Աշխաբադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրաքաղաք
Աշխաբադ
թուրքմ.՝ Aşgabat
Զինանշան

ԵրկիրԹուրքմենստան Թուրքմենստան
Ներքին բաժանում4 էտրապ
ՀակիմՅաթաղան Գիլիջով (2020 թվականի փետրվարի 7-ից)[1]
Հիմնադրված է1881 թ.
Այլ անվանումներԱսխաբադ (1919), Պոլտորացկ (1927)
Տվյալ կարգավիճակում1881 թվականից
Մակերես917,6[2] կմ²
ԲԾՄ273 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզութուրքմեներեն
Խոսվող լեզուներթուրքմեներեն
Բնակչություն828,1 հազար(ՄԱԿ-ի գնահատական)[3]
1 մլն.(պաշտոնական գնահատական)[4] մարդ (2019)
Ազգային կազմթուրքմեններ (77 %)
ռուսներ, ուզբեկներ, հայեր
Կրոնական կազմմուսուլմաններ, ուղղափառներ, բուդդիստներ, հուդայականներ, կաթոլիկներ և այլն
Տեղաբնականունաշխաբադցի
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ+993 (12)
Փոստային դասիչ744000 — 744901[5]
Ավտոմոբիլային կոդAG
Պաշտոնական կայքashgabat.gov.tm
Աշխաբադ (Թուրքմենստան)##
Աշխաբադ (Թուրքմենստան)

Աշխաբադ, կամ Աշգաբադ[6] (թուրքմ.՝ Aşgabat [ɑʃʁɑˈbɑt]), Թուրքմենստանի մայրաքաղաքը, երկրի խոշորագույն վարչա-քաղաքական, արդյունաբերական, գիտական և մշակութային կենտրոնը։ Աշխաբադը Թուրքմենստանի առանձին վարչատարածքային միավոր է՝ վելայաթի (տարածաշրջանի) իրավունքներով քաղաք[7]։ Քաղաքը հիմնադրվել է 1881 թվականին[8][9][10]։

2013 թվականի մայիսի 25-ին քաղաքը հինգերորդ անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենասպիտակ մարմարե քաղաք (543 նորակառույց շենք՝ երեսպատված սպիտակ մարմարով)։ Ավելի վաղ այս հրատարակությունը ներառում էր Թուրքմենստանի մայրաքաղաքի այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են աշխարհի ամենաբարձր դրոշակաձողը (133 մետր), ամենամեծ շատրվանային համալիրը (27 համաժամանակյա շատրվաններ), ամենամեծ փակ լաստանավի անիվը, և աստղի ամենամեծ ճարտարապետական պատկերը՝ Օգուզ Խանի ութաթև աստղը հեռուստաաշտարակի վրա[11][12][13]։ Հաճախ քաղաքը անվանում են նաև «Սիրո քաղաք»[14]։

Թուրքմենստանի վիճակագրության պետական կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Թուրքմենստանի բնակչության 12,7%-ն ապրում էր Աշխաբադում[15]։ 1995 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 604,7 հազար մարդ, իսկ 2001 թվականի պաշտոնական հաշվարկով՝ 712 հազար մարդ[16]։

2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բնակչության պաշտոնական հաշվարկը կազմում էր 743 հազար մարդ[17], 2003 թվականի կեսերին Աշխաբադի բնակչությունը պաշտոնապես գնահատվում էր 790 հազար մարդ (երկրի բնակչության 13%-ը), իսկ 2005 թվականի նոյեմբերի 18-ին պաշտոնապես հայտարարվեց 900000-րդի սահմանագիծ հասնելու մասին (երկրի բնակչության 13,4%-ը)[18]։ 2018 թվականի օգոստոսի 6-ին հայտարարվեց, որ քաղաքի բնակչությունը գերազանցել է 1 միլիոն բնակիչը[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը՝ 1 030 063 մարդ (2022)[19]։

Քույր քաղաքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Назначены новые хякимы Ашхабада, Ахалского, Балканского и Лебапского велаятов». Золотой век (ռուսերեն). Государственное информационное агентство Туркменистана. 2020 թ․ փետրվարի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  2. «Постановление Меджлиса Туркменистана от 6 августа 2018 года "О вопросах административных территорий этрапов города Ашхабада"». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  3. «The United Nations Statistics Division». data.un.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  4. 4,0 4,1 «Президент Туркменистана провёл видеоселекторное рабочее совещание». www.turkmenistan.gov.tm. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  5. «Почтовые индексы (POÇTA INDEKSLERI). "Türkmenpoçta" Poçta aragatnaşygy döwlet kompaniýasynyň aragatnaşyk bölümleriniň». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 13-ին. // turkmenpost.gov.tm
  6. Gerhart, Genevra (2001). The Russian's world: life and language Արխիվացված 2022-10-15 Wayback Machine. Slavica, p. 386.
  7. «Государственный комитет Туркменистана по статистике. Административно-территориальное деление Туркменистана по регионам по состоянию на 1 января 2014 года» (PDF). stat.gov.tm. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  8. «В Туркменистане создана правительственная комиссия по празднованию 140-летия Ашхабада». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
  9. Подготовка к юбилею: в мае Ашхабад отметит 140 лет
  10. «Ашхабад-140 лет: современный центр образования и науки». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
  11. «Ашхабад попал в Книгу рекордов Гиннесса как самый беломраморный город». ria.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին. // ria.ru (25 мая 2013 года)
  12. «Ашхабад признан самым беломраморным городом в мире». www.bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին. // bbc.co.uk (25 мая 2013 года)
  13. «Книга: «Ашхабад — в Книге рекордов Гиннеса». Фотогалерея. © Türkmen döwlet neşirýat gullugy, 2013» (PDF). ashgabat.gov.tm. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին. // ashgabat.gov.tm
  14. Перспективы Ашхабада: новая городская среда и транспортная инфраструктура. Արխիվացված 2017-07-03 Wayback Machine // turkmenistan.gov.tm (28 ноября 2013 года)
  15. «Государственный комитет Туркменистана по статистике. Социально-экономическое положение города Ашхабада и велаятов за 2011 год». stat.gov.tm. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  16. «Turkmenistan. Administrative units». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. // geohive.com
  17. «За год численность населения Туркменистана увеличилась на 5 %». www.turkmenistan.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին. // turkmenistan.ru (30 июля 2002 года)
  18. «В столице Туркменистана минувшей ночью родился 900-тысячный житель». www.turkmenistan.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին. // turkmenistan.ru (18 ноября 2005 года)
  19. https://citypopulation.de/en/turkmenistan/