Աստրիդ Լյոկեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստրիդ Լյոկեն
Ծնվել էապրիլի 14, 1911(1911-04-14)[1]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էհունվարի 19, 2008(2008-01-19)[1][2] (96 տարեկան)
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան
Մասնագիտությունմիջատաբան
ԱշխատավայրԲերգենի համալսարան և Norwegian College of Agriculture?
ԱմուսինOve Meidell?[3]

Աստրիդ Լյոկեն (նորվ.՝ Astrid Løken, ապրիլի 14, 1911(1911-04-14)[1], Քրիստիանիա, Նորվեգիա - հունվարի 19, 2008(2008-01-19)[1][2]), նորվեգացի միջատաբան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Նորվեգիայի դիմադրության շարժման անդամ։ Գործունեության մեծ մասն անցել է Բերգենի թանգարանում, որտեղ 1949-1979 թվականներին եղել է Նորվեգիայի միջատաբանական ընկերության առաջին կին անդամը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստրիդ Լյոկենը ծնվել է 1911 թվականին Քրիստիանիայում (1925 թվականից՝ Օսլո1942 թվականին ավարտել է Օսլոյի համալսարանի մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետը (cand.real.)[4]: 1941 թվականին դարձել է Նորվեգիայի միջատաբանական ընկերության առաջին կին անդամը[5]։

1940 թվականի ապրիլի 9-ին նացիստական Գերմանիան գրավել է Նորվեգիան։ 1941 թվականի գարնանը Լյոկենը զորակոչվել է XU գաղտնի հետախուզական կազմակերպություն։ Նրան տրվել է «Եվա» պատերազմական անունը (nom de guerre)[5]:

Ըստ մի պատմաբանի տեսակետի՝ բնական գիտությունների ուսանողները պիտանի էին նաև հետախուզական աշխատանքների համար, քանի որ նրանք պրակտիկ կողմնորոշում ունեին և սովոր են աշխատելու այդ բնագավառում։ Բացի այդ նրանց լուսանկարչությունն այդ դաշտում հաճախ աննկատ է դիտվում[6]։ 1943 թվականին Լյոկենը մուտք է ունեցել ռազմական սահմանափակ Հարդանգերվիդա տարածք։ Իշամեղուների դասի ուսումնասիրության քողարկման ներքո նրան զննել է Նորվեգիայում նացիստների առաջնորդ, ռայխսկոմիսար Յոզեֆ Տերբովեն։ Տարածքում ազատ շրջելով՝ Լյոկենը կարողացել է լուսանկարել ճանապարհներ, կամուրջներ և այլ տեղակայումներ։ Հարդանգերվիդայում նա մուտք ուներ մութ սենյակ, որտեղ մշակում էր լուսանկարները և՛ միջատաբանության, և՛ ռազմական գործի համար։ 1941 թվականից Լյոկենը գիշերը կենսաբանության բաժնի լաբորատորիան օգտագործում էր անօրինական լուսանկարչության համար[5]։ Բացի իր սեփական նյութերը հավաքագրելը՝ նա համակարգում և տեսակավորում էր հետախուզության նյութը, որն ուղարկվում էր Օսլոյի գլխամասում գտնվող XU: Նա սովորաբար նյութը տեղափոխում էր հեծանիվով գիշերվա կեսին։ Կազմակերպությունում չորրորդ անձն էր և այն եզակիներից, որ գիտեր այդ շտաբների գտնվելու վայրերը[5]։ Բացահայտվելու դեպքում նա միշտ իր հետ ուներ ցիանիդ և ինքնասպանության հաբեր։ Իր սենյակում ուներ նաև ատրճանակ, հրկիզող նյութեր, նռնակ։ 1943 թվականի դեկտեմբերի 16-ին նա գիտակցաբար փախավ[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ուժասպառության պատճառով հոպիտալացվել է, 1945 թվականի մայիսին Նորվեգիայի ազատագրումից անմիջապես հետո մեկնել Միացյալ Նահանգներ[5]։ Միչիգանի պետական համալսարանի Միջատաբանության ֆակուլտետը նրա համար «տպավորիչ» էր Նորվեգիայի այդ ժամանակվա «թշվառ» լաբորատորիայի համեմատ։ 1947 թվականին նա երկու ամիս անցկացրեց Յուտա նահանգի Լոգանի հետազոտական կայանում[7]։

Նորվեգիա վերադառնալով՝ նա իր առաջին ակադեմիական պաշտոնն ստացավ Նորվեգիայի գյուղատնտեսական քոլեջում։ 1949 թվականին նա աշխատանքի անցավ Բերգենի թանգարանի կենդանաբանության բաժնում։ Լյոկենը հիմնականում աշխատել է այնտեղ կառուցելու միջատաբանական հավաքածու, ինչպես նաև ղեկավարել է դաշտային ուսումնասիրությունները։ Հետագայում դարձել է գլխավոր ֆոնդապահ, 1973 թվականին պաշտպանելով «Սկանդինավյան իշամեղուների ուսումնասիրությունը» թեզը՝ ստացել է դոկտորի աստիճան։ 1979-1990 թվականներին եղել է Օսլոյի համալսարանի ավագ գիտաշխատող[4]։ 1960-1965 թվականներին եղել է Նորվեգիայի միջատաբանական ընկերության փոխնախագահը։

Հեղինակ է ավելի քան 50 գիտական հրատարակությունների։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Løken, Astrid. 1949. Bumble bees in relation to Aconitum septentrionale in Central Norway(Øyer). Nytt Mag. Naturvid. 87. Side 1-60
  • Løken, Astrid. 1950. Bumble bees in relation to Aconitum septentrionale in Western Norway(Eidfjord). Norsk entomologisk tidsskrift 8. Side 1-16
  • Løken, Astrid. 1961. Bombus consobrinus Dahlb., an oligolectic bumble bees Hymenoptera, Apidae). XIth Int. Congr. Ent. 1960. 2. Side 517-522
  • Løken, Astrid' 1973. Studies on Scandinavian bumble bees (Hymenoptera, Apidae). Norsk entomologisk tidsskrift 20. Side 1-218.
  • Løken, Astrid. 1985. Humler. – Norske Insekttabeller Nr. 9 2. utgave 1992.
  • Løken, Astrid. 1987. Stikkeveps. – Norske Insekttabeller Nr.11

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://sdei.senckenberg.de/biographies/information.php?id=10526
  2. 2,0 2,1 2,2 Digital Archives
  3. https://www.universitetsmuseet.no/nb/artikkel/42/astrid-loken-humleforsker-i-felt-og-krig
  4. 4,0 4,1 Sømme, Lauritz (1991). «Astrid Løken 80 år» (PDF). Insekt-Nytt (Norwegian). 16 (1): 21–23.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Kvalvaag, Hilde K. (2007). «Humleforskar med hemmeleg bistilling» (PDF). Hubro (Norwegian). 14 (4): 22–23.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Løvhaug, Johannes W. (2003 թ․ ապրիլի 1). «Ingen fredet plett». Apollon (Norwegian). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Møte på Zoologisk museum tirsdag 15. april 1948» (PDF). Norsk Entomologisk Tidsskrift (Norwegian). 8 (4–5): 237–238. 1951.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)