Անրի Բերտլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անրի Բերտլո
ֆր.՝ Henri Berthelot
դեկտեմբերի 7, 1861(1861-12-07)[1][2][3][…] - հունվարի 28, 1931(1931-01-28)[4][5] (69 տարեկան)
ԾննդավայրFeurs
Մահվան վայրՓարիզի 15-րդ շրջան, Փարիզ[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Ռումինիայի թագավորություն
Զորատեսակհետևազոր
Կոչումdivisional general?
Հրամանատարն էր32e corps d'armée? և French Military Mission to Romania?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունՀատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր (1883)
Պարգևներ
Մեդալ նշանակալի ավանդի համար Knight of the Order of the Dragon of Annam Սպիտակ արծվի շքանշանի Մեծ խաչ Սուրբ Գեորգիի շքանշան Սուրբ Աննայի շքանշան Ռազմական մեդալ Մարտական խաչ 1914-1918 Միխայ Խիզախի շքանշան Knight Officer of the Order of the Crown (Romania) ակադեմիայի սպա Գյուղատնտեսության ասպարեզում ավանդի շքանշանի կոմանդոր Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի ասպետ-կոմանդոր Ծագող արևի 1-ին աստիճանի շքանշան Ռումինիայի աստղի շքանշանի Մեծ խաչ Սուրբ Ստանիսլավի շքանշան Grand Officer of the Order of Saints Maurice and Lazarus Իտալիայի թագ շքանշանի ասպետ Ալաուիթյան գահի շքանշանի Մեծ խաչ Tonkin Expedition commemorative medal և Médaille Interalliée 1914–1918

Անրի Մատիաս Բերտլո (ֆր.՝ Henri Mathias Berthelot, դեկտեմբերի 7, 1861(1861-12-07)[1][2][3][…], Feurs - հունվարի 28, 1931(1931-01-28)[4][5], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[5]), ֆրանսիացի գեներալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ժանդարմերիայի կապիտանի ընտանիքում։ Կրթությունը ստացել է Սեն-Սիրի ռազմական դպրոցում (1883) և Գլխավոր շտաբի ակադեմիայում։ Ծառայել է Ալժիրում, ապա՝ Հնդկաչինում։ 1907 թվականից Գլխավոր շտաբում էր։ Գեներալ Ժոֆֆրիի հետ մասնակցել է հարձակողական պատերազմի ստրատեգիայի մշակմանը՝ հաշվի առնելով 1870-1871 թվականների սխալները։ Այդ աշխատանքները, որոնք ստացել են «Պլան XVII» անվանումը, փորձարկվեցին 1914 թվականի ամռանը, սակայն, ի թիվս առկա թերությունների, անհաջող։

1913 թվականին դարձել է բրիգադային գեներալ և ծառայել է ռազմական նախարարությունում որպես գեներալ դե Կաստելնոյի ադյուտանտ[6]։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին եղել է գլխավոր հրամանատար Ժոֆֆրի շտաբի ղեկավար։ Հրամանատարել է 53-րդ դիվիզիան և XXXII կորպուսը («Բերտլոյի խումբ ») Վերդենի մոտակայքում։

1916 թվականի սեպտեմբերին որպես ռազմական առաքելության ղեկավար գործուղվել է Ռումինիա (Բերտլոյի առաքելություն)։ 1917 թվականի դեկտեմբերին պատվիրակություն է ուղարկում Կիև՝ բրիգադային գեներալ Ժորժ Տաբուիի գլխավորությամբ (ավելի վաղ եղել է Հարավ-Արևմտյան ռազմաճակատի շտաբում)։

Ռումինիայի՝ պատերազմից դուրս գալուց հետո վերադարձել է Ֆրանսիա։ Որոշ ժամանակ աշխատել է այստեղ ժամանած ամերիկյան զորքերի հետ, իսկ 1918 թվականի հուլիսի 5-ից մինչև 1918 թվականի հոկտեմբերի 7-ը Շամպանում հրամանատարել է 5-րդ բանակը։

Սալոնիկի վրա իրականացված հաջող հարձակումից հետո, Բուլղարիային ստիպելով դուրս գալ պատերազմից՝ (Արևմտյան ճակատում պատերազմի ավարտից մեկ օր առաջ) Ռումինիան 1918 թվականի նոյեմբերի 10-ին կրկին միացավ Անտանտի երկրներին։ Բերտլոն կրկին ուղարկվում է Ռումինիա։ Բուխարեստում գեներալ Շերբաչյովի հետ բանակցություններ է վարել Ֆրանսիայի կողմից ակնկալվող օգնության վերաբերյալ։

1918 թվականի նոյեմբերից մինչև 1919 թվականի մայիսը Բերտլոն՝ Դունայի բանակի հրամանատարը, Հունգարիայում ռումինական ինտերվենցիայի ղեկավարներից մեկն էր, 1919 թվականի մարտի սկզբից՝ Բալկաններում և Ռուսաստանի Հարավում դաշնակիցների զորքերի գլխավոր հրամանատարը։

1919-1922 թվականներին եղել է Մեցի, 1922-1926 թվականներին՝ Ստրասբուրգի ռազմական նահանգապետը։ 1920-1926 թվականներին համարվել է Բարձրագույն ռազմական խորհրդի անդամ, եղել է Մաժինոյի գծի շինարարության վերաբերյալ որոշում կայացնողների թվում։ Մահացել է 1931 թվականին։

Բերտլոյի անվամբ Ռումինիայում գյուղ է անվանակոչվել։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Բերտլո - գյուղ Ռումինիայում
  • Պատվո Լեգեոնի շքանշան — Մեծ Խաչի ասպետ[6]
  • Ռազմական հուշամեդալ
  • Մարտական խաչ 1914–1918
  • Հաղթանակի հուշամեդալ
  • Տոնկինյան արշավախմբի հուշամեդալ
  • Ֆրանսիական Մեծ պատերազմի հուշամեդալ
  • Հուշամեդալ «Վաստակավոր ծառայության համար» (ԱՄՆ)
  • Սուրբ Մավրիկի և Լազարի շքանշան, Կոմանդոր (Իտալիա)
  • Իտալիայի թագի շքանշան, սպա
  • Ալաուիտների գահի շքանշան, մեծ ժապավենի Կավալեր
  • Ռումինիայի պատվավոր քաղաքացի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Glenn E. Torrey. Henri Mathias Berthelot: Soldier of France, Defender of Romania. — Center for Romanian Studies, Portland OR, 2001. — ISBN 978-973-9432-15-3.
  • Spencer C. Tucker. World War I: Encyclopedia, [a Political, Social, and Military History]. Bd. 1. — 2005.
  • Gerhard Hirschfeld, Gerd Krumeich, Irina Renz. Enzyklopädie Erster Weltkrieg. — Paderborn, 2009. — ISBN 978-3-506-76578-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Բերտլո» հոդվածին։