Ասիմիլյացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ասիմիլյացիա, անաբոլիզմ, բուսական և կենդանական օրգանիզմների արտաքին միջավայրից ընդունած պարզ տարրերի յուրացումը և փոխակերպումը ավելի բարդ նյութերի։ Սննդի հետ ընդունված բուսական կամ կենդանական սպիտակուցը տրոհվում է մինչև ամինաթթուների, վերջիններից սինթեզվում է տվյալ տեսակի համար խիստ բնորոշ սպիտակուց, որն իր ֆիզիկաքիմիական ու կենսաբանական հատկություններով միանգամայն տարբեր է սննդանյութի սպիտակուցից։ Ասիմիլյացիան ապահովում է օրգանիզմների աճը, զարգացումը, վերափոխումը, էներգիայի աղբյուր ծառայող պաշարների կուտակումը։ Կենդանի օրգանիզմը կարող է գոյություն ունենալ միայն դրսից անընդհատ առհոսող էներգիայի շնորհիվ։

Էներգիայի աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ կենդանի բնության համար առաջնային Էներգիայի աղբյուր են արևի ճառագայթները։ Էներգիայի օգտագործման տեսանկյունից օրգանիզմները լինում են՝ ինքնասուն (ավտոտրոֆ) և տարասուն (հետերոտրոֆ)։ Ինքնասուն են կանաչ բույսերը, որոնք ֆոտոսինթեզի ընթացքում օգտագործելով արևի Էներգիան՝ անօրգանական նյութերից օրգանական միացություններ (ածխաջրեր, ամինաթթուներ, սպիտակուցներ ևն) են սինթեզում։ Հաշվումները ցույց են տվել, որ երկրի կանաչ բույսերը տարեկան Ասիմիլյացիայի են ենթարկում շուրջ 420 մլրդ. տոննա օրգանական նյութեր։

Բակտերիաների յուրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ բակտերիաներ ՕՕ2-ը յուրացնում են արևի ճառագայթների ազդեցությամբ՝ 1125 թվականից և այլ վերականգնված միացություններից անջատված ջրածնով։ Այդպիսի Անիմիլյացիա անվանում են ֆոտոռեդուկցա (ֆոտովերականգնում)։ Մնացած կենդանի օրգանիզմները (բացառությամբ որոշ միկրոօրգանիզմների) յուրացնում են պատրաստի օրգանական նյութեր։ Կենդանի օրգանիզմների բաղադրիչ մասերը անընդհատ նորոգվում են քայքայման՝ դիսիմիւյացիայի և նոր նյութերի առաջացման՝ Ասիմիլյացիայի շնորհիվ։ Օրինակ, հասուն մարդու մարմնի սպիտակուցները լրիվ նորոգվում են 2,5 տարում։ Զանազան օրգանիզմներում, նույնիսկ միևնույն անհատի օրգանիզւքում, Ասիմիլյացիայի և հակառակ պրոցեսի՝ դիսիմիլյացիայի փոխհարաբերությունը խիստ տարբեր Է։ Ասիմիլյացիան ամենաինտենսիվն է կենդանիների աճման շրջանում՝ երիտասարդ հասակում, իսկ բույսերի մոտ՝ վեգետացիայի շրջանում։ 2. Լեզվաբանության մեջ, արտասանության ժամանակ տեղի ունեցող հնչյունափոխական երևույթ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 562