Անտոնի վան Լևենհուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնի վան Լևենհուկ
հոլ.՝ Antoni van Leeuwenhoek
Ծնվել էհոկտեմբերի 24, 1632(1632-10-24)[1][2][3][…]
Դելֆտ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]
Մահացել էօգոստոսի 26, 1723(1723-08-26)[1][2] (90 տարեկան)
Դելֆտ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]
ԳերեզմանԱուդեկերկ
Բնակության վայր(եր)Նիդերլանդներ
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Մասնագիտությունկենսաբան, ֆիզիկոս, գործիքներ ստեղծող, վաճառական, մանրէաբան, հաշվապահ, գանձապահ, գեոդեզիստ և wine measurer
Գործունեության ոլորտՄանրադիտում և մանրէաբանություն
Պաշտոն(ներ)chamberkeeper?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն
Տիրապետում է լեզուներինհոլանդերեն[5]
Ազդվել էՌոբերտ Հուկ
Պարգևներ
Ամուսին(ներ)Բարբարա դե Մեյ[6] և Կորնելիա Սվալմիուս[6]
ՀայրPhilips Antonisz. van Leeuwenhoek?[7][6]
ՄայրMargaretha Bel van der Berch?[7][6]
Ստորագրություն
Изображение автографа
 Antoni van Leeuwenhoek Վիքիպահեստում

Անտոնի վան Լևենհուկ (հոլ.՝ Antoni van Leeuwenhoek, հոկտեմբերի 24, 1632(1632-10-24)[1][2][3][…], Դելֆտ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] - օգոստոսի 26, 1723(1723-08-26)[1][2], Դելֆտ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]), հոլանդացի գիտնական, հայտնագործել է կենդանի էակների՝ միկրոօրգանիզմներ և օրգանիզմներ, որոնք մեծ դեր են խաղում բնության մեջ և մարդու կյանքում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնի վան Լևենհուկն ապրում էր հոլանդական Դելֆտ քաղաքում և պապի ու հոր նման բրդի առևտրով էր զբաղվում։

Ամեն օր, ազատ րոպեներին, Լևենհուկը փակվում էր իր տան ետնասենյակում, ուր ոչ ոք չէր համարձակվում մտնել։ Այնտեղ նա խոշորացնող ապակիներ՝ ոսպնյակներ էր հղկում և նրանց օգնությամբ զննում ջրի կաթիլներ, փայտի կտորներ, բույսերի տերևներ։ Ուռուցիկ ոսպնյակի տակ ջրափոսից վերցրած թափանցիկ, հազիվ կանաչավուն կաթիլը մի ամբողջ աշխարհի էր վերածվում, ուր բնակվում էին բազմաթիվ «մանրագույն գազանիկներ»։

Դրանցից ոմանք դանդաղաշարժ էին, մյուսները ձկնիկների նման այս ու այն կողմ էին նետվում, մի մասը փուչիկի պես կլոր էր, ուրիշները նման էին խցանահանի։

Լևենհուկը մանրազնին նկարագրում էր այն ամենը, ինչ տեսնում էր, և իր նկարագրություններին կցում այս կամ այն «գազանիկի» տեսքը պատկերող նկարներ։

Ողջ Եվրոպային հայտնի գիտնականներն անհամբերությամբ էին սպասում հոլանդացի վաճառականի նամակներին։ Լոնդոնի թագավորական ընկերության (այսպես է կոչվում Անգլիայի գիտությունների ակադեմիան) անդամները, ինքը՝ մեծն Իսահակ Նյուտոնն ու նշանավոր ֆիզիկոս Ռոբերտ Բոյլը ուշադրությամբ հետևում էին Լևենհուկի հաղորդումներին։

Հայտնագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևենհուկը հայտնագործեց կենդանի էակների՝ միկրոօրգանիզմների, մինչ այդ մարդկանց անհայտ հսկայական աշխարհը, օրգանիզմներ, որոնք մեծ դեր են խաղում բնության մեջ և մարդու կյանքում։ Թեև առաջներում էլ առավել խորաթափանց առանձին մտածողներ ենթադրել էին, թե գոյություն ունեն անզեն աչքով անտեսանելի, վտանգավոր վարակիչ հիվանդություններ հարուցող էակներ, բայց Լևենհուկն առաջինն էր, որ տեսավ մանրէները։

Այդ հիանալի հայտնագործությանը նա հասավ շնորհիվ այն բանի, որ իր ձեռքով պատրաստեց այնպիսի խոշորացնող ապակիներ, որոնց մասին այն ժամանակ ոչ ոք չէր էլ պատկերացնում։ Դա, անշուշտ, մանրադիտակ կոչվող սարքը չէր։ Մի քանի խոշորացնող ապակիներից կազմված բարդ սարքերը՝ մանրադիտակները, հայտնագործվեցին բավականին ուշ։ Լևենհուկի «մանրադիտակն», ըստ էության, 300 անգամ մեծացնող ուժեղ խոշորացույց էր։ Օգտագործելով «մանրադիտակը», Լևենհուկը գտավ, որ արյունը միատարր հեղուկ չէ, ինչպես կարծում էին նրա ժամանակակիցները, այլ այնպիսի մի կենսատու հոսք, ուր շարժվում են անթիվ մանրագույն մասնիկներ։ Լևենհուկն ականավոր հետազոտող էր, գիտության առաջամարտիկ։ Բազմաթիվ են նրա հայտնագործությունները կենդանաբանության և բուսաբանության, ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Anthony van Leeuwenhoek — 2009.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Левенгук Антони ван // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb12136216m
  6. 6,0 6,1 6,2 6,3 ECARTICO
  7. 7,0 7,1 Pas L. v. Genealogics — 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնի վան Լևենհուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 587