gerald Returning To James Cameron's 'Avatar' World; Boards Crackle's 'The Oath'». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  38. Caranicas, Peter (2017 թ․ հուլիսի 31). «'Avatar' Sequels Progress to Next Level as Weta Digital Begins Visual Effects Work». Variety. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  39. Fleming, Mike, Jr. (2017 թ․ հոկտեմբերի 3). «Kate Winslet Joins 'Avatar' Universe For 'Titanic' Reunion With James Cameron». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  40. Fleming, Mike, Jr. (2017 թ․ սեպտեմբերի 25). «'Avatar' Starts Production Today On Four Consecutive Sequels At Over $1 Billion Budget». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  41. Geoff Boucher (2018 թ․ նոյեմբերի 14). «James Cameron: The 'Avatar' Sequels Have Wrapped Production». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  42. Masters, Kim (2017 թ․ սեպտեմբերի 27). «James Cameron Doubles Down on 'Wonder Woman' Critique, Details the 'Avatar' Sequels». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  43. Chitwood, Adam (2019 թ․ փետրվարի 7). «Exclusive: 'Avatar' Sequels Begin Filming Live-Action Sequences This Spring in New Zealand».
  44. Dillane, Tom (2020 թ․ մարտի 17). «Coronavirus in NZ: James Cameron's Avatar filming delayed indefinitely». New Zealand Herald. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  45. Landau, Jon (2020 թ․ մարտի 19). «Production of Avatar sequels delayed; visual effects work continues at Weta Digital». Scoop. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  46. Wiseman, Andreas (2020 թ․ մայիսի 7). «New Zealand Returns To Production, Paving Way For 'Avatar' Sequels & 'The Lord Of The Rings' Series To Resume Filming». Scoop. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին. {{cite news}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն)
  47. «Avatar crew touch down in Wellington». New Zealand Herald. 2020 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  48. «Jon Landau (@jonplandau) • Instagram photos and videos». www.instagram.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  49. «James Cameron lands in New Zealand to resume the production of Avatar 2». Pinkvilla. 2020 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  50. Sharf, Zack (2020 թ․ հունիսի 1). «James Cameron Goes Into 14-Day New Zealand Quarantine Before 'Avatar 2' Restarts Filming». IndieWire. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  51. Pasley, James (2020 թ․ հունիսի 3). «New Zealand government is slammed for letting 'Avatar 2' film crew land during lockdown, classifying them as 'essential workers'». Insider. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  52. Lang, Brent; Rubin, Rebecca (2019 թ․ մայիսի 7). «Disney Announces New 'Star Wars' Films, Moves 'Avatar' Sequels». Variety. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  53. Rebecca Keegan (2017 թ․ նոյեմբերի 26). «James Cameron on Titanic's Legacy and the Impact of a Fox Studio Sale». Vanity Fair. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]