Անօրգանական քիմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի փոստային նամականիշը՝ 2009 թվական, Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակը 1871 թվական

Անօրգանական քիմիա, գիտություն, որն ուսումնասիրում է քիմիական տարրերի և միացությունների հատկությունները՝ կախված ատոմների և մոլեկուլների կառուցվածքից (ածխածնի միացությունները, բացի մի քանի պարզերից, իրենց յուրահատկությունների և բազմազանության պատճառով ուսումնասիրվում են օրգանական քիմիայում)։ Զբաղվում է նաև քիմիական կապի, արժեքականության, ատոմների և մոլեկուլների կառուցվածքի հետազոտմամբ, նոր նյութերի ստացման ու հատկությունների գիտական կանխատեսմամբ և տեխնիկայի պահանջները բավարարող (քիմիապես կայուն, ջերմակայուն և այլն) նյութերի ստացման եղանակների մշակմամբ։ Մեթոդների և հետազոտվող օբյեկտների բազմազանության պատճառով անօրգանական քիմիան սերտորեն կապված է բնությունն ուսումնասիրող այլ գիտությունների (երկրաբանություն, երկրաքիմիա, ֆիզիկա, կենսաբանություև, աստղաքիմիա և այլն) հետ։

Անօրգանական քիմիան օգտագործում է ֆիզիկայի, բյուրեղագիտության, վերլուծական քիմիայի, ֆիզիկական քիմիայի տեսական հիմունքները և փորձարարական եղանակները։ Անօրգանական քիմիաի ժամանակակից տեսության հիմքում ընկած են քվանտային տեսությունը, ալիքային մեխանիկան, ատոմի միջուկի տեսությունը, պարբերական օրենքը, մոլեկուլային օրբիտալների տեսությունը, կոորդինացիոն միացությունների տեսությունը, ինչպես նաև միացությունների տարածական կառուցվածքի, էլեկտրական և մագնիսական հատկությունների, կլանման և առաքման սպեկտրների ուսումնասիրությունները։

Առաջին հայտնագործություններն անօրգանական քիմիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հայտնագործություններն անօրգանական քիմիայում կապված են մետաղագործական և հայտնագործմանը զուգընթաց 18-րդ դարում ձևավորվեց քիմիական ռեակցիաների քանակական ուսումնասիրման եղանակը (Ա. Լավուազիե), ավելի ուշ մտցվեց արժեքականության հասկացությունը (Է. Ֆրանկլանդ, 1852 թվական) և ստեղծվեց արժեքականության ուսմունքը (Ա. Ֆ. Կեկուլե, Ու. Օդլինգ, Ա. Ջ. Վյուրց)։

Քիմիական միացությունների առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական միացությունների առաջացումը պայմանավորող առաջին օրենքները և ատոմական տեսությունը ձևակերպեց Ջ. Դալթոնը։ Ստեղծվեցին ուսումնասիրման նոր մեթոդներ և գործիքներ, կիրառվեցին, ֆիզիկայի օրենքները և սկզբունքները։ Տեսական և կիրառական քիմիայի զարգացման համար կարևոր դեր խաղացին պարբերական օրենքի և էլեկտրոնի հայտնաբերումը։ Պարբերական օրենքը և տարրերի պարբերակաև համակարգը (Դ. Ի. Մենդելեև, 1869 թվական) ամենախոշոր ընդհանրացումն էին քիմիայում, գիտականորեն դասակարգվեցին քիմիական տարրերը և նրանց առաջացրած միացությունները, քիմիական տարրերի հայտնագործումը դադարեց հետազոտությունների պատահակաև արդյունք լինելուց։

Ատոմի կառուցվածքի հայտնագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատոմի կառուցվածքի հայտնագործումը և նրա քվանտային տեսությունը (Ն. Բոր, 1913 թվական) հնարավոր դարձրին տարրերի և միացությունների բազմակողմանի և խոր ուսումնասիրումը։ Նոր իմաստ ստացան տարրերի պարբերական օրենքը և քիմիական կապի տեսությունը։

Ստեղծվեց արժեքականության էլեկտրոնային տեսությունը (Վ. Կոսել, 1915 թվական, Գ. Լյուիս, 1916 թվական)։ Միաժամանակ հայտնաբերվեցին միացություններ (հիդրիդներ, կարբիդներ և այլն), որոնցում ատոմների արժեքականությունը չէր բացատրվում արժեքականության դասական պատկերացումներով։ Արդեն գոյություն ունեցող կոորդինացիոն տեսության (Ա. Վեռներ, 1893 թվական) հիման վրա ձևավորվեց կոմպլեքսների քիմիան։ Բյուրեղներում ռենտգենյան ճառագայթների ինտերֆերենցիայի հայտնագործումը (1912 թվական) հնարավոր դարձրեց նյութերի քիմիական և ֆիզիկական հատկությունները կապել նրանց կառուցվածքի հետ։

Փոփոխական բաղադրություն ունեցող նյութերի հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվեցին և ուսամնասիրվեցին փոփոխական բաղադրություն ունեցող նյութեր՝ ստեղծվեց ֆիզիկաքիմիական անալիզը (Ն. Կոանակով)։ Արհեստական ռադիոակտիվության հայտնաբերման (1934 թվական) շնորհիվ ստացվեցին երկրի վրա չհայտնաբերված մի շարք տարրեր և իզոտոպներ, հայտնաբերվեցին պարբերակաև համակարգի դատարկ մևացած վանդակների տարրերը և ստացվեցին ուրանից հետո գտնվող տարրերը։

Քվանտային տեսության հիման վրա ստեղծվեց քվանտային քիմիան, խորացվեցին մոլեկուլի կառուցվածքի և քիմիական կապի հասկացությունները, փոխվեցիև դասական պատկերացումները։

Անօրգանական քիմիայի ժամանակակից տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվեց անօրգանական քիմիայի ժամանակակից տեսությունը, որն արժեքական կապերի փոխարեն ավելի հաճախ է օգտագործում մոլեկուլային օրբիտալների եղանակը (տես Քիմիական կապ)։ Անօրգանական քիմիայում լայնորեն կիրառվում են քիմիական հետազոտությունների հիմնական եղանակները՝ անալիզը և սինթեզը։

Միջուկային էներգետիկայի, հրթիռային տեխնիկայի, կիսահաղորդիչների և ժամանակակից շինարարական տեխնիկայի զարգացումն ընդլայնեցին անօրգանական քիմիայի առջև դրված խնդիրները։ Փորձարարական տեխնիկայի և տեսության շնորհիվ հնարավոր դարձավ գերմաքուր և հազվագյուտ տարրերի, նրանց միացությունների, ջերմային և մեխանիկական բարձր կայունություն ունեցող նյութերի (որպիսիք հազվադեպ են բնության մեջ) ստացումն ու ուսումնասիրումը։ Բարձր ճնշումների և ջերմաստիճանների կիրառման շնորհիվ ստացվեցին արհեստական ալմաստներ։ Գտնվեցին գերկայուն նյութերի ստացման սկզբունքորեն նոր ուղիներ։ Պարզվեց, որ դժվարահալ օքսիդների, կարբիդների, սիլիցիդների, բորիդների և նիտրիդների բարակ և անընդհատ թաղանթներից կազմված բջջային ցանցերը մետաղներում կարկասի դեր են կատարում և խիստ մեծացնում նրանց մեխանիկական, ջերմային և քիմիական կայունությունը։ Պարզվեց նաև, որ եթե ապակու հիմնական զանգվածը բյուրեղացած է, ապա այն կորցնում է իր փխրունությունը և դառնում կռելի։

Անօրգանական պոլիմերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճող հետաքրքրություն են առաջացնում անօրգանական պոլիմերները, որոնք օրգանական պոլիմերների լավագույն հատկությունները զուգակցում են ջերմային և մեխանիկական բարձր կայունության հետ։ Մոլեկուլում միատեսակ ատոմներից (բազմասիլաններ, բազմագերմաններ, բազմասուլֆոններ և այլն) և պարբերաբար հաջորդող ատոմային խմբերից (բազմասիլօքսաններ, բազմատիտանօքսիններ, բազմարսենիդներ և այլն) կազմված շղթաներ պարունակող միացությունների ուսումնասիրությունների արդյունքը եղավ «անօրգանական կաուչուկի»՝ բազմաֆոսֆորանիտրիլքլորիդի ստացումը։ Անօրգանական քիմիայի քիմիական արդյունաբերության գիտական հիմքն է։ Աղերի, թթուների, ալկալիների, դեղանյութերի, թունանյութերի, պարարտանյութերի արդյունաբերությունը, մետալուրգիան ստեղծվել և զարգանում են շնորհիվ անօրգանական քիմիայի նվաճումների։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Капустинский А. Ф. Очерки по истории неорганической и физической химии в России. М.-Л., 1949
  • Жамбулова М. Ш. Развитие неорганической химии (Историко-методологический аспект). Алма-Ата, 1981.- 187 с.
  • Неорганическое материаловедение в СССР. Под ред. И. В. Тананаева — Киев։ Наукова думка, 1983. — 720 с.
  • Популярная библиотека химических элементов. Т. 1,2. / Под ред. И. В. Петрянова-Соколова — М.։ Наука, 1983. — 575 с., — 572 с.
  • Реми Г. Курс неорганической химии. Т. 1. М.։ Изд-во иностранной литературы, 1963. — 920 с.
  • Реми Г. Курс неорганической химии. Т. 2. М.։ Мир, 1974. — 775 с.
  • Шрайвер Э. Неорганическая химия. Т. 1,2. / Э. Шрайвер, П. Эткинс — М.։ Мир, 2004. — 679 с., — 486 с.
  • Энциклопедия неорганических материалов / Под ред. И. М. Федорчен-ко. В 2-х т. — Киев։ Укр. сов. энциклопедия, 1977. — 1652 с.
  • Аблесимов Н. Е. Синопсис химии։ Справочно-учебное пособие по общей химии — Хабаровск։ Изд-во ДВГУПС, 2005. — 84 с. — http://www.neablesimov.narod.ru/pub04c.html
  • Аблесимов Н. Е. Сколько химий на свете? ч. 1. // Химия и жизнь — XXI век. — 2009. — № 5. — С. 49-52.
  • Ахметов Н.С. Общая и неорганическая химия. — 4 изд., испр. — Москва: Высшая школа, Издательский центр «Академия», 2001. — С. 253-269. — 743 с. — 15 000 экз. — ISBN 5-06-003363-5, 5-7695-0704-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անօրգանական քիմիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 464