Առումինների դրոշ
Առումինների դրոշ | |
---|---|
Տեսակ | unofficial flag? |
Առումինների դրոշ, ոչ պաշտոնական ազգային դրոշ, որն օգտագործվում է Բալկաններից եկած մի էթնիկ խմբի՝ առումինների կողմից։ Նրանք սփռված են Ալբանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ռումինիայում և Սերբիայում։ Առումինների թիվը տատանվում է 350,000-ից մինչև 3 միլիոն մարդ[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առումինների դրոշը սպիտակ դաշտ է՝ եզրերի մոտ կապույտ ուրվագծով։ Կենտրոնում կա կապույտով ուրվագծված սպիտակ շրջանակ, որը խաչված է հորիզոնական և անկյունագծային կապույտ շերտերով[1]։ Այս դրոշի իրենց տարբերակներն ունեն նաև այլ երկրների առումինները[2]։
1919-1920 թվականների Փարիզի խաղաղության կոնֆերանսի ժամանակ առումինները ներկայացրել են հորիզոնական հնգագույն դրոշ՝ կարմիր, դեղին, կապույտ, դեղին և սև հորիզոնական գծերով[3]։
Առումինների համար րոշը համարվում է «սուրբ», կան խիստ կանոններ հարսանիքներում և միջոցառումներին դրա օգտագործման վերաբերյալ։ Դրոշը հարգված է և ակնկալվում է դրա նկատմամբ ընդունված կանոնների պահպանումը բոլորի կողմից[4]։
1990-ականների երկրորդ կեսին,առումինների մի մասը առաջարկեց նոր առումինական դրոշ, որը բաղկացած է իրենց ենթադրյալ ծագմանն առնչվող խորհրդանիշների որոշակի արհեստական համադրումից՝ Վերգինայի հին մակեդոնացիների աստղը, վերին ձախ անկյունում խաչով, որը խորհրդանշում է իրենց քրիստոնեական ուղղափառ կրոնը, հռոմեական գայլը, երկգլուխ արծիվները և այլն։ Ֆիլիպ և Ալեքսանդր Մակեդոնացիների բացառիկ հին մակեդոնական ծագման մասին վարկածը տարածվել է որոշ առումինների շրջանում[5], հատկապես Բալկաններում, սակայն լատինականության խորհրդանիշները մերժվել են։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև բերված են որոշ պատմական կամ ավանդական դրոշներ, որոնք օգտագործվում են առումինացիների կողմից[2]
-
Առումինացիների ավանդական դրոշ
-
Առումինացիների դրոշը Փարիզի խաղաղության կոնֆերանսում (1919–1920)[3]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առումինների դրոշ» հոդվածին։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Minahan, James B. (2016). Encyclopedia of stateless nations: ethnic and national groups around the world (2 ed.). ABC-CLIO. էջեր 1–568. ISBN 9781610699549.
- ↑ 2,0 2,1 Ene, Maria Camelia (2016). «Paftaua, tipuri de decorații și simboluri. Accesorii din patrimoniul Muzeului Municipiului București» (PDF). Materiale de Istorie și Muzeografie (ռումիներեն). Bucharest: Bucharest Municipality Museum. 30: 123–149.
- ↑ 3,0 3,1 Minahan, James B. (2002). Encyclopedia of the Stateless Nations: A-C. Greenwood Publishing Group. էջեր 1–2241. ISBN 9780313321092.
- ↑ Nowicka, Ewa (2016). «Ethnic identity of Aromanians/Vlachs in the 21st century» (PDF). Res Historica. 41: 213–235. doi:10.17951/rh.2016.0.213.
- ↑ https://web.archive.org/web/20220202121628/http://dlibra.umcs.lublin.pl/Content/26240/czas21630_41_2016_11.pdf, Nowicka, Ewa (2016). "Ethnic identity of Aromanians/Vlachs in the 21st century"