Անտուան Բելո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտուան Բելո
Ծնվել էմարտի 25, 1970(1970-03-25)[1][2] (54 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Մասնագիտությունգրող և ձեռնարկատեր
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԱՄՆ
Ուշագրավ աշխատանքներThe Missing Piece?, The Falsifiers?, The Pathfinders?, An American Novel? և The Showrunners?
Պարգևներ
Կայքantoinebello.com
 Antoine Bello Վիքիպահեստում

Անտուան Բելո (ֆր.՝ Antoine Bello, մարտի 25, 1970(1970-03-25)[1][2], Բոստոն, ԱՄՆ), ֆրանս-ամերիկացի գրող, ում ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Վեպերի թեմաները բազմազան են՝ իրականության և հնարանքի կապը, մարդկային ճանաչողությունը և լրագրությունը։ Ներկայումս (2015) ապրում է Նյու Յորքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտուան Բելոն ծնվել է 1970 թվականի մարտի 25-ին Բոստոնում։ Սերում է ֆրանսիացի գրող Մարսել Էմեի ընտանիքից[4][5]։

Նախքան ամբողջությամբ գրելուն տրվելը Բելոն համահիմնադրել է ֆրանսիական Ուբիկուս (Ubiqus) կազմակերպությունը, որը վաճառել է 2007 թվականին։

2002 թվականից ապրում է Նյու Յորք քաղաքում[6]։

2007 թվականին ստեղծում է Rankopedia վարկանիշային կայքը, որտեղ ցանկացած այցելու իր նախընտրած թեմայով կարող է ստեղծել վարկանիշային աղյուսակներ։ Նույն թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ սատարում էր Նիկոլա Սարկոզիին[7]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելոյի առաջին գիրքը՝ «Les Funambules»-ը, պատմվածքների ժողովածու էր, որը տպագրվել է Ֆրանսիայում 1996 թվականին։ Գիրքը Մարսել Բլանշետի Fondation de la Vocation հիմնադրամի կողմից արժանացել է գրական մրցանակի։

Այնուհետև Բելոն հրատարակել է ևս 7 վեպ, որոնք թարգմանվել են մի շարք լեզուներով՝ գերմաներեն, ռուսերեն, հունարեն և ճապոներեն։ Միայն մեկն է հասանելի անգլերեն՝ «The Missing Piece»-ը[8]։

Բելոյի հայտնի գործը՝ «Les Falsificateurs» տրիլոգիան, պատմում է միջազգային գաղտնի կազմակերպության մասին, որը կեղծում է իրականությունը և վերաշարադրում պատմությունը։ Վեպի առաջին մասը հրատարակվել է 2007 թվականին։

«Les Éclaireurs»-ը 2009 թվականին արժանացել է Télérama մրցանակին, որը համարվում է ֆրանսիական մշակութային հեղինակավոր մրցանակներից մեկը։

«Les Producteurs»-ը լույս է տեսել 2015 թվականին։

2012 թվականին հրատարակում է «L'Actualité et Légendes» գրքի էլեկտրոնային տարբերակը (eBook)։

Բելոյի գրական կյանքի վրա մեծապես ազդել է Ռուսաստանում ծնված ամերիկացի փիլիսոփա և վիպասան Այն Ռանդի «Ատլանտը թոթվեց ուսերը» ստեղծագործությունը[9]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. https://www.pjef.net/laureat/antoine-bello
  4. Interview du 5 février 2009 dans l'émission Esprit critique sur France Inter․
  5. interview du 9 avril 2009 dans l'émission Jeux d'archives sur France Culture.
  6. M. Landrot, « L'énergie de l'espoir », Télérama, n° 3087, 14-20 mars 2009, p. 24-25.
  7. «Interview Bibliosurf de 2007». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. Poole, Steve (2002 թ․ հունվարի 19). «Boxing clever». The Guardian.
  9. «"La Grève est l'une des plus grandes œuvres du XXème siècle"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Բելո» հոդվածին։