Անտուան Ժոզեֆ Վիրց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտուան Ժոզեֆ Վիրց
ֆր.՝ Antoine Joseph Wiertz
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1806(1806-02-22)[1][2][3][…]
ԾննդավայրԴինանտ, Դինան, Նամյուր, Վալոնիա, Բելգիա[4]
Մահացել էհունիսի 18, 1865(1865-06-18)[1][2][3][…] (59 տարեկան)
Մահվան վայրԲրյուսել, Բելգիա
ԳերեզմանIxelles Cemetery
Քաղաքացիություն Բելգիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն)
ԵրկերThoughts and Visions of a Severed Head?
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և վիմագրող
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՆիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
 Antoine Wiertz Վիքիպահեստում

Անտուան Ժոզեֆ Վիրց (ֆր.՝ Antoine Joseph Wiertz, փետրվարի 22, 1806(1806-02-22)[1][2][3][…], Դինանտ, Դինան, Նամյուր, Վալոնիա, Բելգիա[4] - հունիսի 18, 1865(1865-06-18)[1][2][3][…], Բրյուսել, Բելգիա), բելգիացի գեղանկարիչ և ռոմանտիկական ուղղության քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Անտվերպենի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտը, որտեղ նրա ուսուցիչներից էին` Գերեյնսը և Վան Բրեն։ 1829 թվականի նոյեմբերից մինչև 1832 թվականի մայիսն ապրել է Փարիզում, որտեղ այցելել է Լուվր, սովորել է հին վարպետներից և հիացրել է Միքելանջելոյի և Ռաֆայելի ստեղծագործություններով։

1832 թվականին վերադառնալով հայրենիք, Վիրցը երկրորդ փորձն էր կատարում, Մեծ մրցույթում հաղթելու համար և շահում է Հռոմի գեղարվեստի ակադեմիայի մրցանակը։ 1834 թվականի մայիսին ուղարկվել է Իտալիա պետական հաշվի համար, որտեղ ապրում է մինչև 1837 թվականի փետրվարը։ Հռոմում Անտուանն ընդունվել է Ֆրանսիական ակադեմիա[5]։ Նա հակված էր հոյակապության չափերի վրա, նկարներից մեկը` «Թագուհու կատարելատիպը» (1856 թվական), որը նախագծվել էր 45 մետր բարձրության վրա, բայց այն չի ավարտվել։ Նկարել է կրոնական թեմաներով, ոչ մեծ հաջող կատարված ժանրային գործողության վայրով, ռեալիստական դիմանկարներով աշխատանքներ («Նկարչի մոր դիմանկարը», 1838 թվական, Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան, Բրյուսել1844 թվականին մոր մահից հետո սարսափելի հարված է եղել նկարչի համար։ 1845 թվականին Անտուանը հեռացել է Լիեժից, որտեղ ապրել և աշխատել է երկարատև ժամանակ և բնակվել է Բրյուսելում։

Բանավիճական երկերի և արվեստի մասին տրակտատների հեղինակն է, այդ թվում` «Ռուբենսի գովքը» (1841 թվական) և «Տրակտատ ֆլամանդական գեղանկարչության հիմնական բնույթի մասին»։ Այդ երկերն երկու անգամ արժանացել են Բրյուսելի ակադեմիայի մրցանակին։ Որպես նկարիչ-պատկերազարդող Քվազիմոդոյի և Էսմերալդայի դիմանկարներն է ստեղծել` Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի հերոսները։ Կյանքի վերջին տարիներին սկսել է զբաղվել քանդակագործությամբ, որով հետաքրքրվել էր դեռ պատանեկության տարիներին և երեք խումբ էր ստեղծել` «Կրքերի ծնունդը», «Լույսի պայքարը խավարի հետ» և «Լույսի հաղթանակը» («Լույսի հաղթանակը»)։ Մի քանի ինքնապատկերներ է թողել։

Մահացել է իր արհեստանոցում։ Նրա աճյունը մումիացրել էին հին եգիպտական ծիսակատարություններին համապատասխան և հուղարկավորվել է Իքսելսկոյե գերեզմանատան մունիցիպալ դամբարանում։

Վիրցի մահից հետո արհեստանոցը դարձել է պետական սեփականություն և վերածվել է թանգարանի, որը կրում էր նկարչի անունը (ֆր.՝  Musée Antoine Wiertz): Նրա մեջ պահվում է Վիրցի 42 նկարները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Antoine-Joseph Wiertz (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Antoine-Joseph Wiertz — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #122342216 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Вирц, Антуан». Энциклопедия живописи. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Ժոզեֆ Վիրց» հոդվածին։