Առնջկուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Առնջկուս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԱրծկեի գավառակ
Այլ անվանումներԱռնջկույս
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունառնջկուսեցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ13500
Առնջկուս (Աշխարհ)##
Առնջկուս (Աշխարհ)

Առնջկուս (Առինջ և կույս), գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արծկեի գավառակում[1], Վանա լճից 2 կմ հյուսիս, Արեն լճակից արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնջկուսն ավերվել և ամայացել է Մեծ եղեռնի տարիներին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թվականներին ուներ 25 տուն՝ 183 հայ, 1909 թվականին 53 տուն՝ 413 հայ բնակչով։ XX դարի սկզբին ուներ մոտ 70 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մասամբ՝ ձկնորսությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնջկուսն ուներ հայկական վարժարան[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վանի նահանգ․ Արծկե-Ալջավազի /Ադիլջևազ/ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 331

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 546